Գիլա (Կոլորադոյի վտակ)

Կոլորադոյի վտակ

Գիլա (անգլ.՝ Gila River), գետ ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, Կոլորադո գետի վտակը։ Երկարությունը կազմում է 1044 կմ[2]։

Գիլա
Բնութագիր
Երկարություն1044
Ավազանի մակերես150 737 կմ²
Ջրի ծախս172 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍիերա շրջան
ԳետաբերանԿոլորադո
Գետաբերանի տեղակայումՅումա, Արիզոնա
Բարձրություն36[1] մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAgua Fria River?, Salt River?, San Francisco River?, Santa Cruz River?, San Pedro River?, Eagle Creek? և Hassayampa River?
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկրամասԱրիզոնա, Նյու Մեքսիկո
ՋրահավաքGila River basin?

Աշխարհագրություն խմբագրել

 
Գիլա գետի ավազանի սխեման

Սկիզբ է առնում Սերա շրջանում, որը գտնվում է Նյու Մեքսիկո նահանգի հարավում և սկզբում հոսում է հարավարևմտյան ուղղությամբ, իսկ հետո Արիզոնա նահանգի տարածքով՝ արևմտյան։ Այն բանից հետո, երբ գետը հոսում է մի քանի խնձահովիտների միջով՝ երկայնությամբ անցնում է Գիլա լեռնաշղթայի հարավային ծայրամասով, որի վրա գտնվում է Քուլիջ ամբարտակը, որն էլ կազմավորում է Պերիդոտ քաղաքի հարավային մասում գտնվող Սան Կառլոս ջրամբարը։

Գետը լեռներից իջնում է Ֆինիքսի հարավարևելյան մասում գտնվող հովիտով, որից արևմուտք գտնվող տարածքում գետը կտրուկ Գիլա-Բենդ լեռնաշղթայի միջով պտույտ է կատարում հարավային ուղղությամբ, իսկ հետո նորից այդպես կտրուկ պտույտ է կատարում՝ արևմուտք, այս անգամ էլ անցնել Յումա շրջանի տարածքին պատկանող Գիլա լեռնաշղթայի միջով։ Յումա քաղաքում գետը թափվում է Կոլորադո գետը՝ Մեքսիկային արդեն սահմանակից վիճակում։

Գետն ունի վտակներ, որոնցից ավելի նշանակալից են հետևյալները. Սան Ֆրանսիսկո, Սան Պեդրո, Սոլտ և Ագուա Ֆրիա[3]։ Համարյա գետի ավազանի ամբողջ տարածքը, բացառությամբ վերին մասում գտնվող Սան Պեդրոյի և Սանտա Կրուզի, գտնվում է ԱՄՆ-ի տարածքում։ Արիզոնա նահանգում գտնվում է ավազանի 91,5 % (138 000 կմ²), Նյու Մեքսիկոյում՝ 5,7 % (8500 կմ²), իսկ Մեքսիկայի բաժին է հասնում ընդամենը ավազանի 2,8 % (4200 կմ²)[4][5]։

Պատմություն խմբագրել

Առաջին իսպանացի ճանապարհորդների Գիլա գետի ափերի միջով այցելությունների ժամանակ տեղի վայրերում ապրում էր հնդկացիական պիմա ցեղը։ Հայտնի տեսությունը պնդում է, որ Գիլա բառը հանդիսանում է Hah-quah-sa-eel բառի իսպանական հապավում, որը յումա լեզվից թարգմանաբար նշանակում է «վազող աղի ջուր»[6]։ Պիմա ցեղի ավանդական ապրելակերպը խորապես կապված է եղել գետի հետը, որը բացի ամենից նաև սուրբ էր համարվում։ Խոխոկամ հնդկացիական քաղաքակրթույթունը, որը ապրում էր Սոլտի և Գիլայի մոտակա շրջաններում 600-ից 1450-ական թվականներին, օգտագործելով գետից ստացվող ոռոգումը՝ զբաղվում էր մեծ մասամբ հողագործությամբ։ Ոռոգման նպատակներով հնդկացիական ցեղը ընդհանուր առմամբ փորել էր ավելին քան 320 կմ ջրանցք[7]։

Առաջին եվրոպացին, որը տեսել է Գիլա գետը, հավանաբար եղել է իսպանացի հետախույզ և միսիոներ Խուան-դե-լա-Ասունսոնը։ Ասունսոնը հասել է գետին 1538 թվականին գետի վտակներից մեկի միջով դեպի հյուսիս կատարած ճանապարհորդությունից անմիջապես հետո (Սան Պեդրո կամ Սանտա Կրուզ)[8][9]։

1848 թվականին սահմանված Գվադալուպե-Իդալգոյի համաշխարհային պայմանագրի արդյունքում Գիլա գետը անցնում էր ԱՄՆ-ի Մեքսիկայի սահմանների միջով։ Իսկ ըստ 1853 թվականի Գադսենի գնման՝ ամերիկյան տարածքը ընդլայնվում է Գիլա գետի հարավային ափային հողակտորների միացմամբ։ Գիլա գետի թափվելու վայրում կազմվել է Կալիֆորնիա նահանգի հարավային սահմանը։ 1871 թվականից սկսած Գիլա գետի հովտում բնակություն են հաստատում մորմոնները, որոնք այդ տարածքներում կազմավորել էին նվազագույնը 6 խոշոր բնակության կետեր[10]։

Հիդրոտեխնիկական կառուցվածք խմբագրել

Միակ խոշոր ամբարտակը Գիլա գետի վրա հանդիսանում է Քուլիջը, որը Արիզոնա նահանգի Գլոբ քաղաքից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ Ամբարտակի կառուցման հետ կապված գետի վրա կազմավորվել է Սան Կառլոս ջրանցքը։ Պեինտիդ Ռոկ ամբարտակը՝ կառուցված Գիլա գետի վրա օգտագործվում է գետային հոսքի կարգավորման համար։ Քուլիջ և Պեինտիդ Ռոկ ամբարտակների միջև կառուցվել են մի քանի ոչ այնքան մեծ բացատար ամբարտակներ։ Կան նաև մի քանի ամբարտակներ արդեն Գիլա գետի վտակների վրա։

Կենդանի բնություն խմբագրել

Գետի համակարգում կա շուրջ 36 տեսակի ձուկ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Geographic Names Information System, U.S. Geological Survey.
  2. Largest Rivers in the United States
  3. www.britannica.com
  4. «USGS Gage #09432000 on the Gila River Below Blue Creek, Near Virden, NM» (PDF). National Water Information System. U.S. Geological Survey. 1914–2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  5. «Boundary Descriptions and Names of Regions, Subregions, Accounting Units and Cataloging Units». U.S. Geological Survey. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  6. «Gila National Forest». United States Forest Service. 2003 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. Howard, Jerry B. «Hohokam Legacy: Desert Canals». Pueblo Grande Museum Profiles No. 12. WaterHistory.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  8. Hartmann, William K.; Hartmann, Gayle Harrison (1972). «Juan de la Asunción, 1538: First Spanish Explorer of Arizona?». Kiva. 37 (2): 93–103.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. «Rivers and Mountains». Books of the Southwest. University of Arizona. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  10. Peterson, Charles S. (1992). «Pioneer Settlements in Arizona». Light Planet. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  11. Benke and Cushing, p. 531

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլա (Կոլորադոյի վտակ)» հոդվածին։