Գիտությունն Իսպանիայում

Գիտությունն Իսպանիայում (իսպ.՝ Historia de la ciencia y la tecnología en España) ունի բավականին երկար և յուրահատուկ պատմություն, որը բնութագրվում է տեխնոլոգիական առաջընթացի վաղ շրջանով[1], ինչպես նաև տարբեր գիտական հայտնագործությունների նշանակությամբ և տևողությամբ, լճացման ու անկման հերթագայությամբ[2]։

Իսպանիայի գիտական հետազոտությունների գերագույն խորհուրդ
Ալ-Սահլիի աստրոլաբ, Մադրիդի ազգային հնագիտական թանգարան

Պատմություն խմբագրել

Անտիկ ժամանակաշրջան խմբագրել

 
Կենցաղային իրեր հռոմեական դարաշրջանի էսպարտոյից: Կարթագենի քաղաքային հնագիտական թանգարան, Նոր Կարթագեն

Հաշվի առնելով, որ Պիրենեյան թերակղզու հարավ արևելքում ավելի վաղ է սկսվել նյութականորեն զարգացած անտիկ շրջանի քաղաքակրթությունը, տեխնոլոգիական գործընթացները երկրի այս շրջանում սկսվել են ավելի վաղ։ Կարթագենյան և փյունիկյան աքսորաբնակների նվաճումները աստիճանաբար ներառվում էին Հռոմեական Իսպանիայի մշակույթի կազմի մեջ դրանց ծաղկման շրջանում ( մ.թ. I—II դար )։ Ուշ հռոմեական մշակութային անկումը արտահայտվեց ժողովուրդների Մեծ վերաբնակեցման դարաշրջանում իշխանությունը փոքրաթիվ, բայց բավականին ակտիվ վեստգոթերի կողմից գրավելով։

Միջին դարեր խմբագրել

8-րդ դարում Իբերիայում քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական իշխանությունը անցավ արաբ բերբերական ժողովուրդներին , որոնք ներխուժել էին Աֆրիկայից և ձևավորել Ալ Անդալուս մուսուլմանական պետությունը, որտեղ որոշակի տեղ էր հատկացվում մեծաթիվ իսպանական հրեաներին և պասիվ իբերո հռոմեական մեծամասնությանը (մոսարաբներին)։ 9-11-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում այս երեք խմբերն ապրում էին համեմատաբար հավասարակշռված մշակութային քաղաքական միջավայրում, չնայած գիտական և տեխնոլոգիական բնագավառում տոն էին տալիս արաբ մուսուլմանական գիտնականները և հայտնագործողները։ Գիտությունը մուսուլմանական Իսպանիայում բնութագրվում էր գործնականության բարձր մակարդակով և տեղական աշխարհագրական ու կլիմայական պայմանների հարմարվողականությամբ։ Նրա հիմնական ուղղվածությունը ճարտարապետությունն էր և գյուղատնտեսությունը (ոռոգման տեխնոլոգիաներ)։ Այդ ժամանակաշրջանում բազմաթիվ արաբական հայտնագործություններ Իսպանիայից անցել է այլ եվրոպական երկրներ։ Իսպանիայում գիտության թույլ կողմը, նրա վառ արտահայտված անհատականացված բնույթն է։ Թույլ զարգացած ինստիտուտները և գիտահետազոտական կենտրոնները չկարողացան ապահովել գիտելիքների համակարգված փոխանցման մակարդակ հետագա առաջընթացի ճանապարհին։

Ռեկոնկիստա խմբագրել

Ռեկոնկիստան ավարտվեց հյուսիսային քրիստոնեական թագավորությունների հաղթանակով։ Քանի որ ռեկոնկիստայում ակտիվ մասակցություն են ունեցել ծագումով Հյուսիսային Եվրոպացիները (ֆրանկները, ֆրանսիացիները, իտալացիները և գերմանացիները), որտեղ սկսվել է ինստիտուցիոնալ գիտության ստեղծումը (համալսարանների ձևավորումը), Իսպանիան կանգնեց գիտական տեխնոլոգիաների եվրոպականացման ճանապարհին, թեև թերակղզու տարբեր տարածաշրջաններում այն ծայրահեղ անհավասարաչափ էր զարգացած։ Հենց այս ժամանակահատվածում է, որ առանձնանում է կատալոնական ազգային մտածելակերպի առանձնահատկությունների վրա հիմնված կատալոնական գիտությունը։ Կատալոնական ազգայնականությունը մեկ մարում է Կաստիլիայի ճնշման ներքո, մեկ էլ վերածնվում հիմնականում հենվելով կատալոնական գիտության առավելությունների վրա։

