Գեոիդ, ձև, որը կառաջացնեին ջրի որոշակի միջին մակարդակ ունեցող Համաշխարհային օվկիանոսը և նրա հետ կապված ծովերը՝ մակընթացությունների, ներքին հոսանքների, մթնոլորտային տարբեր ճնշումների ազդեցության բացակայության դեպքում։ Այն բավական ճշտորեն կարելի է ներկայացնել որպես պտտման Էլիպսոիդ։ Գեոիդից են հաշվում նիվելիրային բարձրությունները։ Ժամանակակից տվյալներով, ամենից հարմար ընտրված երկրային սֆերոիդից գեոիդի շեղման միջին մեծությունը կազմում է մոտ ±50 մ, առավելագույնը՝ ±1000 մ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 14