Գիլերմո Ֆարինյաս Էռնանդես

Գիլերմո Ֆարինյաս Էռնանդես, կեղծանունը «El Coco» (իսպ.՝ Guillermo Fariñas Hernández, հունվարի 3, 1962, Սանտա Կլարա), կուբացի հոգեբան, այլախոհ, անկախ լրագրող, Կուբայում գրաքննության դեմ պայքարող, Անդրեյ Սախարովի անվան մրցանակակիր[2]։

Գիլերմո Ֆարինյաս Էռնանդես
իսպ.՝ Guillermo Fariñas Hernández
Գիլերմո Ֆարինյաս
Ծնվել էհունվարի 3, 1962(1962-01-03)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՍանտա Կլարա, Կուբա
Քաղաքացիություն Կուբա
ԿրթությունՀավանայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, հոգեբան, իրավապաշտպան, այլախոհ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Guillermo Fariñas Վիքիպահեստում

Երկար տարիների ընթացքում նա 23 անգամ հացադուլ է արել, բողոքելով Կուբայի կառավարության գործողությունների դեմ[3]։ Տասնմեկ ու կես տարի անցկացրել է Կուբայի բանտերում[2]։

Կենսագրություն խմբագրել

Ֆարինյասի ծնողները եղել են հեղափոխականներ, իսկ իր հայրը կռվել է Չե Գևարայի հետ, Կոնգոյում։ Գիլերմոն սովորել է Խորհրդային Միությունում` Տամբովի ռազմական ուսումնարանում և ծառայել է կուբայական բանակում։ 1989 թվականին գեներալ Առնալդո Օչոյի ձերբակալությունից և գլխատումից հետո վերջնականապես հիասթափվել է իշխող վարչակազմից։ Այդ ժամանակից սկսած նա դարձել է Կաստրոյի կառավարության ընդիմություն և տասնմեկ ու կես տարի բանտում է անցկացրել[4]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Ֆարինյասը գլխավորել է «Կուբայական մամուլ» (Кубанакан Пресс) անկախ լրատվական գործակալությունը։ Նա հայտնի է նրանով, որ բազում անգամներ հացադուլ է հայտարարել` ի նշան Կուբայի գրաքննական քաղաքականության դեմ։ Ազատորեն հրապարակում էր գլխատումների մասին, որպես բողոքի նշան Կուբայում գրաքննադատության սահմանափակման քաղաքականությանը։ Ֆարինյասը մասնավորապես պահանջում էր չսահմանափակել իր ինտերնետ հասանելությունը։

2010 թվականի փետրվարի 23-ին, քաղաքական նկատառումներով հացադուլի ընթացքում այլախոհ Օռլանդո Սապատա Տամայո-ի մահից հետո, Ֆարինյասը, փետրվարի 25-ին հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Կուբայում հիվանդ քաղբանտարկյալների ազատագրում։

Մարտի 12-ին «Մարդու իրավունքների կուբայական ընդդիմադիր հանձնաժողովի» պահանջով Ֆարինյասը տեղափոխվում է վերակենդանացման բաժին, և հուլիսի 4-ի դրությամբ գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, մահամերձ[5][6][7]։ Ֆարինյասի մահվան դեպքում հացադուլը պատրաստ էր շարունակել ընդիմադիր կողմի առաջնորդներից մեկը`Ֆելիքս Բոնե Կարակոսը[8]։ Սակայն հուլիսի 7-ին, կուբական կաթոլիկ եկեղեցու հաղորդմամբ, իշխանությունները համաձայնվել են ազատագրել 52 ընդդիմադիր դատապարտյալների և նրանց թույլատրել է երկիրը լքել[9]։ Հուլիսի 8-ին Ֆարինյասը դադարեցրեց հացադուլը[10]։ Ֆրանսիական միջազգային ռադիոն Կուբայում կատարվածը համեմատել է 1980-ականների կեսերին Խորհրդային Միությունում կատարված իրադարձությունների հետ, իսկ հենց Ֆարինյասին համեմատել է սովետական այլախոհ Անատոլի Մարչենկոյի հետ, ով 1986 թվականին էր հացադուլ էր հայտարարել ՝ պահանջելով ազատել քաղբանտարկյալներին և մահացել էր Չիստոպոլի բանտում[5]։

Պարգևներ խմբագրել

2006 թվականին Ֆարինյասը դարձել է Կիբեր ազատության մրցանակի (Cyber-freedom prize) դափնեկիր, որը շնորհել է «Լրագրողներ առանց սահմանների»[11] կազմակերպությունը, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին արժանացել է Սախարովի անվան ազատության մրցանակի դափնեկրի կոչման, որը սահմանվում է Եվրոպական խորհրդարանի կողմից։ Սախարովի անվան մրցանակի համար, ինչպես գրված է հանձման մասին հաղորդագրության մեջ, Ֆարինյասն առաջադրվել է «ողջ կուբացի օրինապաշտպանների անունից»[2][12]։

Քննադատություն խմբագրել

Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի խոսքերով, Ֆարինյասը «մեծաթիվ զրպարտություններ» է արել[13]։

  Ֆարինյասը հանցագործ է, որը նախկինում դատապարտված է եղել քրեական հանցագործությունների համար, այդ թվում կնոջ` հիվանդանոցի տնօրենի վրա, դիտավորությանբ, հարձակվելու և վնասելու համար, որին նա սպառնացել է սպանել, իսկ հետո մի տարեց մարդու..., ով (հետագայում) ստիպված է եղել հեռացնել փայծախը։  

Ֆարինյասին հացադուլի ժամանակ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցադրվել է[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 «Кубинскому диссиденту присуждена премия Сахарова».
  3. «Cuban hunger striker rejects Spanish offer».
  4. «"Hay momentos en la historia en que tiene que haber mártires"».
  5. 5,0 5,1 «Кубинский диссидент Гильермо Фариньос на грани смерти».
  6. «Жизнь объявившего голодовку кубинского оппозиционера в опасности».
  7. «Хроника объявленной смерти».
  8. «КАК УМИРАЮТ ПОЛИТЗАКЛЮЧЕННЫЕ».
  9. «Куба согласилась освободить 52 заключенных-оппозиционера».
  10. «Кубинский оппозиционер Фариньяс прекратил голодовку протеста».
  11. «Cyber-freedom prize for 2006 awarded to Guillermo Fariñas of Cuba». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. «Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայք».
  13. 13,0 13,1 «Куба не поддастся на шантаж оппозиционеров - Рауль Кастро».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլերմո Ֆարինյաս Էռնանդես» հոդվածին։