Գերմաներենի ավստրիական տարբերակ (կամ Ավստրիական գերմաներեն, գերմ.՝ Österreichisches Deutsch), Ավստիայում գերմաներենի ազգային տարբերակն է, որն արտացոլում է ավստրացիների խոսքի լեզվական առանձնահատկությունները[1][1][2][3][4][5]։ Այն ստանդարտացված է կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կողմից 1951 թվականին թողարկված Ավստրիական բառարանում։ Ավստրիական տարբերակն առանձնանում է ավստրիցիզմներով, որոնք ի հայտ են եկել գրական գերմաներենի և բավարական բարբառի ազդեցությամբ։ Սակայն չպետք է շփոթել ավստրիական ազգային տարբերակը ավստրո-բավարական բարբառի հետ։ Վերջինի ազդեցությունը մեծ է միայն խոսակցական լեզվում։

Ավստրիական գերմաներեն
Տեսակլեզու և varieties of German?
Ենթադասգերմաներեն և Standard High German?
ԵրկրներԱվստրիա Ավստրիա
Խոսողների քանակ8 500 000 մարդ
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFde-AT
 Languages of Austria Վիքիպահեստում
Ավստրիայի այն շրջանը, որտեղ տարածված են բավարական բարբառները (մասամբ նաև լեմաներեն): Ավստրիայի լեզվային տեղաբաշխման քարտեզ

Պատմություն խմբագրել

Սուրբ Հռոմեական կայսրության և Ավստրիայի լեզուների միջև տարբերությունների առաջին ուսումնասիրությունները կատարվել են սլովենական ծագմամբ լեզվաբան Յոհան Զիգմունդ Պոպովիչի կողմից։ Նա դեռ 18-րդ դարում է առանձնացնում ժամանակակից Ավստրիայի գրավոր ու բանավոր խոսքի տարբերությունները։ Մահից հետո՝ 1744 թվականին, նրա աշխատությունները տեղափոխվում են արխիվներ, որոնցից օգտվելով էլ հետագայում ստեղծվում է Ավստրիական բառարանը։

Համարվում է, որ լեզվի զարգացման գործում որոշ ներդրում է ունեցել ավստրիացի իրավաբան Յոզեֆ Զոնենֆելսը, ով ավստրիցիզմներն օգտագործելով իր աշխատություններում՝ նպաստել է պետական կառավարման և իրավունքի ոլորտում դրանց ամրապնդմանը։ Գերմաներեն լեզվի ավստրիական տարբերակում բառերը և դրանց արտաբերման բազմաթիվ առանձնահատկությունները ի հայտ են եկել տեղական բարբառների ազդեցության, ինչպես նաև Հաբսբուրգների թագավորական դինաստիայի ժամանակաշրջանի ազդեցության ներքո։

Լեզվի զարգացումը շարունակվել է և՛ 1804 թվականից հետո, երբ ստեղծվեց Ավստրիական կայսրությունը, և՛ 1867 թվականից հետո, երբ ստեղծվեց երկմիավոր միապետություն՝ Ավստրո-Հունգարիան։ Այդ ժամանակաշրջանից ի վեր գերմաներեն լեզվի ավստրիական տարբերակ հարևան լեզուներից՝ իտալերենից, խորվաթերենից, չեխերենից, սերբերենից, սլովեներենից ու հունգարերենից բազմաթիվ փոխառություններ են ներթափանցում։ Բարձրագույն գերմաներենի հիման վրա ուղղագրության նորմավորման առաջին փորձերը, որոնք առաջին (1876 թ.) և երկրորդ (1901 թ.) ուղղագրական կոնֆերանսներին կատարվեցին՝ հաջողություն չունեցան։ Դրա փոխարեն 1879 թվականին Ավստրիայում ընդունված գրավոր ու բանավոր բառաձևերը համախմբվում են ընդհանրական ցուցակում։

1920 թվականին Ավստրիայի սահմանադրության ընդունմամբ գերմաներեն լեզուն փոքրամասնությունների լեզուների հետ մեկտեղ դարձավ պետական պաշտոնական լեզուն։ Սակայն Սահմանադրության մեջ չի նշվում, որ Ավստրիայի գերմաներ լեզուն, որպես ինքնուրույն միավոր է ներկայանում։

