Գեորգի Արկադիի Առուստամյան (օգոստոսի 16, 1919(1919-08-16)[1], Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[1] - հունվարի 22, 1945(1945-01-22)[1], Ujazd, Gmina Ujazd, Strzelce District, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան), հայ սպա, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային միության հերոս։

Գեորգի Առուստամյան
օգոստոսի 16, 1919(1919-08-16)[1] - հունվարի 22, 1945(1945-01-22)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԿիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, Խորհրդային Ռուսաստան[1]
Մահվան վայրUjazd, Gmina Ujazd, Strzelce District, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան
ԳերեզմանՕպոլյան վոյևոդություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան[1], Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՕրջոնիկիձեի բարձրագույն համակցված զենքի հրամանատարական դպրոց
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[1]
և Լենինի շքանշան

Կենսագրական տվյալներ խմբագրել

Գեորգի Առուստամյանի հայր՝ Շաղատեցի Ռուստամենց Առաքելը, 1918 թ. ընտանիքով տեղափոխվել է Կիսլովոդսկ, որտեղ էլ երկու ամիս անց, ծնվել է Գեորգին։

Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցներից մեկը, նա 1939 թ. անցել է զինվորական ծառայության։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին։ Հայրենական պատերազմի ժամանակ Առաջին Ուկրաինական ռազմաճակատում եղել է հետախուզական ստորաբաժանման հրամանատար։ Ավագ լեյտենանտ Գեորգի Առուստամյանը Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Սիլեզիայում ծավալված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է 1945 թ. հունվարի 22-ին։ Նրա կիսանդրին դրված է Կիսլովոդսկ քաղաքի Խաղաղության փողոցի վրա գտնվող դպրոցի բակում։ Դպրոցը, որտեղ սովորել է հերոսը, այժմ կրում է նրա անունը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Առուստամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 552