Գետային ջրածիծառ

թռչունների տեսակներ

Գետային ջրածիծառ (լատին․՝ Sterna hirundo), ջրածիծառների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Գետային ջրածիծառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Ջրածիծառներ
Ցեղ Ջրածիծառ
Տեսակ Գետային ջրածիծառ
Լատիներեն անվանում
Sterna hirundo
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Ամառային միգրացիա      Ձմեռային միգրացիա


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176888
NCBI 108405
EOL 1049639

Sterna hirundo hirundo

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 31-35 սմ է, թևերի բացվածքը՝ 77-98 սմ, կենդանի զանգվածը՝ 150 գ։

Մարմինը վերևից բաց մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ։ Կտուցը երկար է, թևերը՝ բարակ, երկար, առաջնային փետուրների ծայրերը՝ մուգ, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով։ Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, կտուցը՝ կարմիր, ծայրը՝ սև։ Հետբնադրման շրջանում ճակատը սպիտակ է, կտուցը՝ մուգ սև։ Երիտասարդի գլուխը մուգ նախշերով է, փետուրները վերևից՝ դարչնագույն երիզներով, թևի արտաքին եզրը՝ մուգ։ Ձուկ որսալիս թռչում է թևերի դանդաղ թափահարումներով, գլուխը խոնարհած։ Սուզվելուց առաջ հաճախ մի պահ կանգ է առնում օդում։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճերում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է ձկներով, անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ մայիսի կեսից։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բնադրման շրջանում համակեցությունները չափազանց նոսր են և ցրված։ Վերջին 30-35 տարիներին բնադրագաղութ հայտնաբերված չէ, որը հավանաբար պայմանավորված է ջրաճահճային բուսուտներում բնադրագաղութի հմուտ քողարկմամբ։ Բները հայտնվում են հունիսի ընթացքում։ Բույնը ոչ խորը փոսիկ է։ Բնադրում է գետնին։

Դնում է 41 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ մուգ դարչնագույն պտերով 1-3 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 20-22 օր։ Ձագերը կյանքի 24-րդ օրը ձեռք են բերում լիարժեք թռչելու ունակություն։ Աշնանային չուն՝ սեպտեմբերից նոյեմբերի սկիզբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։