Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն

Գերմանիայի Սոցիալիստական Միասնական Կուսակցություն, ԳՍՄԿ (գերմ.՝ Sozialistische Einheitspartei Deutschlands, SED), իշխող մարքսիստ–լենինիստական քաղաքական կուսակցություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում (Արևելյան Գերմանիա)՝ երկրի հիմնադրումից մինչև Գերմանիայի վերամիավորումը (1989

Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն
Sozialistische Einheitspartei Deutschlands
Изображение логотипа
Տեսակկոմունիստական կուսակցություն
Երկիր Արևելյան Գերմանիա (ԳԴՀ)
ԱռաջնորդՎիլհելմ Պիկ, Օտտո Գրոտևոլ և Գրեգոր Գիզի
ՀիմնադրվածԱպրիլի 21, 1946
ԼուծարվածԴեկտեմբերի 16, 1989
ԳաղափարախոսությունԿոմունիզմ
Մարքսիզմ-լենինիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ ձախ
Պաշտոնական գույն(եր)Կարմիր
Օրհներգ«Կուսակցության օրհներգ»
(Das Lied der Partei)
Շտաբնախկին Ռայխսբանկի շենք, Միտտե, Բեռլին, Արևելյան Գերմանիա
ԹերթNeues Deutschland
Ազգային պատկանելությունԴեմոկրատական ճակատ (1948–1950)
Ազգային ճակատ (1950–1990)
Միջազգային պատկանելությունԿոմինֆորմ
(1947–1956)
Անդամակցություն (1989)2 260 979[1]
 Sozialistische Einheitspartei Deutschlands Վիքիպահեստում

Ստեղծվել է 1946 թվականին, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտում՝ Գերմանիայի կոմունիստական կուսակցության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միավորմամբ։ Առաջին համագումարով (ապրիլի 21—22, 1946) հաստատվել է կուսակցության ծրագրային փաստաթուղթը՝ «ԳՍՄԿ հիմնական սկզբունքները և նպատակները», ընտրել կենտրոնական վարչություն Վիլհելմ Պիկի և Օտտո Գրոտևոլի նախագահությամբ։ Արևելագերմանական և խորհրդային պատմագիտությամբ կուսակցությունների միավորումը ներկայացվում էր որպես «սոցիալիստական կուսակցությունների կամավոր ջանքերի համախմբում»

Իր միակուսակցական կառավարման շրջանում ԳՍՄԿ-ը դպրոցներում պարտադիր դարձրեց մարքսիզմ–լենինիզմի և ռուսաց լեզվի ուսուցումը։ 1980-ականներին կուսակցությունը մերժեց ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովի ազատականացման քաղաքականությունները (պերեստրոյկա, գլասնոստ), որոնք էլ հետագայում պատճառ հանդիսացան երկրի մեկուսացմանը վերակազմակերպվող ԽՍՀՄ-ից և 1989 թվականի աշնանը կուսակցության վերջնական տապալմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dirk Jurich, Staatssozialismus und gesellschaftliche Differenzierung: eine empirische Studie, p.31. LIT Verlag Münster, 2006, 3825898938


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 54