Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցություն

Գերմանիայի կոմունիստական կուսակցություն ԳԿԿ (գերմ.՝ Kommunistische Partei Deutschlands, KPD), Գերմանիայի բանվոր դասակարգի կուսակցություն էր 1918 և 1933 թվականներին։ Գործել է նաև հետպատերզմյան Արևմտյան Գերմանիայում, մինչև արգելումը՝ 1956 թվականին։

Կուսակցության գերբը

Ստեղծվել է 1919 թվականի հունվարին, «Սպարտակ» միության Բեռլինի հիմնադիր համագումարում։ Կուսակցության առաջնորդներն Էին Կ․ Լիբկնեխտը, Ռոզա Լյուքսեմբուրգը, Ֆրանց Մերինգը, Կլարա Ցետկինը և Վ․Պիկը։ 1919 թվականին Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը մտել է Կոմինտերնի կազմի մեջ։ 1919—1920 թվականներին Գերմանիայի կոմունիստական կուսակցություն հետ սերտորեն համագործակցել են Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցության շատ անդամներ, որոնց մեծ մասը 1920 թվականի դեկտեմբերին մտել է կուսակցության (վեցերորդ համագումարում) մեջ։

1923 թվականին տեղի ունեցավ Համբուրզի զինված ապստամբությունը։ Բանվոր դասակարգի ելույթները, որն ավարտվեց պարտությամբ։ 1923 թվականի նոյեմբերին կոմունիստական կուսակցության գործունեությունն արգելվեց։ 1924 թվականին տեղի ունեցավ Գերմանիայի կոմունիստական կուսակցության 9-րդ համագումարը, որը կուսակցությունից վտարեց Բրանդլերին։ Կուսակցության ղեկավարությունն այս անգամ անցնում է «ձախ» ծայրահեղականների (Ռութ Ֆիշեր, Մասլով) ձեռքը, ով հեռացվում է ղեկավարությունից 1925 թվականի։ Հաջորդ նախագահ ընտրվեց Է․ Թելմանը։ Գերմանիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական օրգանն Էր «Ռոթե Ֆահնե» («Rote Fahne») թերթը։ 1932 թվականի նոյեմբերին Ռայխստագի ընտրություններում Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը ստացավ մոտ 6 միլիոն ձայն (երկրորդը բոլոր կուսակցությունների մեջ։

1933 թվականի հունվարին իշխանության գլուխ են անցնում նացիստական ուժերը, որից հետո կուսակցությունը ենթարկվեց հետապնդումների։ Կուսակցության 300 000 անդամների մոտ կեսը հայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Բազմաթիվ անդամներ սպանվեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945 թթ.) կոմունիստական կուսակցությունը բանվոր դասակարգին կոչ էր անում նպաստել հիտլերյան Գերմանիայի պարտությանը։ 1943 թվականին Գերմանիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Խորհրդային Միության տարածքում ստեղծվում է «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտեն, որը գլխավորում էր հակաֆաշիստական ուժերի գործունեությունը Գերմանիայում և արտասահմանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 54