Գեորգի Միխայլովիչ Գրեչկո (ռուս.՝ Георгий Михайлович Гречко, մայիսի 25, 1931(1931-05-25)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 8, 2017(2017-04-08)[3], Մոսկվա, Ռուսաստան[3]), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1975, 1978), տեխնիկական գիտությունների թեկնածու (1967

Գեորգի Գրեչկո
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1931(1931-05-25)[1][2]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 8, 2017(2017-04-08)[3] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[3]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԲալթյան պետական տեխնիկական համալսարան (1955)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ, տիեզերագնաց, գրող և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրԷներգիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAll-Union Society of Philatelists?
 Georgi Grechko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Գեորգի Գրեչկոն ծնվել է 1931 թվականի մայիսի 25-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), աշխատավորի ընտանիքում։ Մայրը ծնունդով Բելառուսիայի Չաշնիկի քաղաքից էր։ 1955 թվականին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի մեխանիկական համալսարանը։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում։

Տիեզերական թռիչքներ խմբագրել

1975 թվականի հունվարի 11-ին Ալեքսեյ Գուբարևի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել դեպի տիեզերք՝ «Սոյուզ-17» փոխադրական տիեզերանավով։ 1975 թվականի հունվարի 12-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղեծրում էր 1974 թվականի դեկտեմբերի 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալյուտ-4» ուղեծրակայանով։ Թռիչքի տևողությունը կազմել է 29 օր, 13 ժամ, 20 րոպե։ 1975 թվականի փետրվարի 9-ին, «Սոյուզ-17» փոխադրական տիեզերանավի և «Սալյուտ-4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սոյուզ-17» տիեզերանավով։

1977 թվականի դեկտեմբերի 10-ից 1978 թվականի մարտի 16-ը Յուրի Ռոմանենկոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել տիեզերք՝ «Սոյուզ-26» տիեզերանավով և «Սոյուզ-6» ուղեծրային գիտակայանով։ 9 օր, 10 ժամ տևած թռիչքի ընթացքում ուղեծրային գիտակայանին է կցվում «Սոյուզ-27» տիեզերանավը (անձնակազմ՝ Վլադիմիր Ջանիբեկով, Օլեգ Մակարով), «Պրոգրես-1» փոխադրական տիեզերանավը և «Սոյուզ-28» տիեզերանավը (անձնակազմ՝ Ալեքսեյ Գուբարև, Վլադիմիր Ռեմեկ)։ Վերադարձել է «Սոյուզ-27» տիեզերանավով։ Շնորհվել է Չեխոսլովական ԽՍՀ հերոսի կոչում։

1985 թվականի սեպտեմբերի 17-սեպտեմբերի 26-ը Գրեչկոն, որպես բորտինժեներ, հրամանատար Վլադիմիր Վասյուտինի և տիեզերագնաց-հետազոտող Ալեքսանդր Վոլկովի հետ երրորդ անգամ թռիչք է կատարում տիեզերք՝ «Սոյուզ Տ-14» տիեզերանավով և «Սալյուտ-7» ուղեծրային գիտակայանով։ «Սալյուտ-7»-«Սոյուզ Տ-13»-«Սոյուզ Տ-14» ուղեծրային համալիրում աշխատանքն իրականացնելուց հետո Երկիր է վերադառնում Վլադիմիր Ջանիբեկովի հետ՝ «Սոյուզ Տ-13» տիեզերանավով։ Կատարելով այդ թռիչքը 54 տարեկան հասակում, նա 13 տարի շարունակ համարվում էր ԽՍՀՄ/Ռուսաստանի ամենատարեց մարդը, ով եղել է տիեզերքում (1955 թվականին այդ ձեռքբերումը կրկնեց Գենադի Ստրեկալովը, իսկ 1998 թվականին՝ անցավ Վալերի Ռյումինը

Այլ գործունեություն խմբագրել

Ավտոսպորտի վարպետ, ունի պարաշյուտային սպորտի առաջին կարգ (64 ցատկ), սավառնարվեստի և հրաձգության երկրորդ կարգ, ինքնաթիռային սպորտի երրորդ կարգ[4]։

1977-1990 թվականներին «Այս ֆանտաստիկ աշխարհը» հեռուստածրագրի հաղորդավար։

Ռեժիսոր Պավել Արսենովի «Մանուշակագույն գունդ» (1987) ֆիլմի գլխավոր խորհրդական, եղել է նաև ռեժիսոր Բորիս Իվչենկոյի «Երկվորյակների համաստեղության տակ» ֆիլմի (1979) խորհրդականը։

Նկարահանվել է «Не послать ли нам... гонца?» (1998) ֆիլմում՝ իր դերում։

2005 թվականի հունիսի 28-ին հասարակության 50 այլ ներկայացուցիչների հետ ստորագրել է «ЮКОС» նավթային ընկերության նախկին ղեկավարներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված նամակը[5]։

Գրքեր խմբագրել

  • «Земля — наш дом во Вселенной» (Г. М. Гречко, А. И. Мелуа, А. Б. Пешков, Н. П. Селиванов, 1983, Стройиздат)
  • «В кадре — планета» (Г. М. Гречко, А. И. Мелуа, 1984, Советская Россия)
  • «Старт в неизвестность» (Г. М. Гречко, 1989, Правда)
  • «Космонавт № 34. От лучины до пришельцев» (Г. М. Гречко, 2013, ОЛМА Медиа Групп)
  • «С. П. Королёв. Энциклопедия жизни и творчества» - под редакцией В. А. Лопота, РКК "Энергия" им. С. П. Королёва, 2014 г. ISBN 978-5-906674-04-3

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Գրեչկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 210