Գերիտ Ֆիշեր (հոլանդ.՝ Gerrit Fischer, օգոստոսի 28, 1916(1916-08-28), Ամստերդամ, Նիդերլանդներ - նոյեմբերի 22, 1984(1984-11-22), Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Գերիտ Ֆիշեր
հոլ.՝ Gerrit Fischer
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գերիտ Ֆիշեր
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ 1916, օգոստոսի 28
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 22, 1984(1984-11-22) (68 տարեկան)
Մահվան վայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1934-1950 Նիդերլանդներ Այաքս 240 (97)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Գերիտ Ֆիշերը 16 տարեկան հասակում տեղափոխվեց «Այաքս» ակումբի գլխավոր մարզիչ Ջեք Ռեյնոլդսի հրավերով։ 2 տարի անց Ֆիշերն արդեն իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց «Այաքս» ակումբի հիմնական կազմում։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ 1934 թ. սեպտեմբերի 16-ին, երբ թիմը մրցում էր «Քսերքսես» ակումբի հետ։

Իր վերջին հանդիպումն «Այաքս» ակումբի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 1950 թ. նոյեմբերի 27-ին, երբ թիմը մրցում էր «Լիմբուրգիա» ակումբի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց Այաքսի կրած պարտությամբ՝ 6։ 0 հաշվով։ Ընդհանուր հաշվով Ֆիշերն անցկացրել է 240 հանդիպում ու դարձել 97 գոլի հեղինակ։

Բացի այն, որ Ֆիշերն աչքի էր ընկնում իր խփած գոլերով, նա նաև կատարում էր բազմաթիվ գոլային փոխանցումներ, որոնցից շատերը հասցեագրված էին իր խաղընկեր Պիտ վան Ռենենին։

Կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը մնաց իր հարազատ թիմում ու աշխատեց որպես մարզիչ։

Գերիտ Ֆիշերը մահացել է 1984 թ. նոյեմբերի 22-ին 68 տարեկան հասակում։

Նվաճումներ խմբագրել

• Նիդերլանդների առաջնության չեմպիոն - 1937, 1939, 1947

• Նիդերլանդների գավաթակիր - 1943

Հղումներ խմբագրել

Ֆիշերը www.ajax.nl կայքում Արխիվացված 2015-06-24 Wayback Machine