Գինուխերեն, իբերակովկասյան ընտանիքի դաղստանյան լեզուների ավարական խմբի դիդոյական (ցեզյան) ենթախմբի լեզու։ Խոսում են Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության Գենուխ գյուղում և հանրապետության այլ վայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Մախաչկալայում[2][3]։ Խոսողների թիվը մոտ 600 է։ 2010 թվականի մարդահամարի ժամանակ գինուխերենը մայրենի լեզու է նշել ընդամենը 5 մարդ, այնինչ 2002 թվականի մարդահամարի ժամանակ 548 մարդ էր[4]։ Այս վերջին տվյալը մոտ է լեզվաբանների գնահատմանը։ 2010 թվականի մարդահամարի տվյալը թերևս սխալ է կամ գինուխերեն խոսողներին հաշվառել են ավարերեն խոսողների հետ։

Գինուխերեն
гьинузас мец
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասTsezic?
ԵրկրներՌուսաստան Ռուսաստան
Դաղստան Դաղստան
Խոսողների քանակ5 մարդ (2010)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[1]
Դասակարգումիբերակովկասյան լեզվաընտանիք
IETFgin
ISO 639-3gin

Գինուխերենի մասին առաջին տվյալները 1916 թվականին հավաքել է ազգագրագետ Ա. Կ. Սերժպուտովսկին։ Ծագումնաբանորեն առավել մոտ է ցեզերենին։

Բարբառային տարբերակում չունի։ Անգիր է։ Գինուխցիների մեջ տարածված են ավարերենը և ռուսերենը։

Գրականություն խմբագրել

  • Հ.Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան, Հայկ. ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1975, էջ 73։
  • Forker, Diana. A Grammar of Hinuq. Mouton Grammar Library [MGL] 63. DE GRUYTER Mouton, 2013. - 827 pages. ISBN 978-3-11-030397-

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  2. http://www.ethnologue.com/language/gin
  3. Коряков Ю. Б. Атлас кавказских языков. М.: Институт языкознания, 2006
  4. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года