Գետնասկյուռներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Ցեղ Գետնասկյուռներ
Լատիներեն անվանում
Spermophilus
Cuvier, 1825


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180145
NCBI 9996
EOL 15104

Գետնասկյուռներ (լատին․՝ Spermophilus կամ Citellus), ոչ խոշոր կրծողների կարգի ցեղ սկյուռանմանների ընտանիքից (Sciuridae)։ Վարում են ցերեկային կյանք, փորում են խորը բներ (մինչև 2 մ), որտեղ ձմեռը քուն են մտնում։ Ամառվա ընթացքում մեկ անգամից ունենում է 6-8 ձագ։

Սնվում են խոտաբույսերով, հացահատիկներով, պալարներով։ Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, որոշ տեսակները մարդու և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածողներ են։ Մորթին արժեքավոր է։ Բնակվում են տափաստաններում և կիսաանապատներում։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հանդիպում են Ղազախստանի տափաստաններում, Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում[1]։ Գետնասկուռների ցեղը ներառում է 35-38 տեսակ[2]։ Տեսակներից մեկը եվրոպական գետնասկյուռն է (լատին․՝ Spermophilus citellus

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 14-40 սմ[2], պոչը՝ 3-25 սմ (սովորաբար մարմնի երկարության կեսից կարճ)։ Քաշը 85-1000 գրամ է[2]։ Հետևի վերջույթները մի փոքր երկար են առջևինից։ Ականջները կարճ են։ Աչքերը մեծ են, արտացցված։ Ականջի խեցին թերզարգացած է։ Ունեն այտապարկեր։ Մեջքի գունավորումը շատ տարբեր է՝ կանաչից մինչև մանուշակագույն։ Հաճախ մեջքի վրա ունենում են մուգ մազածածկույթ, երկարավուն մուգ գծեր։ Որովայնը սովորաբար գորշ դեղին կամ սպիտակավուն է։ Ձմռան ամիսներին կենդանիների մորթին դառնում է փափուկ և խիտ։ Ամռանը այն նոսր է, ավելի կարճ ու կոպիտ։ Եղանակային պայմաններից կախված մշտապես փոփոխում են իրենց գույնը[3]։ Ունեն 4-6 զույգ պտուկներ։

 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գետնասկյուռների բնակա արեալ, կենսաբանական նկարագիր
  2. 2,0 2,1 2,2 «Գետնասկյուռների ընդհանուր նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Նկարագիր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 24  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնասկյուռներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնասկյուռներ» հոդվածին։