Իսպանիայի ոսկե դար խմբագրել

Այնուամենայնիվ, Իսպանիայի ոսկե դարաշրջանն ընդգրկում է ինչպես Կաստիլիան իր ռազմածովային հզորությամբ, այնպես էլ Արագոնը ուշադրություն դարձնելով տարածաշրջանի սոցիալ տնտեսական զարգացմանը։ 15-րդ դարի վերջին 16-րդ դարի սկզբին իսպանական գիտության ծաղկումը կապված է աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում որոշ ժամանակ Իսպանիային էր պատկանում առաջատարի դերը (Ամերիկայի իսպանական գաղութացում)։ Սակայն երկրի ֆինանսատնտեսական թուլությունը հնարավորություն չտվեց երկար ժամանակ պահպանել առաջատարի դափնիները։ 7-րդ դարի երկրորդ կեսից սկսվում է երկրի գիտատեխնիկական առաջընթացի անկումը, որն ուղեկցվում է աստվածաբանական գաղափարների ազդեցության ներքո (իսպանական ինկվիզիցիան, մորիսկների և մարանների արտաքսումը և այլն)։

Նոր ժամանակներ խմբագրել

Գիտական և տեխնոլոգիական լճացման ժամանակաշրջանը վերջին հաշվով բերեց իսպանական թագի նախկին հեղինակության կտրուկ անկմանը, 1898 թվականի մի շարք գաղութային հակամարտությունների հետևանքով ԱՄՆ-ից կրած ջախջախիչ պարտություններից հետո։ Որպես մխիթարություն մի շարք իսպանական շրջանակներում գաղափարներ ի հայտ եկան այն մասին, որ տեխնոլոգիաները և գիտությունը իրենց հյուսիսեվրոպական հասկացության մեջ վնասակար են Իսպանիայի և Իսպանական ժողովրդի համար, որոնց համար առաջնահերթ են համարվում մարդասիրական իդեալները, զգացմունքների հարուստ ներաշխարհը և հուզական ապրումները։ 1906-1912 թվականներին Միգել դե Ունամունոն արտասանեց իր փառահեղ հակագիտական արտահայտությունը`

  ¡Que inventen ellos!  

«Թող նրանք (հյուսիսային եվրոպացիները) զբաղվեն գյուտարարությամբ (իսկ մենք կօգտվենք դրանցից)։»

Այժմեականություն խմբագրել

 
Աստղադիտակներ ժամանակակից Իսպանիայում: Լա Պալմա

Ժամանակակից իսպանիայում տեխնոլոգիական գիտության նկատմամբ հետաքրքրությունը սկսեց վերակենդանանալ վերջին 50 տարիների ընթացքում, բայց դա ավելի շատ համաեվրոպական բնույթ էր կրում և առավելապես գտնվում է անգլո-ամերիկյան գիտական ստեղծագործական միջավայրի ազդեցության ներքո։ Կանաչ տեխնոլոգիաները համարվում են առավել հեռանկարային, հաշվի առնելով արևային և քամու էներգիաների մեծ ներուժը, որով այնքան հարուստ է այս երկիրը։

Վերջին տարիներին Իսպանիան բարձր արդյունքների է հասել ամբողջ աշխարհում, միջազգային գիտական վարկանիշով գրավելով իններորդ տեղը նոր հետազոտությունների քանակով։ 2008 թվականի ճգնաժամի պատճառով 21-րդ դարի երկրորդ տասնամյակում համաշխարհային շուկայում մրցակցության և գոյատևման նպատակով մի շարք ընկերություններ տեղափոխվեցին արտասահման, որն էլ հանգեցրեց գիտահետազոտական աշխատանքներում մասնավոր ներդրումների ավելացմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sánchez Ron, José Manuel: Cincel, martillo y piedra. Historia de la ciencia en España. Madrid, Taurus, 1999. López Ocón, Leoncio. Breve Historia de la ciencia española. Madrid: Alianza, 2003. ISBN 84-206-5626-7.
  2. Glick, Thomas F.; Eugenio Portela Marco y Víctor Navarro Brotóns: «La historia de la ciencia en España como realidad marginal en su organización y contexto social.»] Anthropos, 1982, Número 20, especial dedicado a José María López Piñero.