Գիգանտոզավր
Գիգանտոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Սողունակոնքայիններ
Ենթակարգ Զավրոպոդոմորֆեր
Ինֆրակարգ Զաուրոպոդներ
Ընտանիք չկան տեղեկություններ
Ցեղ Գիգանտոզավր
Լատիներեն անվանում
Gigantosaurus Seeley, 1869



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Գիգանտոզավր[1] (լատիներեն - Gigantosaurus,«հսկայական մողես»), զավրոպոդային դինոզավրերի կասկածելի ցեղ։ Հայտնի է Անգլիայի յուրյան նստվածքներից։ Ներկայումս Gigantosaurus megalonyx տեսակը նշված է ինչպես nomen dubium և դիտարկվում է որպես Պելոզավրի հոմանիշ տեսակ։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ նկարագրվել է անգլիացի հայտնի հնէաբան Հարրի Սիլեյի կողմից 1869 թվականին որպես Gigantosaurus megalonyx։ 1908 թվականին թվականին հնէաբան Էբերհարդ Ֆրաասը իդենտիֆիկացրեց Տանզանիայում հայտնաբերված երկու տարբեր զաուրոպոդների մնացորդները, որոնց նա անվանեց Gigantosaurus robusta և Gigantosaurus africanus։ Երրորդ ձևը՝ Gigantosaurus dixeyi, որը 1928 թվականին անվանվեց Հաուգտոնի կողմից ներկայումս կրում է Malawisaurus անվանումը։ Նկարագրելով երկու նոր տեսակներ Ֆրաասը կարծում էր, որ Gigantosaurus անվանումը հասանելի է, քանի որ այդ ժամանակներում մտածում էին, որ Gigantosaurus megalonyx-ը հանդիսանում է Ornithopsis-ի կրտսեր հոմանիշը։ Ավելի ուշ Gigantosaurus robusta-ն վերանվանվեց Janenschia, իսկ Gigantosaurus africanus-ն Tornieria, որին որոշ գիտնականներ դիտարկում են որպես Barosaurus։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գիգանտոզավրին հաճախ շփոթում են Գիգանոտոզավրի հետ անվանումների նմանության խատճառով, ինչը հանդիսանում է կոպիտ սխալ։

Արտաքին հղումներ խմբագրել

https://www.tnaflix.com/search.php?what=belle%20delphine%20onlyfans