Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գերսամ Փանոսի Ահարոնյան (նոյեմբերի 9, 1916(1916-11-09)[1], Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 20, 1981(1981-01-20), Բեյրութ, Լիբանան), հայ հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ սփյուռքում, ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից։ Նյու Յորքի ամերիկյան միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր (1969)։

Գերսամ Ահարոնյան
արմտ. հայ.՝ Գերսամ Ահարոնեան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1916(1916-11-09)[1]
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունվարի 20, 1981(1981-01-20) (64 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Ազգությունհայ
ԿրոնՀայաստանեայց Աւետարանական Եկեղեցի
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն (1937)[1]
Մասնագիտությունհրապարակախոս, մանկավարժ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՄելքոնյան կրթական հաստատություն[1], Անի[1], Զարթոնք[1] և Երվանդ հյուսիսային հայագիտական հիմնարկ[1]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունՌԱԿ[1]
ԱնդամությունԹեքեյան մշակութային միություն[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է նոյեմբերի 9-ին, Մարաշում։ Ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը (1937), ուր այնուհետև աշխատել է որպես ուսուցիչ։ 1948-1981 թվականներին եղել է «Զարթոնք» (Բեյրութ) օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Ահարոնյանը «Անի» գրական ամսագրի հիմնադիրներից է։ 1966 թվականից դասավանդել է Բեյրութի Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկում։

Հրատարակել է «Մեծ երազի ճամփուն վրա» (1964) և «Խոհեր հիսնամյակի ավարտին» (1966) գրքերը, ինչպես նաև արաբերեն լեզվով գրքույկ՝ «Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև» խորագրով (1965)։ Խմբագրել ու հրատարակել է «Հուշամատյան Մեծ Եղեռնի, 1915–1965» գիրքը (1965)։ Հայոց պատմություն և Հայաստանի պատմական աշխարհագրություն է դասավանդում Բեյրութի Երվանդ Հյուսիսյանի անվան հայագիտական ուսմանց հիմնարկությունում։

Թեքեյան մշակութային միության հիմնադիրներից և գործուն անդամներից է։

Երկեր խմբագրել

  • Մեծ երազի ճամբուն վրայ, 1964։
  • Խոհեր յիսնամյակի ավարտին. 1915-1965, 1966:
  • Հայկական հարցը արաբ ժողովրդի հանրային կարծիքի առջև, 1965 (արաբերեն)։
  • Յուշամատեան Մեծ եղեռնի. 1915-1965, 1965 (համահեղինակ)։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերսամ Ահարոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 236  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։