Ռազմական պարգևի տարբերության նշան, Սուրբ Գեորգիի շքանշանին պատկանող, թշնամու դեմ ցուցաբերած ռազմական վաստակների և համարձակության համար տրվող, ցածր աստիճանների պարգև։ Ռազմական պարգևի տարբերության նշանը համարվում է զինվորների ու ենթասպաների բարձրագույն պարգև։ 1917 թվականի հունիսի 24-ից կարող էր տրվել նաև անձնական համարձակության ցուցաբերման համար։ 1913 թվականին ստացել է իր պաշտոնական անվանումը՝ Գեորգիևյան խաչ։ Մինչև 1913 թվականը, բացի պաշտոնական անվանումն ունեցել է նաև ուրիշ, ոչ պաշտոնական, անվանումներ՝ 5-րդ աստիճանի Գեորգիևյան պարգև, զինվորական Գեորգիևյան խաչ, զինվորական Գեորգի («Եգորի») և այլն։

Ռազմական պարգևի տարբերության նշան
Изображение орденской планки
Նշանաբան«Ծառայության և համարձակության համար»
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Տեսակխիզախության պարգև և խաչ
Կարգավիճակխաչ
Վիճակագրություն
Պարամետրերոսկե կամ արծաթե խաչ
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 13 (25), 1807
Հերթականություն
 Cross of St. George Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Զինվորական պարգևի ստեղծման գաղափարը հայտնվել է 1807 թվականի հունվարի 6-ին Ալեքսանդր I-ին ուղղված գրությունում (հեղինակն անհայտ է), որտեղ առաջարկվում էր ստեղծել «5-րդ աստիճան կամ Սուրբ Գեորգիի շքանշանի հատուկ պարգև զինվորների և մյուս ցածր զինվորական աստիճանների համար, որը, օրինակի համար, կարող է կազմված լինել Գեորգիևյան ժապավենի վրա տեղադրված արծաթե խաչից»։ Ռազմական շքանշանի տարբերության պարգևը հաստատվել է 1807 թվականի փետրվարի 25-ին Ալեքսանդր I-ի հրովարտակով, որպես «անվախ համարձակության» համար ցածր աստիճանների պարգև[1]։ Հրովարտակի 4-րդ հոդվածում նշվում էր, որ Ռազմական պարգևի տարբերության նշանը պետք է կրել Սուրբ Գեորգիի շքանշանի նույն գույների վրա։ Նշանը պետք էր կրել միշտ և բոլոր դեպքերում, սակայն եթե պարգևի կրողը ստացել էր Սուրբ Գեորգիի շքանշան, 1807-1855 թվականներին նշանը հագուստին չի ամրացվել։

Առաջին անգամ՝ 1807 թվականի հունիսի 2-ին, զինվորական Գեորգի ստացել է Կավալերգրադի գնդի ենթասպա Եգոր Միտրոխինը ֆրանսիացիների հետ կռվում ցուցաբերած խիզախության համար[2]։

Ստեղծման ժամանակ զինվորական խաչը աստիճաններ չի ունեցել, չկար նաև մի մարդուն տրված խաչերի քանակի սահմանափակում։ Ընդ որում նոր խաչ չէր տրվում, բայց ամեն ստանալուց ռոճիկը ավելացել է երրորդ, երկրորդ մասով։ Հատվել է 95-րդ հարգի արծաթից (հիմա՝ 990-րդ հարգ)[Ն 1]: 1808 թվականի հուլիսի 15-ի հրամանով նշանի կրողները ազատվում էին մարմնական պատիժներից[3]։ Նշանը կարելի էր վերցնել պարգևատրվածից միայն դատի և կայսեր պարտադիր իմացության դեպքում։

Հայտնի դեպք, երբ նշանը տրվել է գեներալ Միլորադովիչին, Լեյպցիգի մոտ զինվորների շարքում ֆրանսիացիների հետ կռվի համար։ Արծաթե խաչը հանձնել է Ալեքսանդր I-ը, ով հետևում էր մարտին[4]։

1809 թվականից սկսել են համարակալել խաչերն ու վարել անվանային ցուցակներ։ Այդ ժամանակ արդեն տրվել էր 10 հազար խաչ։ 1812 թվականի Հայրենական պատերազմի սկզբին պատրաստվել էր 16833 խաչ։

