Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.՝ Deutschsprachige Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի գերմանալեզու տարբերակն է։ Մեծությամբ երկրորդն է՝ Անգլերեն Վիքիպեդիայից հետո։ Ստեղծվել է 2001 թվականի մարտի 16-ին։ Իսկ առաջին հոդվածը գրվեց հաջորդ իսկ օրը՝ մարտի 17-ին։

Վիքիպեդիայի Favicon Գերմաներեն Վիքիպեդիա
Deutschsprachige Wikipedia
URL՝de.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԳերմաներեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում16 փետրվար 2001
Հոդվածների թիվ՝2 901 731
Էջերի թիվ՝7 998 195
Խմբագրումների թիվ՝242 558 993
Գրանցված մասնակիցներ՝4 351 915
Ակտիվ մասնակիցներ՝17 699
Ադմինիստրատորներ՝174
Խորություն:93.6

Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Գերմաներեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։

Ըստ խորության[1] և ակտիվ մասնակիցների[1]՝ Գերմաներեն Վիքիպեդիան 3-րդ է, և զիջում է միայն Անգլերեն և Ֆրանսերեն Վիքիպեդիաներին։

Վիճակագրություն խմբագրել

Այսօր՝ 18 Ապրիլի 2024-ին Վիքիպեդիայի գերմաներեն բաժինը ունի 2 901 731 հոդված։ Գրանցված են 4 351 915 մասնակից, նրանցից 4360 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 174 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 242 558 993-ը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 List of Wikipedias/Table meta.wikimedia.org, Statistics