Գեորգի XII (նոյեմբերի 10, 1746(1746-11-10), Թելավ, Վրաստան[1] - դեկտեմբերի 28, 1800(1800-12-28)[1], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1]), Քարթլի Կախեթի (Արևելյան Վրաստան) վերջին թագավորը (1798 թ.-ից) Բագրատունիների դինաստիայից։

Գեորգի XII
Ծնվել է՝նոյեմբերի 10, 1746(1746-11-10)
ԾննդավայրԹելավ, Վրաստան[1]
Մահացել է՝դեկտեմբերի 28, 1800(1800-12-28)[1] (54 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1]
Սվետիցխովելի
ՏոհմԲագրատիոնիներ[1]
միապետ և կառավարիչ
ՀայրՀերակլ II
ՄայրԱննա Աբաշիձե
ԵրեխաներԴավիթ Բագրատիոնի, Իոան Բագրատիոնի[1], Իլյա Բոտոնիշվիլի, Թեյմուրազ Բագրատիոնի, Բագրատ Բագրատիոնի, Միշել Բագրատիոնի, Ջաբրաիլ Բագրատիոնի, Օկրոպիր Բագրատիոնի, Նինո Դադիանի և Q119852030?
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Հերակլ II-ի ավագ որդին։

1770 թվականին մասնակցել է Ասպինձայի ճակատամարտին, որտեղ վրաց-հայկական զորքերը պարտության են մատնել թուրքերին։ Վերականգնել է 1783 թվականի Գեորգիևսկի պայմանագիրը։ Գեորգին սերտ կապերի մեջ է եղել Տայոց կաթողիկոսների հետ, իմացել է հայերեն։ Նրա արքունիքում կարևոր պաշտոններ են վարել հայազգի իշխաններ Դարչի Բեհբությանը (Տփղիսի մելիքը), Սուլխան Թումանյանը (Տփղիսի մովրովը), Մկրաում Սուրգունյանը (Տփղիսի ոստիկանապետը), Տովսեփ Բեհբությանը, որը դեսպանի (բանագնացի) պաշտոն է վարել, Սուլխան Բեկթաբեկյանը (փոխկանցլեր), Միրզա Աբրահամ Ենիկոլոփյանը, որը նույնպես դեսպանի պաշտոն է վարել, իսկ Տովհաննես Կարայանը եղել է արքունի բժիշկը։ Գեորգի խնդրանքով Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը Աղա Մահմեդ խանի կողմից ավերված Տփղիսը վերականգնելու համար նվիրաբերել է 1000 թուման։ Ուժ չունենալով պայքարելու Իրանի հարձակումների, ինչպես և իր եղբայրների գահակալական ոտնձգությունների դեմ, Գեորգին խնդրել է Պավել 1-ին Ռուսաստանի հպատակության տակ ընդունել Վրաստանը։ 1800 թվականի դեկտեմբերի 22-ին Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը, որը հրապարակվել է Գեորգիի մահից հետո։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 WikiTree — 2005. — ed. size: 23699588
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 16