Գլայվիցի պատահար (գերմ.՝ Überfall auf den Sender Gleiwitz; լեհ.՝ Prowokacja gliwicka) նացիստական զորքերի կողմից լեհերի անվան տակ կատարված գործողություն, որը տեղի է նունեցել 1939 թվականի օգոստոսի 31-ին, ինդդեմ գերամանակ ռադիո կայան Սենդեր Գլեյվիցի, որը գտնվում էր Վերին Սիլեսիայի Գլայվից քաղաքում (սկսած 1945 թվականից Գլիվից, Լեհաստան) Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Նպատակն էր առիթ ստեղծել Լեհաստանի վրա հարձակվելու համար։ Այս սադրիչ գործողությունը Հիմլերի գործողության մասն էին, որոնք իրականացվել էին ՍՍ-ի կողմից պատերազմ սկսելու նպատակով։ Նպատակն էր ցույց տալ լեհերի ագրեսիան ընդդեմ Գերմանիայի և առիթ ստեղծել Լեհաստանի վրա հարձակվելու համար։

Գլեյվիցի դեպքեր խմբագրել

 
Ալֆրեդ Նաույոքսը, ով կազմակերպեց Գլայվիցի գործողությունը Գեստապոյի հրամանով:

Գլայվիցի գործողության մասին շատ բան հայտնի է դարձել ՍՍ-ի զինծառայող Ալֆրեդ Նաույոքսի Նյուրնբերգյան դատավարության ժամանակ տրված ցուցմունքից։ Իր ցուցմունքում Ալֆրեդը պատմել է, որ գործողությունը կատարել են Ռեյնհարդ Հեյդրիխի և Գեստապոյի պետ Հեյնրիխ Մյուլերի հրամանով[1]։

1939 թվականի օգոստոսի 31-ի գիշերը, գերմանացի հետախույզների փոքր խումբ, լեհերի հագուստ հագած Նաույոքսի գլխավորությամբ[2] մտել են Գլայվից կայարան և հեռարձակել կարճ հակագերմանական հաղորդագրություն լեհերենով։

 
Հեյդրիխը (ձախից) Կառլ Համան Ֆրանկի հետ Պրահայի ամրոցում 1941 թվականին

Որպեսզի հարձակումը լիներ ավելի իրատեսական, գերմանացիները որոշ մարդկանց օգտագործեցին «լեհ գրոհայինների» դեմ։ Նրանք սպանեցին 43 ամյա չամուսնացած Ֆրանցիսկ Հոնիոկին, ով գերմանացի կաթոլիկ ֆերմեր էի և համակրում էր լեհերին։ Մինչ այդ նրան ձերբակալել էր Գեստապոն։ Նրան հագցրել էին ռադիոյի աշխատակցի շորեր և բեմադրել այնպես, որ նա սպանվել է ռադիոկայանում աշխատանքի ժամանակ[3]։

Բացի Հոնիոկից այդ օրը սպանվեցին ևս մի քանի բանտարկյալներ[4][5]։ Գերմանացիները նրանց տվել էին "Konserve" ("պահածո") մականունը։ Այս պատճառով որոշ աղբյուներ այս գործողությունը կոչում են «Պահածոների գործողություն»[6]։

Համատեքստ խմբագրել

Գլայվիցի պատահարը մեկ մեծ գործողության մաս էր միայն իրականացված Աբվերի և ՍՍ զորքերի կողմից[4]։ Մի քանի նման գործողություն նույնպես իրականացվեցին լեհ-գերմանական սահմանին։ Այս գործողությունների ամբողջությունը կոչվեց Հիմլերի գործողություն և նպատակը նույնն էր, ցույց տալ լեհերի ագրեսիան գերմանացիների կատմամբ[6]

Գերմանական լրատվամիջոցները և քաղաքական գործիչները, ներառյալ Ադոլֆ Հիտլերը, պատահարից ամիսներ առաջ քննադատում էին Լեհաստանի իշխանություններին Լեհաստանում ապրող էթնիկ Գերմանացիներին հալածելու և էթնիկ զտումների համար[7][8]։

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գլայվիցի պատահարից մեկ օր հետո Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա` հրահրելով Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիտլերը իր Ռեյխստագում կայացած ելույթում անդրադարձավ այս պատահարներին, որոնցից երեքը անվանեց շատ լուրջ և որպես արդարացում Լեհաստան ներխուժելու համար[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «20 Nuremberg Trial Proceedings Volume 4». Avalon Project. 1945 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. Christopher J. Ailsby, The Third Reich Day by Day, Zenith Imprint, 2001, ISBN 0-7603-1167-6, Google Print, p. 112(չաշխատող հղում)
  3. «Museum in Gliwice: What happened here?». Muzeum.gliwice.pl. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  4. 4,0 4,1 James J. Wirtz, Roy Godson, Strategic Denial and Deception: The Twenty-First Century Challenge, Transaction Publishers, 2002, ISBN 0-7658-0898-6, Google Print, p.100
  5. Thomas Laqueur, 'Devoted to Terror,' in London Review of Books, Vol. 37 No. 18–24 September 2015, pp. 9–16.
  6. 6,0 6,1 Bradley Lightbody, The Second World War: Ambitions to Nemesis, Routledge, 2004; ISBN 0-415-22405-5, Google Print, p.39
  7. 7,0 7,1 «Address by Adolf Hitler». archives of the Avalon Project at the Yale Law School. 1939 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  8. «Holocaust Educational Resource». Nizkor. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.