Գետազատ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Գետազատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Ազատ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 930 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 12 կմ հյուսիս։

Գյուղ
Գետազատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված է1831[1] թ.
ԲԾՄ930 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1882[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետազատցի
Ժամային գոտիUTC+3
Գետազատ (Հայաստան)##
Գետազատ (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետազատի մշտական բնակչությունը կազմել է 1882, առկա բնակչությունը՝ 1833 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են 1828-1829 թթ. Խոյի և Սալմաստի գյուղերից[3]։ Գետազատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2015 2016
Բնակիչ 105 275 347 760 1290 1483 1569 1892[5] 2059 1882[2] 2175 2157

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբյ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղից 1 կմ հյուսիս գտնվում է Տիկնունի ամրոց (Թագավորի պալատ) բնակատեղին (4-17դդ.)։ Գյուղի կենտրոնում է գտնվում սբ. Աստվածածին եկեղեցին (1841 թ.), իսկ արևելյան մասում՝ սբ. Սարգիս եկեղեցին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 842
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629