  (1) Die deutsche Sprache ist, unbeschadet der den sprachlichen Minderheiten bundesgesetzlich eingeräumten Rechte, die Staatssprache der Republik. (2) Die Republik (Bund, Länder und Gemeinden) bekennt sich zu ihrer gewachsenen sprachlichen und kulturellen Vielfalt, die in den autochthonen Volksgruppen zum Ausdruck kommt. Sprache und Kultur, Bestand und Erhaltung dieser Volksgruppen sind zu achten, zu sichern und zu fördern.  

Կարգավիճակ խմբագրել

Գերմաներեն լեզվի ավստրիական ազգային տարբերակի կարգավիճակը հաճախ բողոքարկվում է գերմանագետների կողմից, բայց ավստրիացի գիտնականների մեծամասնությունը աշխատում են, որ բարբառներով հագեցած ավստրիական տարբերակը ճանաչում ստանա։ Այսօր Österreichisches Deutsch հասկացությունը աշխարհում լայնորեն տարածված է։ Գերմանացի լեզվագետ Յան-Հենդրիկ Լերկամպ 2003 թվականին գրել է. - «տարբերակի ճանաչման հարցում կասկածներ չկան այնպես, ինչպես կասկածներ չկան դրա գոյության հարցում»։

Լեզվատարբերակի կառուցվածքային առանձնահատկություններ խմբագրել

Ավստրիական գերմաներեն տարբերակը մասամբ առանձնանում է իր բառապաշարով, քերականական առանձնահատկություններով, ոճով և արտասանությամբ։ Ի տարբերություն Գերմանիայում կիրառվող գերմաներեն լեզվին՝ ավստրիական տարբերակը չի նորմավորվել Դուդենի կանոններով։ Ավստրիան նաև մասնակցել է 1996 թվականին կազմակերպված գերմաներենի ուղղագրական բարեփոխմանը, որտեղ ընդունված նորամուծությունները հաշվի են առնվել Ավստրիական բառարանի 41-րդ հրատարակության մեջ։

Բառապաշարային, իմաստաբանական առանձնահատկություններ խմբագրել

Հատկանշական է, որ ի տարբերություն Գերմանիայի, Ավստրիայում լիովին այլ ձևով են կառուցվում ողջույնի ձևերը։ Եթե Գերմանիայում հաճախ դիմելաձևը բաց է թողնվում, ինչը խոսքը առավել համընդհանուր է դարձնում, ապա Ավստրիայում թեթևորեն կիրառվում են դիմելաձևեր։ Դրանք շատ սովորական են ընկալվում և անհեթեթ ու ծիծաղելի չեն թվում։ Օրինակ, Ավստրիոյում կարելի է լսել,- „Guten Morgen, gnädige Frau“, „Guten Abend, Herr Ingenieur“, „Grüß Gott, Herr Doktor“, մինչդեռ Գերմանիայում ողջույնի խոսքը սահմանափակվում է բուն ողջույնով և ազգանվան օգտագործմամբ կարճ դիմելաձևով՝ „Guten Morgen“, „Guten Abend, Herr Müller“[6]:

Ինչպես արդեն ասվեց, ավստրիական տարբերակի բազմաթիվ բառեր (ավստրիցիզմներ) սկիզբ են առել Հաբսբուրգների միապետության ժամանակաշրջանի գրագրությունից, առանձնացնելով այն ոլորտները, որոնցում տարբերությունները հատկապես ակնհայտ են։ Այդպես Ավստրիայի կառավարման, քաղաքականության և իրավունքի ոլորտներում սկսել են կիրառվել բազմաթիվ սեփական բառեր։ Օրինակ Bundestag հասկացության փոխարեն ավստրիացիները կիրառում են Nationalrat հասկացությունը, Bundesverwaltungsgericht–ի փոխարեն՝ Verwaltungsgerichtshof բառը, Schmerzensgeld-ի փոխարեն հաճախ՝ Schadensersatz:

