Գեորգի Արզումանյան

հայ շախմատիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեորգի Սերգեյի Արզումանյան (օգոստոսի 16, 1980(1980-08-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009):

Գեորգի Արզումանյան
Գեորգի Սերգեյի Արզումանյան
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 16, 1980(1980-08-16) (43 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Միջազգային վարպետ (2001)
Առավելագույն վարկանիշ2504 (2009, հունվար)
Ներկայիս վարկանիշ2474
ՖԻԴԵ համար13300660
365chessGeorgy_Arzumanian
Chesstempo համար11561
ICCF համար11561

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Արզումանյանը ծնվել է 1980 թվականին, Թբիլիսիում։ 1992 թվականին մասնակցել է Գերմանիայում կայացած մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությանը։ 1993 թվականին Իրինա Լիմարի հրավերով մոր հետ տեղափոխվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաք։ Պարապելով սկզբում նրա, այնուհետև Ա. Մորոզի ղեկավարությամբ` Գեորգին զարգացրեց իր շախմատային ընդունակությունները և 1995 թվականին դարձավ իր տարիքային խմբի տեղի շախմատիստների առաջատարը։ Մշտապես ելույթ ունենալով և կատարելագործվելով տարբեր ուժեղ մրցաշարերում՝ մի քանի տարի անց նա դարձավ մարզի տղամարդկանց հավաքականի անդամ։

1995 թվականի մարզի առաջնության կիսաեզրափակչում Գեորգին զբաղեցրեց 1-ին տեղը, իսկ Դնեպրոպետրովսկի նույն տարվա առաջնությունում՝ 4-րդ տեղը։ 1997 թ. օգոստոսին Պավլոգրադում կայացած միջազգային մրցաշարում նա դարձավ հաղթող՝ լրացնելով միջազգային վարպետի առաջին նորմը։ 1998 թ. սեպտեմբերին Melitopol Autumn-98 (Մելիտոպոլ) մրցաշարում բաժանելով 2-4-րդ տեղերը՝ նա ևս մեկ անգամ լրացրեց այդ նորմը։

Ուկրաինայի սպորտի վարպետի կոչման համար անհրաժեշտ միավորները Գեորգին վաստակեց 1998 թվականի Դնեպրոպետրովսկի մարզի առաջնությունում։ 1999 թ. տարածաշրջանային խաղերում (Դնեպրոպետրովսկ) կիսել է 2-3-րդ տեղերը։ Դնեպրոպետրովսկի մարզի թիմի կազմում նույն թվականին դարձել է Համաուկրաինական 2-րդ մարզական ամառային խաղերի 3-րդ մրցանակակիր։ Դնեպրոպետրովսկի մարզի առաջնության բրոնզե մեդալակիր (2000)։

1999 թվականին ուսման է տեղափոխվել Խարկով, որտեղ ավարտել է Յարոսլավ Իմաստունի անվան ազգային իրավաբանական ակադեմիան։ Եղել է այդ բուհի շախմատային թիմի անդամ։

Գրոսմայստերի երրորդ նորմը լրացրել է 2007 թվականի նոյեմբերին, սակայն կոչմանը պաշտոնապես արժանացել է 2009 թվականին, երբ անհատական վարկանիշը հասցրել է պահանջվող մակարդակին։

Ռուսաստանի 4-րդ գավաթի 1-ին փուլի հաղթող է (Տուլա, 2002), «Թեմիս-2005» մրցաշարի (Խարկով, 2005) հաղթող, բազմաթիվ միջազգային մրցաշարերի մրցանակակիր և մասնակից։ Ուկրաինայի ակումբային առաջնության եռակի հաղթող։ Ներկայումս՝ Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, Կիևի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ։

Թեև երկար տարիներ բնակվում է Ուկրաինայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[1][2]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1996 2330 2330 2330 2330
1997 2190 2270 2270 2190
1998 2360 2325 2360 2325
1999 2363 2368 2368 2363
2000 2326 2384 2437 2437 2326
2001 2437 2433 2441 2421 2441 2421
2002 2424 2461 2459 2455 2461 2424
2003 2455 2416 2418 2427 2455 2416
2004 2416 2416 2433 2437 2437 2416
2005 2437 2456 2448 2447 2456 2437
2006 2465 2468 2446 2448 2468 2446
2007 2474 2487 2465 2493 2493 2465
2008 2485 2485 2483 2479 2485 2479
2009 2504 2504 2485 2488 2488 2504 2485
2010 2488 2484 2490 2490 2490 2490 2490 2484
2011 2490 2490 2490 2490 2490 2490 2490 2490
2012 2490 2490 2490 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2490
2013 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2496
2014 2496 2496 2496 2496 2496 2496 2496 2479 2479 2479 2479 2479 2496 2479
2015 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479
2016 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479
2017 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479 2479
2018 2478 2478 2478 2474 2474 2474 2474 2474 2474 2479 2479 2479 2479 2474
2019 2481 2481 2481 2481 2481 2481 2481 2481 2481 2481 2481 2481 2481 2481
2020 2475 2473 2473 2473 2473 2473 2473 2473 2473 2473 2473 2473 2475 2473
2021 2473 2473 2473 2473 2473
2022 2473 2474 2474 2473


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  2. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել