Գեորգիոս Կունդուրիոտիս (հուն․՝ Γεώργιος Κουντουριώτης, 1782[1][2], Իդրա, Hydra municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան - 1858[1][2], Աթենք, Հունաստան), հույն նավապետ և պետական գործիչ, որը 1848 թվականի մարտի 4-ից մինչև հոկտեմբերի 15-ը զբաղեցրել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։

Գեորգիոս Կունդուրիոտիս
Γεωργιος Κουντουριώτης
Կունդուրիոտիսը 1845 թվականին
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Հունաստանի վարչապետ
 
Կուսակցություն՝ Հունաստանի ֆրանսիական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և նավատեր
Ծննդյան օր 1782[1][2]
Ծննդավայր Իդրա, Hydra municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան
Վախճանի օր 1858[1][2]
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Հունաստան
Հայր Անդրեաս-Անագնոստիս Կունդուրիոտիս
Զավակներ Անդրեաս Կունդուրիոտիս, Թեոդորոս Կունդուրիոտիս, Մարիա Կունդուրիոտի և Կալիոպի Կունդուրիոտիս
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ


Կենսագրություն խմբագրել

Գեորգիոս Կունդուրիոտիսը ծնվել է 1782 թվականին Օսմանյան Կայսրության Իդրա կղզի-քաղաքում։ Նրա եղբայրը՝ Լազարոս Կունդուրիոտիսը, եղել է նավապետ, ինչպես նաև մասնակցել է Հունաստանի ազգային-ազատագրական պայքարին։

Գեորգիոսի պապը՝ Պավլոսը, եղել է Առաջին բալկանյան պատերազմի հերոս, որը հետագայում դարձել է Հունաստանի առաջին հանրապետության առաջին նախագահ։

Գեորգիոսը լայն գործունեություն է ծավալել Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի շրջանում և նույնիսկ պայքարի համար նվիրաբերել է իր նավերը։ Եղել է Հունաստանի հեղափոխության գործադիր կոմիտեի անդամ։ Անկախությունից հետո եղել է Ժամանակակից Հունաստանի հիմնադիր Իոանիս Կապոդիստրիայի գրասենյակի անդամ։

Եղել է Հունաստանում ֆրանսիական ազդեցության կողմնակիցը։ Դա հիմնականում պայմանավորված էր Հունաստանում ռուսական և անգլիական ուժերի հանդեպ նրա ունեցած հակակրանքով։ Ֆրանսիական կուսակցության թեկնածու Օտտոն I-ի կառավարման ընթացքում նա եղել է Հունաստանի վարչապետ։

Մահացել է 1858 թվականին Աթենքում։

Ծանոթագրություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Кондуриоти, Георг // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Կունդուրիոտիս» հոդվածին։