  • 1812 թվական - 6783 խաչ
  • 1813 թվական - 8611 խաչ
  • 1814 թվական - 9345 խաչ
  • 1815 թվական - 3983 խաչ
  • 1816 թվական - 2682 խաչ
  • 1817 թվական - 659 խաչ
  • 1818 թվական - 328 խաչ
  • 1819 թվական - 189 խաչ

1813-1815 թվականներին նշանները տրվել են նաև Ռուսական կայսրության դաշնակիցների բանակներին՝ պրուսացիներին (1921), շվեդացիներին (200), ավստրիացիներին (170), անգլիացիներին (15)։

Ալեքսանդր I-ի գահակալման ընթացքում (1807-1825 թվականներին) տրվել է 46 527 խաչ։

1844 թվականի օգոստոսի 19-ից այլակրոն զինվորների համար սահմանվել է հատուկ նշան՝ այն տարբերվում էր սովորականից նրանով, որ կենտրոնում երկու կողմից պատկերված էր Ռուսաստանի զինանշանը` երկգլխանի արծիվը։ Այդպիսի նշան ստացել են 1368 զինվոր։

1856 թվականի մարտի 19-ին կայսեր հրամանով սահմանվել է նշանի 4 աստիճան։ Նշանները կրում էին Գեորգիևյան ժապավենի վրա, և նրանք պատրաստվում էին ոսկուց (1-ին և 2-րդ աստիճաններ) և արծաթից (3-րդ և 4-րդ)։ Արտաքնապես տարբերվում էին նրանով, որ երեսային մասի վրա նշվում էր խաչի աստիճանը։ Նորից սկսվել են համարակալվել տարբեր աստիճանի խաչերը[5]։

Պարգևատրումը իրականանում էր հաջորդականորեն` ցածր աստիճանից մինչև բարձր։ Սակայն եղել են նաև բացառություններ, այսպես 1877 թվականի սեպտեմբերի 30-ին Պոպովիչ-Լիպովացը ստացել է 4-րդ աստիճանի խաչ, իսկ հոկտեմբերի 23-ին հերթական քաջագործության համար՝ 1 աստիճանի խաչ[4]։

Բոլոր աստիճանների առկայության դեպքում կրում էին 1-ն ու 3-րդ աստիճանները, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների առկայության դեպքում՝ 2-րդն ու 3-րդը, 3-րդ և 4-րդ աստիճանի առկայության դեպքում՝ միայն 3-րդը։

Խաչի ամբողջ պատմության ընթացքում բոլոր աստիճանները տրվել է մոտ 2 հազար մարդու, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանները ստացել են մոտ 7 հազար մարդ։ Ամենաշատ պարգևատրումները եղել են 1904-1905 ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ (87 000), 1877-1878 ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (46 000)։

1856-1913 թվականներին գոյություն ուներ նաև Գեորգիևյան խաչի մի տեսակ, որը նախատեսված էր այլակրոն զինվորների պարգևատրման համար։ Նրան համարակալումը արվում էր առանձին։

1913 թվականին նշանը ստացավ իր պաշտոնական անվանումը՝ Գեորգիևյան խաչ, համարակալումը սկսվեց նորից։ Գեորգիևյան խաչը այլևս չուներ այլակրոն զինվորների համար նախատեսված տարբերակ՝ 1913 թվականից բոլոր խաչերի վրա պատկերված էր Սուրբ Գեորգին։ Բացի այդ, 1913 թվականից պարգև հետմահու չէր կարող տրվել։

Մարտերում ցուցաբերած խիզախության համար հաճախ կանայք արժանացել Գեորգիևյան խաչի։ Այսպես, Նադեժդա Պլակսինան ու Մարիա Սմիրնովան արժանացել են 3 պարգևի, իսկ Անտոնինա Պալշինան՝ երկու[6]։

1914-1917 թվականների ընթացքում հանձնվել է (հիմնականում Առաջին համաշխարհայինում ցուցաբերած խիզախությունների համար)[7][8]

  • 1-ին աստիճանի Գեորգիևյան խաչ՝ մոտ 33 հազար
  • 2-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ՝ մոտ 65 հազար
  • 3-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ՝ մոտ 289 հազար
  • 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ՝ մոր 1 միլիոն 200 հազար

Հայտնի է մի քանի դեպք, երբ մի ամբողջ զինվորական բաժին ստացել է Գեորգիևյան խաչեր

- 1829 - «Մերկուրի» բրիգադան, որը հաղթել է թուրքական երկու ջոկատ անհավասար ուժերով կռվում