Ավստրիական տարբերակում իրավաբանական հասկացություններին բնորոշ առանձնահատկությունը այն է, որ դրանք մեծ մասամբ լատիներենից են փոխառնված։ Գերմանիայում հռոմեական իրավունքի եզրույթները փոխարինվել են սեփական համարժեքներով, մինչդեռ Ավստրիայում դա տեղի չի ունեցել։ Այստեղից են գալիս այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են Legat-ը (Vermächtnis), Servitut-ը (Dienstbarkeit), Causa-ն (Fall, Rechtsgrund): Նման տարբերություններ հաճախ հանդիպում են նաև տեխնիկական, մանկավարժական և ռազմական ոլորտներում։ Ավստրիական տարբերակի բառապաշարային այլ առանձնահատկություններից է ամիսների անվանումների սեփական տարբերակը՝ Jänner-ը, որը համատեղ օգտագործվում է Januar-ի փոխարեն (լատներեն iēnuārius բառից), Feber-ը, որը մասամբ օգտագործվում է Februar (februārius) բառի փոխարեն կամ Hornung-ը։

Ավստրիական տարբերակում կան նաև բազմաթիվ սեփական խոհարարական անվանումներ՝ Kochsalat (Römersalat), Paradeiser (Tomate; (Ավստրիայում կիրառվում են 2 տարբերակներն էլ)), Semmel (Brötchen), Erdapfel (Kartoffel), Obers (Sahne) և այլն։

Քերականական առանձնահատկություններ խմբագրել

Ավստրիական տարբերակում բառակազմական առանձնահատկություններից կարելի է դիտարկել միջանկյալ «s»-ի (որը սխալմամբ որպես գենետիկ շեղում է ընկալում) առկայությունը՝ բառերի հատման այն տեղերում, որտեղ դրանք չկան, Գերմանիայում օգտագործվող գերմաներենում։ Եվ հակառակը, այն դեպքերում, երբ Գերմանիայում «s»-ն հայտնվում է բառերի հատումներում, ավստրիական տարբերակում դրանք կարող են չլինել, օրինակ Adventkalender - Adventskalender, Schmerzengeld – Schmerzensgeld: Գոյություն ունեն նաև միջանկյալ հնչյուն հասկացության այլ դրսևորումներ։ Օրինակ, «e»-ն՝ Halteverbot բառի մեջ, որը ճշգրիտ արտասանության դեպքում դառնում է Haltverbot:

Ավստրիական տարբերակում հետաքրքիր առանձնահատկություն է դիտարկվում նաև բայերի՝ ըստ անձանց և ըստ թվերի համադրության պարզ ներկա և բարդ անցյալ ժամանակաձևերում։ Երկրորդ դեմքի հոգնակին ձևավորելիս, բայը ստանում է –ts վերջավորություն՝ գրական –t –ի փոխարեն՝ Habts (ihr) das gemacht? : Դա հնարավորություն է տալիս հեշտությամբ տարբերակել երրորդ դեմքի եզակի թվի բայը, երբ բացակայում է անձնական դերանունը։ Սակայն նման առանձնահատուկ վերջավորության ի հայտ գալը կապված է շատ ավելի հին ժամանակաշրջանի հետ, որևէ կապ չունի հարմարավետության հետ։ Իրականում դա անձնական դերանվան és հետագայում զարգացում չապրած տարբերակն է, որը միախառնվել է վերջավորության հետ (բավարական բարբառաձևում նաև կիրառվում է որպես առանձին խոսքի մաս)։

