Գեորգի (Յուրա) Վլադիմիրովիչ Չերդանցև (փետրվարի 1, 1971(1971-02-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ՆՏՎ Պլյուս և ՆՏՎ ալիքների սպորտային մեկնաբան, ռադիոհաղորդավար[1]։

Չերդանցև Գեորգի Վլադիմիրովիչ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1971
ԾննդավայրՄոսկվա
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար և հեռուստամեկնաբան
Գործունեությունսպորտային լրագրող
հեռուստահաղորդավար
մեկնաբան
ռադիոահաղորդավար
ԱշխատավայրՆՏՎ, ՆՏՎ Պլյուս
Երեխաներորդի Անդրեյ
Կայքcherdantsev.ru
 Georgiy Cherdantsev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Չերդանցևը ծնվել է 1971 թվականի փետրվարի 1-ին՝ Մոսկվայում։ Գեորգիի նախնիները գրել են ռուսական առաջին սղագրությունները։ Նրա նախապապն է ստեղծել Ուզբեկստանի աշխարհագրական քարտեզը։ Ինչ-որ մեկը նրան Տաշքենդի փողոցներից մեկում անվանել է Չերդանցև[2]։

1982-ից 1989 թվականներին խաղացել է Մոսկվայի առաջնությունում՝ «Սպարտակ 2-ի» կազմում, սակայն ավարտել է ֆուտբոլային կարիերան՝ ծնկի վնասվածքի պատճառով։ Ավարտել Մոսկվայի պետական համալսարանի՝ ֆիզիոլոգիական ֆակուլտետի՝ ռոմանա-գերմանական բաժինը։

Հեռուստաընկերություն խմբագրել

Չերդանցևը սկսել է հեռուստաընկերությունում աշխատել 1996 թվականից։ Սկսել է աշխատել «Ֆուտբոլային ակումբ» ծրագրում՝ Վասիլիյ Ուտկինի հետ։ 2000-ականների սկզբներին վարել է մի քանի «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման մի քանի սերիա։

1999 թվականից 2001 թվականներին, ՏՆՏ և ՆՏՎ Պլյուս Ֆուտբոլ ալիքներում եղել է «Եվրոպական ֆուտբոլային շաբաթ»[3] հաղորդման հաղորդավարը[4]։

2000-ականներին Չերդանցևը հանդիսանում էր «Հետադարձ հաշվարկ», «2:1», «հետ գրություն» և «90 րոպե պլյուս» հաղորդումների հեղինակն ու հաղորդավարը։

2004 թվականից 2007 թվականներին աշխատել է Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր-լիգայում՝ մամուլի տեսչությունում[5]։

2005 թվականից 2013 թվականներին աշխատել է «Լսում ենք ֆուտբոլ» հաղորդման հաղորդավար՝ «Արծաթե անձրև» ռադիոկայանում։

2008 թվականի մարտից մինչև 2011 թվականի դեկտեմբեր, աշխատել է «Ֆուտբոլային գիշեր» հաղորդման հաղորդավար՝ ՆՏՎ ալիքով[6]։

Այժմ մեկնաբանում է Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը։ Նաև մեկնաբանել է Աշխարհի առաջնության հանդիպումներ և Եվրոպայի 2002 ու 2008 թվականի առաջնությունները[7]։ 2014 թվականին մեկնաբանել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը՝ Առաջին ալիքի եթերում[8]։

Մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի՝ 2003, 2007 և 2015 թվականի եզրափակիչներ[9]։

2014 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնաբանել է Զենիթ-Սպարտակ հանդիպումը՝ Սանկտ Պետերբուրգ ալիքով[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Георгий Черданцев, комментатор телеканалов НТВ и "НТВ-Плюс"». Lenta.ru. 2011 թ․ դեկտեմբերի 26.
  2. «Биография на сайте Георгия Черданцева». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «Георгий Черданцев». Вокруг ТВ.
  4. «Георгий Черданцев: "В нашей сборной Хиддинк халтурит"». Собеседник. 2008 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «Футбольный клуб». Эхо Москвы. 2004 թ․ նոյեմբերի 6.
  6. «Футбольная ночь на «НТВ»». Фонтанка.ру. 2008 թ․ մարտի 24.
  7. ««У комментатора нет энергетического обмена с аудиторией»». НТВ-Плюс. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. «Гусев, Генич, Черданцев, Голованов и Выборнов будут комментировать ЧМ-2014 на Первом канале». sports.ru. 2014 թ․ հունիսի 3.
  9. «Голос Европы. Перетурин, Шустер и другие комментаторы финалов Лиги Чемпионов». sports.ru. 2014 թ․ մայիսի 6.
  10. ««Зенит» — «Спартак»: на «Санкт-Петербурге» матч прокомментирует Черданцев». Зенит. 2014 թ․ սեպտեմբերի 26.

Արտաքին հղումներ խմբագրել