Գլասնոստ (ռուս.՝ гласность - հրապարակայնություն), վերակառուցման ժամանակաշրջանում հռչակված հասա­րակության կենսագործունեության կարևորագույն ժաղովրդավարական սկզ­բունքներից մեկը։ Գլասնոստը պահանջում էր իշ­խանական կառույցներից բաց, ազնիվ, ճշմարիտ հրապարակային տեղեկատվություն պետական մարմինների աշխատան­քի բոլոր կարևորագույն հարցերի, պլանների մտադրությունների, որոշումների ու գործողությունների մասին։

Միխայիլ Գորբաչովը 1987 թվականին

«Գլասնոստ» մեկնա­բանվում էր որպես սովետական հասա­րակության հաջող վերափոխում, համապետական հիմնախնդիրների լուծման անհրաժեշտ պայման։ «Գլասնոստ» ենթադրում էր խոսքի, մամուլի ազատություն, ամեն մի քաղաքացու իրավունքը ղիմել պետական մարմնի և ստանալ սպառիչ պատասխան իրեն հուզող հարցի առնչությամբ։

Վերակառուցման և «Գլասնոստ» պայմաններում գաւզտնազերծվեցին պետա­կան անվտանգության մարմինների ար­խիվները, հրապարակվեցին ճշմարիտ փաստեր ստալինյան ճնշամիջոցների, կոմկուսի և Սովետական պետության ղեկավարների իշխանափոխության, ստվերային տնտեսության, հանցագործությունների և կոռուպցիայի ծավալների, արտոնություննեյփ համակարգի մա­սին են։ Արևմտյան գրականությունում ընդունված է օգտագործել տերմինի ռուսերեն արտահայտությունը նշանակելու համար դրա առանձնահատւոկ սովե­տական բովանդակությունը։

Աղբյուրներ խմբագրել

  • Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва