Գերմանիայի կայսր (գերմ.՝ Deutscher Kaiser), Գերմանական կայսրության պետության ղեկավարի և ժառանգական միապետի պաշտոնական անվանումը։ Պաշտոնը գործել է 1871 թվականի հունվարի 1-ի սահամանադրությամբ և ավարտվել է Վիլհելմ II-ի կողմից գահից հրաժարումով 1918 թվականի նոյեմբերի 28-ին[1]։ The Սուրբ Հռոմի կայսրերին երբեմն կոչել են «Գերմանիայի կայսր», երբ պատմական տեսանկունից Սրբազան Հռոմեական կայսրությունը պաշտոնապես կոչվել է «Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն» 1512 թվականից։

1918 թվականի հեղափոխությունից հետո պետության ղեկավարի գործառնույթները փոխանցեց Ռայխի նախագահին (գերմ.՝ Reichspräsident), սկսած Ֆրիդրիխ Էբերտից։

Գերմանական կայսրույթյուն (1848–49) խմբագրել

1848 թվականի հեղափոխությունից հետո Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ին առաջարկեցին «Գերմանացիների կայսր» (գերմ.՝ Kaiser der Deutschen) տիտղոսը Ֆրանկֆուրտի խորհրդարանի կողմից 1849 թվականին, սակայն նա հրաժարվեց, քանի որ «խորհրդարանը չպետք է տա այն»։ Ֆրիդրիխ Վիլհելմը հավատում էր, որ միայն Գերմանիայի իշխանները կարող են նման առաջարկ անել համաձայն Սրբազան Հռոմեական կայսրության ավանդույթների։

Կազմավորում խմբագրել

 
Վիլհելմ I-ը հռչակվեց Գերմանիայի կայսր Վերսալի պալատի Հայելիների դահլիճում, Ֆրանսիա (նկարը Անտոն ֆոն Վերների)

Տիտղոսը ընտրել է Պրուսիայի գլխավոր նախագահ և Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի կողմից, երկար քննարկումներից հետո, մինչև Վիլհելմ I-ը հռչակվեց Գերմանիայի կայսր Վերսալի պալատի Հայելիների դահլիճում[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statement of Abdication of William II
  2. William Dawson (2017 թ․ հուլիսի 14). History of the German Empire. Merkaba Press. էջ 355.(չաշխատող հղում)
  3. Ernst Rudolf Huber: Deutsche Verfassungsgeschichte seit 1789. Band III: Bismarck und das Reich. 3rd edition, W. Kohlhammer, Stuttgart 1988, p. 750-753.