Գերդա Վեգեներ (դան․՝ Gerda Wegener, իրական անունը՝ Գերդա Մարիա Ֆրեդերիկա Գոտլիբ (Gerda Marie Fredrikke Gottlieb), մարտի 15, 1885(1885-03-15)[1][2][3][…], Hammelev, Դանիա - հուլիսի 20, 1940(1940-07-20)[4], Ֆրեդերիկսբերգ, Դանիա), դանիացի նկարչուհի։ Նրա նկարների հիմնական թեմաները դիմանկարներն են և էրոտիկ բնույթի՝ մասնավորապես լեսբուհիներ պատկերող նկարները, որտեղ արտացոլված կանացի կերպարները ար-դեկո և մոդեռն ոճի մեջ են։

Գերդա Վեգեներ
դան․՝ Gerda Wegener
Ծնվել էմարտի 15, 1885(1885-03-15)[1][2][3][…]
ԾննդավայրHammelev, Դանիա
Վախճանվել էհուլիսի 20, 1940(1940-07-20)[4] (55 տարեկան)
Մահվան վայրՖրեդերիկսբերգ, Դանիա
Քաղաքացիություն Դանիա և  Ֆրանսիա
ԿրթությունԿոպենհագենի գեղարվեստի իգական դպրոց և Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող և դիզայներ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներThe Book of Bibliophilia? և Fortunio?
ՈւսուցիչCharlotte Sode?, Julie Meldahl? և Վիգո Յոհանսեն
ԱմուսինԼիլի Էլբե[5] և Major Fernando Porta?
 Gerda Wegener Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գերդա Գոտլիբը ծնվել է Յուտլանդիայի ծայրագավառում գտնվող Գրենո քաղաքի մոտակայքում ` Ֆրանսիայի գերմանալեզու տարածքներից գաղթած հուգենոտյան քահանայի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո, 1902 թվականին նա տեղափոխվել է Կոպենհագեն` գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում սովորելու նպատակով։ Ուսանողական տարիներին Գերդան ծանոթացել է երիտասարդ նկարիչ Էյնար Վեգեների հետ, ով չորս տարով մեծ էր իրենից և 1904 թվականին ամուսնացել է նրա հետ՝ վերցնելով վերջինիս ազգանունը։ Կրթություն ստանալուց հետո, ամուսնու հետ ճանապարհորդել է Արևմտյան Եվրոպայում և 1912 թվականին վերջնականապես հաստատվել են Փարիզում։

Ֆրանսիայում Գերդան մեծ հաջողությունների է հասել։ Նրա աշխատանքները ցուցադրվել են այնպիսի հայտնի ցուցահանդեսներում, ինչպիսին էին «Աշնանային սրահ», «Հումորիստների սրահ» և այլն։ Բացի այդ, նա աշխատել է «Vogue», «La Vie Parisienne», «Fantasio», «Rire» և «La Baïonnette» ամսագրերի համար։ Գերդա Վեգեները հայտնի էր նաև իր հայրենի Դանիայում, որտեղ նույնպես ցուցադրվում էին նրա ստեղծագործությունները։

 
Գերդա Վեգեներ. Լիլի Էլբեի դիմանկարը

Այդ տարիներին, նրա ոչ պակաս տաղանդավոր ամուսինը դադարեցրեց իր նկարչական գործունեությունը և բնությունից ունենալով կանացի արտաքին, սկսեց իր կնոջը օգնել՝ որպես բնորդ հանդես գալով կանացի հագուստներով և կնոջ կերպարանքով։ Ժամանակի ընթացքում Էյնար Վեգեները չկարողացավ դուրս գալ կնոջ դերից և մշտապես սկսեց կրել կանացի հագուստներ՝ բոլորին ներկայանալով Գերդայի քույր, Լիլի Էլբե անունով։ Նրա տղամարդ լինելու հանգամանքը հայտնի էր միայն ամենամոտ հարազատներին։ Արդյունքում նա որոշում կայացրեց փոխել իր սեռը։ Այդ նպատակով նրանք տեղափոխվեցին Գերմանիա, որտեղ պատմության մեջ առաջին անգամ կատարվեց սեռը փոխելու վիրահատություն։ Երբ այդ ամենը հայտնի դարձավ, Դանիայի թագավորը 1930 թվականին լուծարեց Գերդայի և Էյնարի ամուսնությունը։

1931 թվականին, Էյնարի մահվանից հետո, Գերդան ամուսնացավ իտալացի սպա Ֆերնանդո Պորտայի հետ և միասին նրանք բնակություն հաստատեցին Մարոկկոյում։ 1936 թվականին Գերդան ամուսնալուծվեց և երկու տարի անց վերադարձավ Դանիա, որտեղ 1939 թվականին վերջին անգամ ցուցադրեց իր նկարները։

Գերդա Վեգեները մահացել է 1940 թվականի հուլիսի 28-ին՝ սրտի հանկարծակի կանգից։ Նրա նկարները բարձր են գնահատվում մասնագետների կողմից, որոնց մեծ մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում և մինչ օրս կազմակերպվում են դրանց ցուցադրությունները։

Ամերիկացի գրող Դեյվիդ Էբերշոֆը իր «Աղջիկը Դանիայից» վեպում պատմում է Գերդա Վեգեների և Լիլի Էլբեի կյանքի մասին։ Գրքի հիման վրա ստեղծվել է նաև գեղարվեստական ֆիլմ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dansk kvindebiografisk leksikon (դան.) — 2001.
  2. 2,0 2,1 Weilbachs Kunstnerleksikon (դան.)
  3. 3,0 3,1 Gerda Wegener (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 gravsted.dk (դան.)
  5. Pionnières, Artistes dans le Paris des années folles — 2022. — P. 208.