Գիտական խորհուրդ, բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտահետազոտական հիմնարկի խորհուրդ։ Գիտական խորհրդի խնդիրն է քննարկել գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների պլաններն ու հաշվետվությունները, ուսումնամեթոդական հարցերը, գիտական խնդիրները, աշխատությունները, կազմակերպել գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և որակավորման բարձրացումը, ընդհանրացնել տվյալ հիմնակության աշխատանքի փորձը, անցկացնել գիտական բանավեճեր։

Գիտական խորհուրդի մրցույթով ընտրում է ամբիոնի վարիչներ և պրոֆեսորադասախոսական կազմ։ Մի շարք բուհերի և գիտահետազոտական հիմնարկների գիտաշխատողներ շնորհում են գիտական աստիճաններ, հաստատման են ներկայացնում գիտական կոչումներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 76