Գետաշեն (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Այս հոդվածը Արմավիրի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։

Գետաշեն (նախկին անվանումը Ջաֆարաբադ):Նախկինում գյուղը բնակեցված է եղել թուրքերով, գյուղի ղեկավարն էլ եղել է Ջաֆար խանը ում անունով էլ գյուղը կոչել են Ջաֆարաբադ։ Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 880 մետր բարձրության վրա։

Գյուղ
Գետաշեն
Գետաշեն գյուղի մշակույթի տուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
Գյուղ Մեծամոր համայնք[1]
ՀամայնքապետԱրկադիա Հովհաննիսյան
Մակերես4 կմ²
ԲԾՄ880 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2137[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[3]
Փոստային ինդեքս0922[4]
Գետաշեն (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Գետաշեն (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Նախկինում Ջաֆարաբադ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Էջմիածնի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Էջմիածնի գավառի, իսկ 1930 թվականից` Հոկտեմբերյանի (մինչև 1935 թվականը՝ Ղուրդուղուլիի) շրջանի։ Վերանվանվել է Գետաշեն 1946 թ. ապրիլի 4-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Արմավիրի մարզի կազմի մեջ։ Անմիջապես սահմանակից է Թուրքիայի հետ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետաշենի մշտական բնակչությունը կազմել է 2137, առկա բնակչությունը՝ 1994 մարդ[2]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5], որոնց նախնիների մի մասը այստեղ է եկել 1917-1918 թթ. Սուրմալուից, Իգդիրից Խոյից և Մուշից[6]։ Գետաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[7].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 171 500[5] 779 1018 1190 1569 1917 1992 2701[8] 2205 2137[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և խորդենու մշակությամբ։ Հիմնականում տարածված է խաղողի մշակությունը։

Կրթությունը Գետաշենում խմբագրել

Գետաշենում կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Գյուղում է գտնվում Գետաշենի միջնակարգ դպրոցը։ Դպրոցը գտնվում է բարեկարգ վիճակում։ Կան բազմաթիվ խմբակներ արվեստի, սպորտի և գյուղատնտեսական ոլորտներում։ 2012թվականից սկսած Հայաստանի մանուկներ հիմնադրամը մտավ Գետաշեն Գյուղական կյանքը զարգացնելու նպատակով։ Կրթական ծրագրերը իրենից ենթադրում է ստեղծագործական հմտությունների զարգացում, աշակերտական խորհուրդ, բանավեճի ակումբ, <<Աֆլաթուն>> սոցիալ-ֆինանսական կրթական ակումբ, մասնագիտական կողմնորոշում, սոցիալական և հոգեբանական աջակցություն, ուսման վարձավճարի դժվարություն ունեցող աշակերտների աջակցություն, թատերական խումբ՝ հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց ընդգրկմամբ, առողջ ապրելակերպ և այլն։

<<Հայաստանի մանուկներ>> հիմնադրամը նաև վերանորոգել է գյուղի դպրոցը, այդ թվում նաև լաբորատորիաները, ջերմոցը, ագրոդպրոցը ճաշարանը և այլն[9]։

Նաև օգնության է հասել <<Դասավանդիր Հայաստան>> կրթական ծրագիրը գյուղին հատկացնելով մասնագետներ՝ ըստ պահանջի։

Տարեկան գյուղի դպրոցն ունենում է բազում հաղթանակներ և պարգևներ կրթության տարբեր ոլորտներում։ ԲՈՒՀ դիմորդների քանակը տարեց տարի աճում է։ Վերջին տվյալներով 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտներից 15-ը ընդունվել են ԲՈՒՀ։ Սա բավականին լավ արդյունք է գյուղի բնակչության համեմատությամբ։ Ավելի քան 10 աշակերտ էլ ընդունվել է միջին մասնագիտական հաստատություններ։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի մարզերի կոդեր(չաշխատող հղում)
  4. Code database of Armenia, Արմավիր
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հt. 1, էջ 844
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629
  9. «COAF | CHILDREN OF ARMENIA FUND». Children of Armenia Fund (COAF) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.