Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր
Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր (գերմ.՝ Georg Ludwig von Maurer, նոյեմբերի 2, 1790[1][2], Էրպոլցհայմ, Freinsheim, Bad Dürkheim (district), Ռայնլանդ Պֆալց - մայիսի 9, 1872[1][2], Մյունխեն, Գերմանական կայսրություն[3]), գերմանացի պատմաբան, համայնքային տեսության հիմնադիր, իրավագիտության պրոֆեսոր Մյունխենի համալսարանում (1826)։
Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր գերմ.՝ Georg Ludwig von Maurer | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1790[1][2] |
Ծննդավայր | Էրպոլցհայմ, Freinsheim, Bad Dürkheim (district), Ռայնլանդ Պֆալց |
Մահացել է | մայիսի 9, 1872[1][2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանական կայսրություն[3] |
Գերեզման | Հին հարավային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն, Հունաստան և Գերմանական կայսրություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | իրավունքի պատմաբան, պատմաբան, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, դիվանագետ և իրավաբան |
Աշխատավայր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | արտաքին գործերի նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիական գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Konrad von Maurer? |
Georg Ludwig von Maurer Վիքիպահեստում |
1832-1834 թվականներին հունական թագավոր Օթոն Բավարացու խնամակալներից էր։ 1847 թվականին բավարական կառավարության ղեկավարն էր (արտաքին գործերի և արդարադատության նախարար)։ Քաղաքական համակրանքը սահմանադրական միապետության կողմն էր, որը ըստ Մաուրերի պետք է հիմնվեր գերմանացիներին հարազատ համայնքային սկզբունքների վրա։ Մաուրերը գերմանական ժողովրդի պատմության ելակետը համարել է սոցիալական այն կարգը, երբ տիրապետել են հողի կոլեկտիվ սեփականությունն ու նրա համատեղ մշակումը, չի եղել պետություն, իսկ հասարակական գործերը տնօրինել են մարկային (համայնքային) կազմակերպությունները՝ հիմնվելով բոլոր ազատ մարդկանց հավասարության և իրավահավասարության վրա։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118732056 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Маурер Георг Людвиг фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/georg-ludwig-von-maurer-dr-hc
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 364)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր» հոդվածին։ |