- 1865 - Ուրալյան գնդի կազակները

- 1904 - «Վարյագի» անձնակազմը[9]

- 1917 - Գորնիլովսկի գնդի մարտիկները

       
Բոլոր աստիճանների Գեորգիևյան խաչերը, որոնք պատկանում են Տրուբնիկովին, ով Առաջին համաշխարհայինի ժամանակ դարձել է գեներալ-գնդապետ։
 
  • Պարգևը ներկայացնում է իրենից արծաթե խաչ, որի վրա մի կողմից պատկերված է Սուրբ Գեորգին ձիու վրա, իսկ մյուս կողմից` Սուրբ Գեորգիի վենզելը (անվան և ազգանվան առաջին տառերը)։
  • Պարգևը կրվում է Գեորգիևյան ժապավենի վրա։
  • Այս պարգևը տրվում է մարտերի, ամրոցների շրջափակման և պաշտպանման, ծովամարտերի համար։ Այն տրվում է միայն այն ցածր զինվորական աստիճաններին, որոնք տարբերվել են իրենց քաջությամբ։
  • Պարզ է, որ խաչը ստանալու իրավունքը կունեն այն ցածր աստիճանի զինվորակները, որոնք կմիավորեն ղեկավարի հրամաններն ու քաջությունը։
  • Տարբերության նշանը երբեք չի հանվում, նույնիսկ այն դեպքում, երբ ստացողը դարձել է սպա, սակայն եթե սպա դառնալուց հետո դարձել է Սուրբ Գեորգիի շքանշանի ասպետ, ապա խաչը պետք է հանվի։
 

Խաչի համար զինվորը կամ ենթասպան ստացել է երրորդ մասի չափով ավել ռոճիկ։ Յուրաքանչյուր խաչի համար ռոճիկին գումարվել է մեկ երրորդը, մինչև կրկնապատկվելը։

Զինվորական Գեորգի ստացողներին չէր կարելի ենթարկել մարմնական պատիժների, զինվորական գնդից գվարդիա տեղափոխման ժամանակ նրանց կոչումը պետք է մնար նույնը, չնայած նրան, որ գվարդիական ենթասպան զինվորական ենթասպայից երկու աստիճան բարձր էր։

Եթե ասպետը նշանը ստացել է աշխարհազորում, ապա նրան չէին կարող տալ զինվորական ծառայման առանց ստացողի համաձայնության։ 1913 թվականին խաչի նոր կարգավիճակը ամրագրեց 4 աստիճանների բաժանումը, որը մտցվել էր 1856 թվականին[9].

 
Ոչ Քրիստոնյա զինվորականների համար սահմանված պարգևը
 
  • Առաջին աստիճան. Ոսկե խաչ, կրվող կրծքի վրա, Գեորգիևյան ժապավենի վրա, կապով, խաչի կենտրոնում դիմերեսի վրա Սուրբ Գեորգիի պատկերն է, իսկ դարձերեսի վրա` Սուրբ Գեորգիի վենզելը, խաչի հակառակ կողմի վրա խաչի համարն է, իսկ խաչի ստորին ծայրում գրվածք` 1-ին աստիճան։
  • Երկրորդ աստիճան. Նույն ոսկե խաչը, Գեորգիևյան ժապավենով, առանց կապի, կողքը գրված է խաչի համարը, ներևի ծայրում` 2-րդ աստիճան։
  • Երրորդ աստիճան. Արծաթե խաչ, Գեորգիևյան ժապավենի վրա, կապով, կողքում գրված է խաչի համարը, ներքևում գրվածք` 3-րդ աստիճան։
  • Չորրորդ աստիճան. նույն արծաթե խաչը, Գեորգիևյան ժապավենի վրա, առանց կապի, կողքում գրված է խաչի համարը, ներքևում գրվածք` 4-րդ աստիճան։
- հատված Սուրբ Գեորգիի 1913 թվականի ստատուտից[10]
 

Նոր կարգավիճակը սահմանեց գումարային պարգևներ Գեորգիևյան խաչի ասպետների համար՝ 4-րդ աստիճանի համար՝ 36 ռուբլի, 3-րդ աստիճանի համար՝ 60 ռուբլի, 2-րդ աստիճանի համար՝ 96 ռուբլի և 1-ին աստիճանի համար՝ 120 ռուբլի ամեն տարի։ Մեկից ավել աստիճաններ ունեցող ասպետները ստանում էին թոշակ միայն վերջին ստացած աստիճանի համար։ 1-ին աստիճանի ասպետները ստանում էի նաև փոխ-վառատարի կոչում։

