Գիտեգա[2], նախկինում՝ Կիտեգա[3]) (ֆր.՝ Gitega), աֆրիկյան Բուրունդի պետության մայրաքաղաքը և այդ երկրի Գիտեգա մարզի վարչական կենտրոնը և մեծ բնակավայրերից մեկը[4]։ Ունի օդանավակայան[5]։

Բնակավայր
Գիտեգա
կիռունդիGitega
ԵրկիրԲուրունդի Բուրունդի
Հիմնադրված է1912 թ.
ԲԾՄ1504 մետր
Բնակչություն135 467 մարդ (2020)[1]
Գիտեգա (Բուրունդի)##
Գիտեգա (Բուրունդի)

Պատմություն խմբագրել

2007 թվականին Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզան հայտարարեց, որ մտադրություն կա երկրի մայրաքաղաքը Բուժումբուրայից տեղափոխելու Գիտեգա[6]։ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին նա հայտնեց, որ եթե Բուրունդիի խորհրդարանը հավանության արժանանացնի իր ներկայացրած նախագիծը, երկրի մայրաքաղաքը կդառնա Գիտեգան[7]։ Խորհրդարանն իր երկու պալատներում հարցը քննարկելուց հետո 2019 թվականի հունվարի 16-ին քվեարկեց մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկության օգտին[8]։ Բուժումբուրան շարունակելու է մնալ երկրի տնտեսական մայրաքաղաքն ու առևտրական կենտրոնը[9]։ Բուրունդիի կառավարությանը հանձնարարություն է տրվել երեք տարվա ընթացքում ավարտի հասցնել նոր մայրաքաղաք տեղափոխվելու գործընթացը[10]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Գիտեգան գտնվում է Բուրունդիի սարահարթի կենտրոնական հատվածում[11]։ Նոր մայրաքաղաքի կենտրոնը ծովի մակերևույթից բարձր է 1658 մետր[12]։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակն ըստ տարիների[13].

1990 2012
20 700 22 989

Մշակույթ խմբագրել

Գիտեգայում է գտնվում Բուրունդիի ազգային թանգարանը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.isteebu.bi/wp-content/uploads/2022/01/Annuaire-Statistique-du-Burundi_2020.pdf
  2. Словарь современных географических названий
  3. Топографические карты Генштаба.
  4. «Biggest Cities In Burundi». 2018 թ․ դեկտեմբերի 24.
  5. Burundi
  6. «Gitega Soon to Become the Capital of Burundi» (անգլերեն). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  7. «Burundi's Political Capital now is Gitega». Emirates Business. 24.12.2018.
  8. Burundi to change its capital city. Би-би-си.
  9. Nimubona, Désiré (2018 թ․ դեկտեմբերի 24). «Burundi Moves Political Capital From Bujumbura to Gitega». Bloomberg. Bloomberg L.P. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  10. «Burundi to change its capital city». BBC World News. British Broadcasting Company. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին. «The vote took place on Wednesday and the leader of parliament said the move would take place over three years.»
  11. Encyclopedia Britannica. «Gitega (Burundi)». Encyclopedia Britannica Online. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  12. «Gitega, Burundi Page» (անգլերեն). Արխիվացված է orld/BY/13/Gitega3.html օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  13. «Gitega» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  14. «Museums in Burundi» (անգլերեն). Africa.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել