Գերդ Մյոեն Բրանտենբերգ (շվեդ.՝ Gerd Mjøen Brantenberg, հոկտեմբերի 27, 1941(1941-10-27)[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի գրող, մանկավարժ և ֆեմինիստ գրող։ Ռադիո-հեռուստատեսության հաղորդավար Լարս Մյոենի զարմուհին է։

Գերդ Բրանտենբերգ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1941(1941-10-27)[1][2][3] (82 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[4]
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Օսլոյի համալսարան
ԵրկերEgalia’s Daughters?
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա և Q19384135?
 Gerd Brantenberg Վիքիպահեստում

Գերդ Բրանտենբերգի ամենահայտնի վեպը՝ Egalias døtre-ն է («Էգալիայի դուստրերը»), լույս է տեսել 1977 թվականին, Նորվեգիայում։ Վեպում կինն ընկալվում է որպես նորմալ, իսկ տղամարդը որպես աննորմալ, ենթարկվող սեռ։ Բոլոր բառերը, որոնք սովորաբար արական սեռի, ներկայացված են իգական սեռով, և հակառակը։

Կենսագրություն խմբագրել

Բրանտենբերգը ծնվել է Օսլոյում, մեծացել է Ֆրեդրիկստադում։ Անգլերեն, պատմություն և սոցիոլոգիա ուսանել է Լոնդոնում, Էդինբուրգում և Օսլոյում։ Օսլոյի համալսարանից ստացել է անգլերեն հովեդֆագի (համեմատելի է մագիստրոսի աստիճանի հետ) աստիճան, որտեղ նաև սովորել է պատմություն և քաղաքագիտություն։ Բրանտենբերգը դասավանդում է Նորվեգիայի և Դանիայի ավագ դպրոցներում, ինչպես նաև պաշտոններ է զբաղեցրել արհեստակցական միություններում (Norsk Lektorlag) և Նորվեգիայի գրողների միությունում։ 1982 թվականից լիովին զբաղվում է գրական գործունեությամբ։

1972-1983 թվականներին աշխատել է Օսլոյի կանանց տանը։ Եղել է Նորվեգիայի Forbundet av (Նորվեգիայի լեսբուհիների և գեյների ազգային ասոցիացիայի նախորդ) միասեռական մարդկանց առաջին ասոցիացիայի խորհրդի անդամ։ Բրանտենբերգը Օսլոյում և Կոպենհագենում հիմնադրել է կանանց կացարաններ և աշխատել է Lesbisk bevegelse-ում (Լեսբոհիների շարժում)։ 1978 թվականին հիմնադրել է կանանց գրական ֆորում, որի նպատակն է խրախուսել կանանց ստեղծագործելու և հրապարակվելու։ Բրանտենբերգը հրատարակել է 10 վեպ, 2 պիես, 2 թարգմանություն և բազմաթիվ քաղաքական երգեր և իր ներդրումն է ունեցել բազմաթիվ անթոլոգիաներ ստեղծման գործում։

1983 թվականին արժանացել է Mads Wiel Nygaards պարգևի, 1986 թվականին՝ "Thitprisen" դանիական գրական մրցանակի։

1970-ական թվականներին Բրանտենբերգը լեսբիական կապի մեջ է եղել դանիացի գրող Վիբեկե Վասբոյի հետ, ով 1974 թվականին Օսլոյում միացել է նրան[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Opp alle jordens homofile (1973, sv. Jag är väl inte sån heller)
  • Egalias döttrar, Bokförlaget Prisma (1980, no. Egalias døtrer, Pax förlag, 1977)
  • Ja, vi slutter (1978)
  • Sangen om St. Croix (1979)
  • Favntak (1983)
  • Ved fergestedet (1985)
  • På sporet av den tapte lyst (1986, medförfattare)
  • For alle vinder (1989)
  • Eremitt og entertainer (1991)
  • Ompadorastedet (1992)
  • Augusta og Bjørnstjerne (1996)
  • Landssvikersken (2003)

Անգլերեն հրատարակված վեպեր խմբագրել

  • What Comes Naturally (London, 1986)
  • Egalia's Daughters, (Seattle 1986) or The Daughters of Egalia (London 1985)
  • The Four Winds (Seattle, 1996)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120464462 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Stein Larsen, Jesper (2014 թ․ հուլիսի 8). «Frontkæmper og forfatter». Jyllands-Posten (Danish). Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Բրանտենբերգ» հոդվածին։