Առաջին համաշխարհայինի մարտերում ցուցաբերած խիզախության և քաջության համար հայ կամավորականները նույնպես պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով, այդ թվում նաև Գեորգիևյան խաչով։ Հայրենակական պատերազմի ժամանակ ձևավորվել էին չորս կամավորական ջոկատներ՝ Անդրանիկի, Դրոյի, Համազասպի և Քեռու հրամանատարությամբ, հետագայում ևս երկուսը՝ Վարդանի և Աղանիկ Ջանփոլադյանի հրամանատարությամբ։ Միայն 2-րդ կամավորական ջոկատի անձնակազմից (հրամանատար՝ Դրո) 1914 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 1916 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեորգիևյան խաչով պարգևատրվեց 76 կամավորական։ Ընդհանուր հայ կամավորները ստացել են մոտ 500 Գեորգիևյան խաչ։ Բոլոր աստիճանների Գեորգիևյան խաչերին արժանացել են Դրոն, Ղազարը և Սմբատը։

Բոլշևիկների հետ կռիվների համար ստացած խաչեր խմբագրել

Քաղաքացիական պատերազմի ժամանակ (1917-1922) պարգևատրումը խաչերով շատ հազվադեպ էր տեղի ունենում, հատկապես սկզբնական շրջանում, քանի որ անբարոյական էին գտնում պարգևատրել ռուսներին ռուսների հետ կռիվ անելու համար, սակայն գեներալ Վրանգելը վերսկսեց պարգևատրումը իր ստեղծած Ռուսական բանակում՝ սահմանելով հատուկ շքանշան Նիկոլայ Չուդոտվորեցի անունով, որը հավասարվում էր Գեորգիևյան խաչի հետ։ Ադմիրալ Կոլչակի ղեկավարությամբ պարգևատրումներն ավելի արագ էին տեղի ունենում Հյուսիսային Բանակում և արևելյան ճակատում։

Վերջին պարգևատրումները արվել են 1941 թվականին Ռուսական Կորպուսի շարքերում (հատուկ կոլլաբորացիոնիստական խմբավորում)[11]։

Գեորգիևյան խաչի ասպետներ խմբագրել

 
Գեորգիևյան խաչի ասպետներ. 1915 թվականի լուսանկար

19-րդ դարում Ռազմական շքանշանի տարբերության նշան ստացել են.

  • հայտնի «ձիավոր-աղջիկ» Նադեժդա Դուրովան 1807 թվականին ստացել է № 5723 խաչը Գուտշտադտի մոտ տեղի ունեցած կռվում սպայի կյանքը փրկելու համար. ցուցակներում նշված է Ալեքսանդրա Ալեքսանդրովնայի անունով։
  • 1813 թվականին Դեննևիցեի կռվում մասնակցելու համար Գեորգիևյան խաչ ստացել է Բորտսելի պրուսական բրիգադայի ենթասպա Սոֆիա Դորոտեյա Ֆրեդերիկան[12]։ Սոֆիան արժանացել է նաև պրուսական Մետաղե խաչի 12-րդ աստիճանին։
  • Ապագա դեկաբրիստներ Մատվեյ Մուրավյով-Ապոստոլն ու Իվան Յակուշկինը Բորոդինոյի ճակատամարտին մասնակցելու համար ստացել են № 16697 և № 16698 Գեորգիևյան խաչերը։

Ապագա մարշալներից Գեորգիևյան խաչ ստացել է Ռոդիոն Մալինովսկին, ով պարգևատրվել է 3 անգամ (երկու անգամ ստացել է 3-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ, որից մեկի մասին հայտնի է դարձել նրա մահից հետո), նաև երկուական խաչ են ունեցել Գեորգի Ժուկովն ու Կոնստանտին Ռոկոսովսկին[13]։

Երկու խաչ է ունեցել ապագա գեներալ-մայոր Սիդոր Կովպակը, ով պատերազմի տարիներին Առաջին ուկրաինական պարտիզանակն դիվիզիայի հրամանատարն էր։ Վերջին Գեորգիևյան խաչով ռուսական հողի վրա պարգևատրվել է 18-ամյա Պավել Ժադանը 1920 թվականին գեներալ-մայոր Մորոզովի 2-րդ հեծելազորային դիվիզիայի փրկության համար։

