Գիրաուտ դը Բորնեյլ (մոտ 1138 - 1215), նշանավոր տրուբադուր։

Գիրաուտ դը Բորնեյլ
Դիմանկար
Ծնվել էմոտ 1138
Մահացել է1215
Մասնագիտությունտրուբադուր, բանաստեղծ, կոմպոզիտոր և գրող
 Giraut de Bornelh Վիքիպահեստում

Գիրաուտ դը Բորնեյլին կոչել են «տրուբադուրների մագիստրոս», իսկ Դանթեն նրան համարել է «արդարության երգիչ»։

Գիրուարտ դը Բորնեյլից պահպանվել է ավելի քան ութսուն բանաստեղծական երկեր, որոնցից հատկապես նշանավոր է նրա ալբան (ցայգերգ)։ Սիրային այս երգատեսակի մեջ պատկերվում է մի որոշակի իրավիճակ։ Սիրահար ասպետը գիշերը ծածուկ այցելում է իր սիրուհուն, իսկ նրանց գիշերային հանդիպումը հսկում է ասպետի ընկերը կամ զինակիցը, որը առավոտ վաղ երգով կանչում է սիրահար ասպետին ՝ ցանկանալով կանխել ընդհարումը խանդոտ ամուսնու հետ։ Ահա ասպետի ընկերոջ և ասպետի երկխոսությունը այս ցայգերգի վերջում.

«Դուք ինձ երեկ խնդրեցիք, որ հսկեմ ես ձեզ,
Եվ գիշերից մինչ առավոտ կանգնեցի ես,
Սակայն իզուր աղոթեցի ու ողբացի,
Ձեր ախոյանն այժմ վրեժն իր կլուծի,
Ճառագեց շողն այգաբացի»։
«Հավատարիմ ընկեր, ինչպես լսեմ ես ձեզ,
Երբ սիրուհուս ջերմ ու կրքոտ գիրկը այսպես
Մոռացնել է տվել աշխարհը լիովին,
Եվ ինձ համար հոգ չէ արդեն բոլորովին,
Որ ծագեց շողն այգաբացի»[1]։
(Թարգմ. Հենրիկ Բախչինյան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հենրիկ Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 15-16.

Տես նաև՝ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրաուտ դը Բորնեյլ» հոդվածին։