Գեորգի Լիտվան (հունգ.՝ Litván György, փետրվարի 19, 1929(1929-02-19)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2] - նոյեմբերի 8, 2006(2006-11-08)[1], Բուդապեշտ, Հունգարիա[2]), հունգարացի պատմաբան, քաղաքական գործիչ, քաղաքական ակտիվիստ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ եղել է գլխավոր պաշտոնյա։

Գեորգի Լիտվան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1929(1929-02-19)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]
Մահացել էնոյեմբերի 8, 2006(2006-11-08)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[2]
ԳերեզմանՕբուդսկոյի գերեզման
Քաղաքացիություն Հունգարիա[3]
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1950)
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական ակտիվիստ
ԿուսակցությունԱզատ դեմոկրացիաների դաշինք
Պարգևներ և
մրցանակներ
 György Litván Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Լիտվանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 19-ին միջին խավի կրթված հունգարա-հրեական ընտանիքում։ Հայրը՝ Ջոզեֆ Լիտվանը (Litván József), որպես ձախ արմատական 1918-1919 թվականներին մասնակցել է քրիզանթեմների հեղափոխությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայրը բռնի ուժով տեղափոխվել է Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբար, իսկ Գեորգին և ընտանիքի մնացածը անդմաները տեղափոխվել են այլ ճամբարներ։ Հայրը, ընտանիքի մի քանի այլ անդամներ վերապրել են Հոլոքոսթը, սակայն մայրը մահացել է։

1946-1950 թվականներին Լիտվանը սովորել է Բուդապեշտի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում։ 1950-1952 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել հունգարական բանակում, այնուհետև մինչև 1957 թվականը որպես ուսուցիչ է աշխատել մասնագիտական ավագ դպրոցիում, որտեղ եղել է նաև տնօրենի օգնական[4]։

 
Գեորգի Լիտվանի հուշատախտակը

Քաղաքական գործունեություն խմբագրել

1947-1956 թվականներին Լիտվանը եղել է Հունգարիայի Կոմունիստական կուսակցության անդամ, այնուհետև կարճ ժամանակահատված միացել է Հունգարիայի ընդհատակյա դեմոկրատական կուսակցությանը, որտեղ զբաղվել է կուսակցությունների քաղաքականության դասավանդմամբ։ 1956 թվականին միացել է Իմրե Նադի ընդդիմադիր Հունգարական դեմոկրատական կուսակցությանը։

Աշխատություններ խմբագրել

  • with János M. Bak: Az 1956-os magyar forradalom : reform, felkelés, szabadságharc, megtorlás: tőrténelmi olvasókőnyv. Budapest: Tankőnyvkiadó, 1991. Translated into German as Die Ungarische Revolution 1956: Reform, Aufstand, Vergeltung. Wien: Passagen Verlag, 1994.
  • A Twentieth-Century Prophet: Oscar Jászi 1875-1957. Budapest: Central European University Press, 2006

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Լիտվան» հոդվածին։