Գեորգիևյան խաչերը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում խմբագրել

Հակառակ տարածված մոլորության, Գեորգիևյան խաչը «չի օրինականացվել» խորհրդային կառավարության կողմից։ Մեծ Հայրենական պատերազմի սկզբից հետո մոբիլիզացվել են մեծ տարիքի բազում մարդիկ, որոնց մեջ կային Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ, որոնք պարգևատրվել էին Գեորգիևյան խաչերով։ Այդպիսի զինվորականները կրել են պարգևները «ակներև կերպով», մեծ հարգանքի են արժանացել զինվորական միջավայրում և նրանց ոչ ոք չի խոչընդոտել։

Փառքի շքանշքանի սահմանելուց հետո, որը իր գաղափարախոսությամբ նման էր «զինվորական Գեորգիին», հայտնվեց կարծիք վերականգնել հին շքանշանը, մասնավորապես հայտնի է ՎԳԻԿ-ի պրոֆեսոր, Գեորգիևյան խաչի ասպետ Անոշենկոյի նամակը Ստալինին, ով առաջակում էր.[14]

  …խնդրում եմ Ձեզ դիտարկել Գեորգիևյան խաչի ասպետներին, որոնք պարգևատրվել են անիծված Գերմանիայի հետ վերջին պատերազմում կռիվների համար, խորհրդային Փառքի շքանշքան ունեցողների հետ, քանի որ վերջինիս կարգավիճակը գրեթե ամբողջովին համընկնում է Սուրբ Գեորգիի շքանշանի կարգավիճակի հետ, և նույնիսկ դրանց ժապավենն ու նկարը նույնն են…

Սա կնպաստի մեր Կարմիր Բանակի մարտական հզորության ամրապնդմանը…

Կեցցե՛ Ստալինը
- Անոշենկո 22.IV.1944
 

Նման շարժումն ի վերջո մարմին առավ ԽՍՀՄ Ազգային կոմիսարների որոշման նախագծում[15]՝

ԽՍՀՄ ԱԿԽ որոշման նախագիծ
24 ապրիլի 1944 թ.

Ռուսական մարտիկների ռազմական ավանդույթների հետ կապ ստեղծելու և 1914-1917 թթ. գերմանացի իմպերիալիստներին ջախջախած հերոսներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ԽՍՀՄ ԱԿԽ որոշում է.

1. Նախկին գեորգիևյան ասպետներին, որոնք Գեորգիևյան խաչեր են ստացել 1914-1917 թթ. գերմանացիների դեմ պատերազմում ռազմական սխրագործությունների համար, հավասարեցնել Փառքի շքանշանի ասպետներին՝ դրանից բխող բոլոր արտոնություններով։

2. Թույլատրել նախկին գեորգիևյան ասպետներին կրել հաստատված գույներով շքանշանային ժապավենով կաղապար։

3. Սույն որոշմանը վերաբերող անձանց տրվում է Փառքի շքանշանի շքանշանային գրքույկ՝ «նախկին գեորգիևյան ասպետին» նշումով, որը ձևակերպվում է ռազմական կամ ռազմաճակատային օկրուգների շտաբներում համապատասխան փաստաթղթերի (հրամանների բնօրինակներ կամ այն ժամանակի ծառայողական ցուցակներ) հիման վրա։

Կազմվեց ծրագիր, համաձայն որի պետք է հավասարվեին գեորգիևյան ասպետները, որոնք ստացել էին Գեորգիևյան խաչերը 1914-1917 թվականներին գերմանացիների դեմ կռվելու համար, Փառքի շքանշքանի ասպետների հետ բոլոր համապատասխան արտոնություններով։ Ենթադրվում էր նաև թույլ տալ գեորգիևյան ասպետներին կրել խաչերը համապատասխան գույնի ժապավենի վրա։ Սակայն տվյալ ծրագիրը երբեք չդարձավ որոշում։

Վերականգնումը ՌԴ-ում խմբագրել

«Գեորգիևյան խաչ» տարբերության նշանը վերականգնվել է Ռուսաստանում 1992 թվականին։ Ռուսաստանի Դաշնության Գերագույն Խորհրդի նախագահության համար 2424 հրամանով 1992 թվականի մարտի 2-ից հաստատվեց[16].

