Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գինու թանգարան (այլ կիրառումներ)

Գինու թանգարան (ֆր.՝ Musée du Vin), գտնվում է Լյուքսեմբուրգի Էհնեն քաղաքում` Մոզել գետի մոտ։ Թանգարանում ցուցադրվում է գինու պատրաստման արվեստը, գինեգործների ավանդական գործիքների ցուցանմուշներ և շշալցման սարքեր, ինչպես նաև` հին փաստաթղթեր և լուսանկարներ։ Տարածքը ձեռք է բերվել պետության կողմից 1974 թվականին և բացվել է որպես թանգարան 1978 թվականին[1]։ Զբաղեցնում է նախկին գինեգործի տուն` հնություններով և կահավորանքով[2]։

Գինու թանգարան
Տեսակկոնֆերանսների կենտրոն և գինու թանգարան
Երկիր Լյուքսեմբուրգ
ՏեղագրությունEhnen?
Կայքentente-moselle.lu/de/weinmuseum
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան խմբագրել

Մոտ լինելով գետի ափին` 18-րդ դարի տունը պատկանել է Վելենշտեյնից հարուստ ընտանիքի։ Շինությունը իր մեջ ներառում էր նաև տակառագործարան, որտեղ ցուցադրվել է տակառի պատրաստման գործընթացը, գինու ընդարձակ ճնշման սարքը, դարբնոց և Էհնենի կշռման և չափման նախկին գրասենյակը։ Թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են գինի պատրաստելու գործընթացը` խաղող աճեցնելուց մինչև գինու շշալցումը։ Ցուցադրվող շատ իրեր թանգարանում նվիրաբերվել են տեղի գինեվաճառների կողմից[3]։ Այնտեղ կար նաև խաղողի փոքր այգի` խաղողի բոլոր տեղական տեսակներով։ Քանի որ այս խաղողը աճում է պետական հողում, դրանից ստացված գինին մատուցվում է պաշտոնական արարողությունների ժամանակ, ինչպես օրինակ` դեսպանատան ճաշի ժամանակ[3]։

Թանգարանը բացվել է ապրիլից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում[2] և ամենամյա Ռիեսլինգ բաց գինու փառատոնների անցկացման հիմնական վայրերից մեկն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Villages». Privatwenzer.info. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  2. 2,0 2,1 "The Wine Museum in Ehnen", Luxembourg Tourist Office in London. Արխիվացված 1998-06-12 Wayback Machine
  3. 3,0 3,1 Skelton, Tim (2012). Luxembourg. Bradt Travel Guides. էջեր 127–130. ISBN 978-1-84162-424-2.
  4. «Riesling Open». Tastingeurope.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.