Գիգա Լորթքիփանիձե

խորհրդային դերասան և ռեժիսոր

Գիգա Դավիթի Լորթքիփանիձե (վրաց.՝ გიგა ლორთქიფანიძე, հոկտեմբերի 19, 1927(1927-10-19), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2013(2013-06-13), Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979

Գիգա Լորթքիփանիձե
վրաց.՝ გიგა ლორთქიფანიძე
Ծնվել էհոկտեմբերի 19, 1927(1927-10-19)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 13, 2013(2013-06-13) (85 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, ռեժիսոր, թատրոնի տնօրեն և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0520531

Կենսագրություն խմբագրել

Գիգա Լորթքիփանիձեն ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 19-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը (Ալեքսեյ Պոպովի կուրս)։

Որպես ռեժիսոր արխատել է Վիլնյուսի ռուսական թատրոնում, Գորիի Գ. Էրիսթավիի անվան թատրոնում։

1952-1954 և 1956-1963 թվականներին եղել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի ռեժիսոր, 1964-1967 թվականներին՝ տնօրեն և գլխավոր ռեժիսոր, 1976-1980 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար։

1954-1956 թվականներին եղել է Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ 1963-1964 և 1971-1973 թվականներին՝ Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։

1967-1976 թվականներին Գիգա Լորթքիփանիձեն եղել է Ռուսթավի դրամատիկական թատրոնի կազմակերպիչը, տնօրենը և գլխավոր ռեժիսորը, իսկ 1985 թվականից՝ Թբիլիսիի Վ. Աբաշիձեի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Գիգա Լորթքիփանիձեն ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի «Սովրեմեննիկ», Մալայա Բրոնայայի և Պատանի հանդիսատեսի թատրոններում, ինչպես նաև Թբիլիսիի Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան մանկական պետական թատրոնում։ Լորթքիփանիձեն է կազմակերպել Թբիլիսիի կրկեսի թատերախումբը։

Քառորդ դար Գիգա Լորթքիփանիձեն եղել է Վրաստանի թատերական գործիչների միության նախագահ[1]։ Եղել է Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի փոխնախագահ։

Գիգա Լորթքիփանիձեն մահացել է 2013 թվականի հունիսի 13-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում[2]։

Բեմադրություններ խմբագրել

Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն խմբագրել

Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոն խմբագրել

Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոն խմբագրել

  • «Մարդն աստղից», Կ. Վետլինգեր
  • «Մենակ, առանց հրեշտակների», Լեոնիդ Ժուխովիցկի
  • «Կոմանդորի քայլերը», Վադիմ Կորոստիլյով
  • «Մի՛ վախեցիր, մայրիկ», ըստ Նոդար Դումբաձեի
  • «Այս սիրելի, հին տունը», Ալեքսեյ Արբուզով
  • «Եկամտաբեր պաշտոն», Ալեքսանդր Օստրովսկի

Ռուսթավի դրամատիկական թատրոն խմբագրել

  • «Սիրանո դը Բերժերակ», Էդմոն Ռոստան
  • «Հարյուր տարի անց սոճիների պուրակում», Վադիմ Կորոստիլյով
  • «Հատակում», Մաքսիմ Գորկի
  • «Մեղադրական եզրակացություն», Նոդար Դումբաձե
  • «Միայնության տոն», Վադիմ Կորոստիլյով

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 1959 – «Դեպք ամբարտակի վրա» (Լևան Խոտիվարիի հետ համատեղ)
  • 1985 – «Մի փոքր քաղաքում» (Ալեքսանդր Չխեիձեի հետ համատեղ)
  • 1990 – «Սպիտակ դրոշներ» (Նոդար Դումբաձեի հետ համատեղ)
  • 1991 – «Պրեմիերա»
  • 1997 – «Գիշերային զանգեր»
  • 2003 – «Աստված, ինչի՞ համար»

Ճանաչում և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիգա Լորթքիփանիձե» հոդվածին։