Գետաթաղ

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Գետաթաղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Գետաթաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Մակերես21,76 կմ²
ԲԾՄ1580 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն182[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետաթաղցի, գետաթաղեցի
Ժամային գոտիUTC+4
Գետաթաղ (Հայաստան)##
Գետաթաղ (Հայաստան)
Գետաթաղ (Սյունիքի մարզ)##
Գետաթաղ (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Սիսիան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հարավ-արևելք, Լորաձոր գետի ձախ ափին` լեռնալանջին, ծովի մակարդակից 1580-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 113 կմ։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Գետաթաղի մշտական բնակչությունը կազմել է 182, առկա բնակչությունը՝ 142 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4], որոնց մի մասի նախնիները եկել են Խոյի, Սալմաստի, Ղարաբաղի, Նախիջևանի գյուղերից։ Ստորև ներկայացված է Գետաթաղ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 43 171 362 338 394 293 225 203 163[5] 194[6] 182[2]

Պատմություն խմբագրել

Միջնադարյան ժամանակաշրջանում գյուղը մտել է Սյունյաց աշխարհի Ծղուկք գավառի մեջ։ Ներկայից բնակիչների մեծ մասի նախնիները գյուղ են եկել Արցախի, Նախիջևանի, Խոյի և Սալմաստի բնակավայրերից։ Եղել է գրչության կենտրոն. հասել են XVII դարի այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։ XVIII դարում կազմված հարկացուցակով Գետաթաղի բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 800 դահեկան պտղի հարկ։

Գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1702 թվականին[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, էջ 842
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. Կիսլինգ, «Հայաստանի վերահայտնաբերումը», էջ 94, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը Արխիվացված 2008-06-26 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել