Գեներալ Միխայիլ Սկոբելևի հուշարձան (Մոսկվա)

Այս հոդվածը նոր հուշարձանի մասին է։ Հնի մասին տե՛ս Գեներալ Միխայիլ Սկոբելևի հին հուշարձան (Մոսկվա)։

Գեներալ Միխայիլ Սկոբելևի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2014
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա և Q28045597?
Շինության ձևՁիարձան
Ներկա վիճակԿանգուն

Գեներալ Միխայիլ Սկոբելևի հուշարձան (ռուս.՝ Памятник генералу Михаилу Скобелеву), հուշարձան Մոսկվայում, որը նվիրված է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս, հետևազորի գեներալ Միխայիլ Դմիտրիևիչ Սկոբելևին։ Տեղադրվել է 2014 թվականին։

Պատմություն խմբագրել

Խորհրդային իշխանությունների կողմից 1918 թվականին ոչնչացված գեներալ Միխայիլ Սկոբելևի հուշարձանի տեղադրման նախագիծը ծնվել է դեռևս 2007 թվականին, այդ ժամանակ էլ Մոսկվայի քաղաքապետարանն անցկացրել է լավագույն էսքիզի մրցույթ, սակայն միջոցների անբավարարության պատճառով նախագիծը իրագործել չի հաջողվել[1]։ Մի քանի տարի անց Ռուսաստանի ռազմապատմական ընկերությունը կազմակերպեց արձանը տեղադրելու ժողովրդական նվիրատվությունների հավաք[2]։

Հուշարձանի հեղինակն է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Իուլիանովիչ Ռուկավիշնիկովը։ Քանդակագործական հուշարձանը պատկերում է ձիուն նստած մերկացած սուրը ձեռքին Միխայիլ Սկոբելևին։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը գրանիտե պատվանդանի հետ ութ մետր է։ Որպես տեղադման վայր ընտրվել է «Նիկուլինո» զբոսայգին` Վերնադսկու պողոտայում գտնվող Գլխավոր շտաբի ակադեմիայի շենքի դիմաց (Մոսկվայի հարավ-արևմուտք)[3]։

Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2014 թվականի դեկտեմբերի 9-ին։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Բորիսովիչ Իվանովը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար, Ռուսաստանի ռազմապատմական ընկերության նախագահ Վլադիմիր Ռոստիսլավովիչ Մեդինսկին, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Եվգենևիչ Չուրովը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Москве восстановили памятник генералу Скобелеву» (ռուսերեն). Известия. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  2. «Памятник генералу М.Д. Скобелеву» (ռուսերեն). Российское военно-историческое общество. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 Александр Бойко. (09.12.2014). «Москве вернули памятник Михаилу Скобелеву». Комсомольская правда. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.