Գեորգի Դիմիտրով Միխայլով (բուլղար․՝ Гео̀рги Димитро̀в Миха̀йлов, հունիսի 18 (30), 1882[2], Կովաչեվցի, Պերնիկ նահանգ, Պեռնիկի մարզ, Բուլղարիա[4][5] - հուլիսի 2, 1949(1949-07-02)[1][2][3][…], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայտնի նաև որպես՝ Գեորգի Միխայլովիչ Դիմիտրով (ռուս.՝ Георгий Михайлович Димитров), բուլղարացի քաղաքական գործիչ, կոմունիստ։

Գեորգի Դիմիտրով
բուլղար․՝ Георги Димитров Михайлов
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18 (30), 1882[2]
ԾննդավայրԿովաչեվցի, Պերնիկ նահանգ, Պեռնիկի մարզ, Բուլղարիա[4][5]
Մահացել էհուլիսի 2, 1949(1949-07-02)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԲարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուբուլղարերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և տպագրիչ
ԱմուսինLjubica Ivošević Dimitrov?
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի վարչապետ, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, Բուլղարիայի վարչապետ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[1] շքանշան «1944 թվականի սեպտեմբերի 9» և Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ
 Georgi Dimitrov Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը խմբագրել

Դիմիտրովը ծնվել է 1882 թվականին Կովաչևցիում, ներկայիս Պեռնիկի մարզում՝ ութ երեխաներից առաջինը, Մակեդոնիայից փախած ծնողներից։ 1902 թվականից Բուլղարիայի բանվորական ս-դ․ կուսակցության (ԲԲՍԴԿ), իսկ դրա պառակտումից (1903) հետո ԲԲՍԴ (տասնյակ սոցիալիստների), 1919 թվականից Բուլղարիայի կոմունիստական (տ-ս․) կուսակցության անդամ։ 1905-1923 թվականներին եղել է Ընդհանուր բանվորական արհմիության ղեկավարներից (1909 թվականից՝ քարտուղար)։ Մասնակցել է բալկանյան I (1909 թվական) և II (1915 թվական) կոնֆերանսներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներ) շրջանում, որպես խորհրդարանի պատգամավոր (1913-1923 թվականներին) քվեարկել է ընդդեմ պատերազմին Բուլղարիայի մասնակցելուն և ռազմական վարկերի։ 1917 թվականին սատարել է Հոկտեմբերյան հեղափոխությունը և դրա հաղթանակը Ռուսաստանում։ 1921 թվականին մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին, հանդիպել բոլշևիկյան պարագլուխ Վլադիմիր Լենինի հետ։ 1923 թվականին Վասիլ Կոլարովի հետ ղեկավարել է նացիստական ուժերի դեմ սեպտեմբերյան ապստամբությունը, որի պարտությունից հետո մեկնել է Խորհրդային Միություն։ Կոմինտերնի V կոնգրեսում (1924 թվական) ընտրվել է նրա Գործադիր կոմիտեի անդամության թեկնածու։ 1933 թվականին Բեռլինում ձերբակալվել է Ռայխստագի հրկիզման մեղադրանքով։ Բանտից ազատվելուց (1934 թվական) հետո ապրել է ԽՍՀՄ-ում։ Ընտրվել է (1934 թվական) Լենինգրադի քաղսովետի պատգամավոր, 1935-1943 թվականներին, մինչև Կոմինտերնի լուծարքը՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար, 1937-1945թվականներին՝ ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի պատգամավոր։ Դիմիտրովը հայրենիք է եկել 1945 թվականի նոյեմբերին Բուլղարիայում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո, 1946 թվականի նոյեմբերի 6-ին նշանակվել է Նախարարների խորհրդի նախագահ։ Իսկ 1948 թվականի դեկտեմբերից մինչև իր մահը զբաղեցրել է ԲԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 1949 թվականի ապրիլին Դիմիտրովը բուժման նպատակով եկավ Մոսկվա։ Նա տառապում էր լյարդի ցիռոզով, շաքարային դիաբետով, խրոնիկ պրոստատիտով։ Նրա ժամանելուց արդեն երկու շաբաթ անց Դիմիտրովի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ 1949 թվականի հուլիսի 2-ին Գեորգի Դիմիտրովը մահացավ մերձմոսկովյան Բարվիխայում, որտեղ բուժում էր անցնում։

Դիմիտրովին անվանել են «բուլղար Լենին» և բուլղար ժողովրդի առաջնորդ։ Նրա մահից հետո Սոֆիայում կառուցեցին դամբարան։ Նրա անունով է կոչվել Արարատի մարզի Դիմիտրով գյուղը նրա մահվանից 5 ամիս անց (1949թ. դեկտեմբերի 1

Դիմիտրովի դամբարանը խմբագրել

 
Դամբարանը 1969 թվականին

Գեորգի Դիմիտրովի զմռսված մարմինը սարկոֆագում դրվել է հատուկ կառուցված դամբարանում։ Բուլղարիայում կոմունիստական ռեժիմի տապալումից հետո՝ 1990 թվականին, Բուլղարիայի նախկին կոմունիստական կուսակցությունը հարազատների խնդրանքով, պաշտոնական վարկածի համաձայն, որոշել է վերաթաղել դիակը։ Դիակիզումից հետո Գեորգի Դիմիտրովի աճյունը թաղվել է Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը՝ նրա մոր գերեզմանում։ 1999 թվականին Սոֆիայի կենտրոնում գտնվող դամբարանը հինգերորդ փորձով պայթեցվել է։ Նույն թվականի օգոստոսի 21-ին երկու պայթյունների հետևանքով դամբարանն ամբողջությամբ չի ավերվել և մի քանի օրվա ընթացքում այն քանդվել է։

Պատկերասրահ խմբագրել

 
Գեորգի Դիմիտրովի բարձրաքանդակը Երևանի Ազատամարտիկների փողոցում
 
Գեորգի Դիմիտրովի արձանը Դիմիտրով գյուղում

Գրականություն խմբագրել

  • Кореньков А. Георгий Димитров / Кореньков А. — М.: Госполитиздат, 1962. — 93 с.
  • Курелла А. Димитров против Геринга: По материалам Г. Димитрова о Лейпцигском процессе 1933 г. / Пер. с нем. Г. Я. Рудого. — М.: Прогресс, 1966. — 325 с.
  • Болдырев С. Н. Трижды приговоренный…: Повесть о Георгии Димитрове. — М.: Политиздат, 1968. (Пламенные революционеры) — 414 с., ил.
  • Георгий Димитров. Биографический очерк. М., Политиздат, 1973. — 271 стр.
  • Хаджиниколов В. Георгий Димитров и советская общественность. 1934—1945 / Сокр. пер. с болг. А. Н. Киршевской и А. М. Коренькова. Под ред. В. П. Груздевой. — М.: Прогресс, 1975. — 296 с.: Фотогр.
  • Воспоминания о Георгии Димитрове / Сост. В. Н. Гребенников. — М.: Политиздат, 1982. — 350 с.: ил.
  • Камен Калчев Димитров. Жизнь замечательных людей, Молодая гвардия, 1962 г.
  • Annoté par Gaël Moullec Dimitrov, Journal (1933—1949), 1505 p., 2005 ISBN 2-7011-3856-6 (ֆր.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Դիմիտրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 392