Գիլդիա (գերմ.՝ Gildeընկերություն, միավորում) կամ համքարություն, արհեստավորների և վաճառականների միություն, որոնք որոշակի տարածքում վերահսկում էին իրենց ոլորտի գործունեությունը։

Գիլդիաներ
Տեսակtype of organisation?
 Guilds Վիքիպահեստում
Ռեմբրանդ - «Սինդիկների հավաքը», 1662

Եվրոպայում վաղ միջնադարում կազմակերպվում էին զանազան միություններ, ընկերություններ (կրոնական, քաղաքական և այլն), վաճառականների միավորումներ։ Ավատատիրական Եվրոպայի քաղաքների զարգացման (XI դարի վերջ) ժամանակաշրջանում բնակչության աճին զուգընթաց խորանում էր մասնագիտական և սոցիալական շերտավորումը, ծաղկում միջքաղաքային և միջազգային առևտուրը։ Արհեստավորները ստեղծում էին իրենց համքարությունները (XIIXIII դարերում), իսկ վաճառականները միավորվում գիլդիաներում՝ պաշտպանելով իրենց դասային արտոնություններն ընդդեմ ավատատերերի, ապա՝ համքարությունների։

Գիլդիայում հսկում էին ապրանքների անվտանգ առաքումը, առևտրական կենտրոններում հիմնում իջևանատներ, կազմակերպում տոնավաճառներ և, ձեռք բերելով իրավական ու մաքսային արտոնություններ, փորձում կազմակերպել ապրանքների շահավետ իրացումը։ Հաճախ գիլդիա էին ստեղծում նույնատեսակ ապրանք վաճառող առևտրականներ։

Ժամանակի ընթացքում գիլդիայում մտնելու հնարավորությունը սահմանափակվեց։ Միապետությունն ավելի ամրապնդվեց գիլդիական վաճառականության արտոնությունները՝ առևտրականների մեկնումը տերունական կալվածքներից սահմանափակելու նպատակով։ XII—XV դարերում առևտրական գիլդիաները տոն էին տալիս արևմտա-եվրոպական քաղաքների տնտեսական քաղաքականությանը։

Կապիտալիզմի զարգացմամբ գիլդիաների դերն ընկավ։

Հայաստանում գոյություն են ունեցել վաճառականական համքարություններ, որոնք կարգավորում էիև առևտուրը ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բացի տեղական իշխանություններից ու համապատասխան մարմիններից համքարությունների կյանքում ակտիվ դեր Էին խաղում հայոց պատրիարքարանները, որոնց կարգադրությունները պարտադիր Էին բոլոր վաճառականների և արհեստավորների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 67
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլդիաներ» հոդվածին։