Գիրշ Գլիկ (իդիշ՝ הירש גליק՝ Հիրշ Գլիկ, ապրիլի 24, 1922(1922-04-24)[1], Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] - 1944[3][4][5][…], Էստոնիա[2]), հրեա բանաստեղծ, լեգենդար «Պարտիզանական հիմնի» հեղինակը, «Յունգ Վիլնե» գրական խմբակի անդամ։

Գիրշ Գլիկ
իդիշ՝ הירש גליק
լիտ.՝ Hirsch Glik
Ծնվել էապրիլի 24, 1922(1922-04-24)[1]
ԾննդավայրՎիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2]
Վախճանվել է1944[3][4][5][…]
Վախճանի վայրԷստոնիա[2]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուիդիշ
Քաղաքացիություն Լիտվա[6],  ԽՍՀՄ և  Լեհաստան
ԱնդամակցությունՄիացյալ պարտիզանական կազմակերպություն
 Hirsh Glick Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է աղքատ ընտանիքում, 1938 թվականին նա ստիպված դադարեցրել է դպրոցական ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով։ Նա աշխատել է որպես գործակատար, ապա բանվոր ստվարաթղթի գործարանում։ Նա 1935 թվականից ստեղծագործել է եբրայերեն, ապա գրել է իդիշով «Յունգ Վիլնե» գրական խմբակի ազդեցությամբ[7]։ 1940-1941 թվականներին նրա բանաստեղծությունները տպագրվել են «Վիլներ Էմես» թերթում, Վիլնյուսի «Շտալ» («Շողեր») ամսագրում և Կաունասի «Նայե Բլետեր» («Նոր էջեր») պարբերականում։ Մի խումբ գործընկերների հետ հիմնել է «Յունգվալդ» ամսագիրը («Շիվ»)։

1941 թվականին հայտնվել է Վիլնյուսի գետտոյում։ Այնտեղ նա ակտիվորեն մասնակցել է ընդհատակյա գործունեությանը (Պարտիզանական միացյալ կազմակերպություն) և շարունակել բանաստեղծություններ գրել։ 1942 թվականին նա գրել է «Շտիլ դը Նախտ» («Գիշերը հանգիստ է») երգի տեքստը, որ նվիրված է պարտիզան Իցիկ Մացկևիչի ու Վիտկա Կեմպների հաջող մարտական գործողությանը, որի արդյունքում պայթեցվել էր գերմանական ռազմական էշելոնը Վիլնյուսի մոտ։ Գետտոյում Գլիկը գրել է իր ամենահայտնի երգը՝ «Զոտ նիտ կեյնմոլ» («Երբեք մի ասա»), որը դարձել է Պարտիզանական միացյալ կազմակերպության հիմնը։

1943 թվականի հոկտեմբերին գետտոյի լուծարման ժամանակ նա փորձել է փախչել, սակայն բռնվել է և ուղարկվել Էստոնիայի Գոթֆիլդ ճամբար։ 1944 թվականի ամռանը նա փախել է ճամբարից, և հավանաբար բռնվել է ու սպանվել։

 
Հրեա պարտիզանների հուշարձան Բաթ Յամում (Իսրայել)

Պարտիզանական հիմն խմբագրել

«Մի՛ ասա, որ դու գնում ես վերջին ճանապարհը» (իդիշ՝ זאָג ניט קיינמאל, אז דו גייסט דעם לעצטן וועג) պարտիզանական հիմնը,որը հայտնի է նաև որպես «Հրեա պարտիզանների օրհներգ», գրվել է 1942 թվականին Պոկրաս եղբայրների գրած մեղեդու հիման վրա։ ԽՍՀՄ-ում հրեա պարտիզանների հիմն առաջին անգամ տպագրվել է 1946 թվականին Ա. Սուցկևերի «Ֆուն Վիլներ գետտո» («Վիլենի գետտո») գրքում («Դեր Էմես» հրատարակչություն)։ Այն թարգմանվել է տասնյակ լեզուներով։ Օրհներգի կատարողների շարքում եղել է Պոլ Ռոբսոնը, որն իդիշով կատարել է այն 1946 թվականին Մոսկվայում տեղի ունեցած իր հայտնի համերգի ժամանակ, որ անցկացվել է «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» ընթացքում[8]։

Օրհներգի տեքստը փորագրված է Բաթ Յամում հրեա պարտիզաններին նվիրված հուշարձանի վրա։

Ամեն տարի Վարշավայի գետտոյում տեղի ունեցած ապստամբության օրը նշելիս Լեհաստանի բանակի երգչախումբն այն կատարում է իդիշով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://sztetl.org.pl/pl/biogramy/2716-glik-hirsz
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.jhi.pl/psj/Glick_(Glik)_Hirsz_(Hersz)
  3. 3,0 3,1 3,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Swartz A. Open Library — 2007.
  5. 5,0 5,1 5,2 Faceted Application of Subject Terminology
  6. LIBRIS — 2012.
  7. Гирш Глик на yiddishmusic.jewniverse.info (ռուս.)
  8. Zog Nit Keyn Mol — Hirsh Glick — sung by Paul RobesonԿաղապար:Ref-yi
  9. Левин А. «Гирш Глик. Гимн еврейских партизан». Заметки по еврейской истории. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրշ Գլիկ» հոդվածին։