 

…վերականգնել ռուսական զինվորական Սուրբ Գեորգի շքանշանն ու «Գեորգիևյան խաչ» նշանը։

 

Գերագույն Խորհրդի համար 2424 հրամանը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն Խորհրդի համար 2557 որոշմամբ 1992 թվականի մարտի 20-ին[17]։

Նշումներ խմբագրել

  1. 84-րդ հարգը համապատասխանում է դրամային արծաթին։ Մինչհեղափոխական համակարգում դրոշմակիր նշանակում է 84 մսխալ մաքուր արծաթ 96 մսխալ (1 ֆունտ) արտադրանքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Высочайший Манифест от 13 февраля 1807 г.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Таланов А. И. Военно-исторический журнал, 1991, № 1». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Именной указ от 15 июля 1808 г.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 Ковалевский Н. Ф. История государства Российского. Жизнеописания знаменитых военных деятелей XVIII - начала XX века. М., 1997
  5. «Именной Указ «Об установлении четырёх степеней Знака отличия Военного Ордена»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Поговорка относилась к солдатским Георгиевским крестам, как засвидетельствовал писатель М. М. Пришвин в дневниках 1915 года. Արխիվացված 2010-08-28 Wayback Machine
  7. «С. Шишков, «Награды России. 1698-1917 гг.», Т. 2». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. Из книги: В. А. Дуров. Русские награды XVIII-ХХ века
  9. 9,0 9,1 «Андрей Серба. Казачество и Персия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. Статут Военного ордена Св. Георгия 1913 года
  11. Русский Корпус на Балканах во время II Великой войны 1941-1945. Воспоминания соратников и документы под ред. Н. Н. Протопопова и И. Б. Иванова. СПб, Издательство Санкт-Петербургского Университета. 1999.
  12. Oliver H. Schmidt, Prussian Regular Infantryman 1808-1815, 2003 Osprey Publishing, p. 13, ISBN 1-84176-056-0
  13. Дуров В. А. Орден св. Георгия // Русские награды XVIII-начала ХХ века. — М.: Просвещение, 1997. — ISBN 978-5-09-012142-2
  14. Архив Президента Российской Федерации Ф.3. Оп.53. Д.4. Л.32-34. Машинописный текст.
  15. Архив Президента Российской Федерации Ф.3. Оп.53. Д.4. Л.32-34,35. Заверенный машинописный текст.: Цит. по «Военно-исторический Журнал» № 5, май 2005, стр. 69
  16. «Указ Президиума Верховного Совета Российской Федерации от 2 марта 1992 года № 2424-I «О государственных наградах Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  17. «Постановление Верховного Совета Российской Федерации от 20 марта 1992 года № 2557-I «Об утверждении Указа Президиума Верховного Совета Российской Федерации „О государственных наградах Российской Федерации"»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.

Գրականություն խմբագրել

  1. Курепин Ю. Г. Забытые герои - 3. - Екатеринбург: Юго-западный фронт, 2011. - 337 с. - Серия: Георгиевский дневник (Կրճատ կենսագրական տեղեկություններ 1904-1905 ռուս-ճապոնական պատերազմի հերոսների մասին՝ Ռազմական շքանշանի տարբերության նշանների և Գեորգիևյան 4 աստիճանները ստացած ասպետների մասին)
  2. Курепин Ю. Г. Забытые герои - 4. - Екатеринбург, 2013. - 377 с. - илл. - Серия: Георгиевский дневник. (Գեորգիևյան պարգևների ասպետներ)
  3. Ռուս-ճապոնական պատերազմին մասնակցած ցածր աստիճանի ասպետներին տրված խաչերի ցուցակներ (Знак отличия военного ордена Св. Георгия. Списки пожалованным за Русско-японскую войну 1904-1905 гг.) / Сост. Игорь Вячеславович Маркин, Дмитрий Николаевич Бутрым. - М.: Б. и., 2006. - 1492 с.: фото, табл., факс.; 30 см. - Тираж 100 (600) экз.
  4. Патрикеев С.Б. Сводные списки кавалеров Георгиевского креста 1914–1922 гг. IV степень. Тома 4-10. - М., «Духовная Нива», 2012.
  5. Военный орден Святого Великомученика и Победоносца Георгия. Именные списки 1769-1920. Биобиблиографический справочник. Отв. сост. В. М. Шабанов. - М., «Русскiй мiръ», 2004. 928 c., илл.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիևյան խաչ» հոդվածին։