Ժամանակաձևերի ձևավորման առանձնահատկություններից է այն, որ համաձայն քերականության, գոյություն ունեն բայեր, որոնց պարզ ներկան ձևավորվում է haben կամ sein օժանդակ բայերի միջոցով։ Դրանք կիրառվում են ելնելով բայերի բնութագրից։ Ավստրիական տարբերակում նկատվում է այդ կանոնների որոշակի անտեսում՝ բառի իմաստից ելնելով (օրինակ, sitzen – bin gesessen, բայց einsitzen (im Gefängnis) – habe gesessen, stehen – bin gestanden, բայց gestehen – habe gestanden): Գերմաներենի պարզ անցյալ ժամանակաձևի ավստրիական տարբերակի առանձնահատկությունն այն է, որ այն գրեթե չի օգտագործվում։ Խոսակցական լեզվում այն փոխարինվում է բարդ անցյալ ժամանակաձևով՝ չնայած երբեմն կիրառություն գտնում է գրավոր լեզվում։ Պարզ անցյալ ժամանակաձևի չեղարկման պատճառներից մեկը այն է, որ դա իբրև թե մերվել է պարզ ներկայի հետ՝ 1350 թվականից սկիզբ առաջ գրական գերմաներենի զարգացման ժամանակահատվածում։

Ավստրիական տարբերակի ևս մի կարևոր առանձնահատկություն էլ հաճախ համարում են գոյական անունների քերականական ձևի ոչ նույնական չլինելը գերմաներենի հետ՝ die Ausschank – der Ausschank, das Brösel – der Brösel, das Cola – die Cola, das E-Mail – die E-Mail, der Spray – das Spray, der Butter – die Butter, der Zwiebel – die Zwiebel, das Teller – der Teller, der Radio – das Radio:

Իդիոմատիկա խմբագրել

Österreich Deutschland
etwas um 5 Euro kaufen etwas für 5 Euro kaufen
am“ как сокращение для auf dem; am Berg, am Opernball, am Tisch (например, в выражении „das Essen steht am Tisch“) (разг.); auf dem (auf’m) Berg, auf dem Tisch
auf Urlaub fahren in den Urlaub fahren
in die Schule gehen zur Schule gehen
sich ausgehen“ (например, diese Sache geht sich nicht aus) etwas schaffen, etwas gerade noch erreichen, gehen/passen (например, diese Sache geht/passt schon), aufgehen (das geht nicht auf)
zu Weihnachten/Ostern
an (на юге) / zu (на севере) Weihnachten, Ostern
hinauf/rauf gehen
hoch gehen

Հնչյունաբանություն խմբագրել

Ավստրիայում գերմաներեն լեզվի հնչյունաբանությունը ունի բազմաթիվ ազգային առանձնահատկություններ։ Հիմնականը, դա p-, t-, k- պայթական բաղաձայների արտասանման առանձնահատկությունն է, որոնց արտասանությունը գրեթե չի տարբերվում նույն խմբի b-, d-, g- բաղաձայնների արտասանությունից։ Մյուս առանձնահատկությունը կապված է բառերի –ig վերջավորության հետ։ Օրինակ König, fertig բառերում այդ վերջավորությունը չի կարդացվում /-ɪç/, ինչպես գերմաներենում, այլ հաճախ կարդացվում է որպես /-ɪk/:

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել

  • Շարք «Österreichisches Deutsch – Sprache der Gegenwart der Peter Lang Verlagsgruppe». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The problems of Austrian German in Europe». euro|topics. 2006 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  2. Russ (1994:7, 61–65, 69, 70)
  3. Sanders, Ruth H. (2010), German: Biography of a Language: Biography of a Language, New York: Oxford University Press, Inc., էջեր 197–198, ISBN 978-0-19-538845-9
  4. Moosmüller, Sylvia (2007), Vowels in Standard Austrian German: An Acoustic-Phonetic and Phonological Analysis (PDF), Վերցված է May 13, 2015-ին
  5. Perfetti, Charles A.; Rieben, Laurence; Fayol, Michel, eds. (1997), Learning to Spell: Research, Theory, and Practice Across Languages, Lawrence Erlbaum Associates, էջ 88, ISBN 1-4106-0458-6
  6. Otto Back, Erich Benedikt, Karl Blüml, et al.: Österreichisches Wörterbuch (neue Rechtschreibung). Herausgegeben im Auftrag des Bundesministeriums für Unterricht, Kunst und Kultur. Auf der Grundlage des amtlichen Regelwerks. 41. circulation, Österreichischer Bundesverlag, Wien 2009, 978-3-209-06875-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմաներենի ավստրիական տարբերակ» հոդվածին։