Գենա Դիմիտրովա (բուլղար․՝ Гeна Димитpова, մայիսի 6, 1941(1941-05-06)[1][2][3][…], Բեգլեժ, Պլևեն, Պլևենի մարզ, Բուլղարիա - հունիսի 11, 2005(2005-06-11)[1][2][3][…], Միլան, Իտալիա), բուլղարացի օպերային սոպրանո։

Գենա Դիմիտրովա
Բնօրինակ անունբուլղար․՝ Гена Мачева Димитрова
Ծնվել էմայիսի 6, 1941(1941-05-06)[1][2][3][…]
Բեգլեժ, Պլևեն, Պլևենի մարզ, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մահացել էհունիսի 11, 2005(2005-06-11)[1][2][3][…] (64 տարեկան)
Միլան, Իտալիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
Պարգևներ
«Ստարա պլանինա» շքանշան
Կայքghenadimitrova.com
 Ghena Dimitrova Վիքիպահեստում

Գենան սկսել է երգել դեռևս երեխա հասակում։ Նրա առաջին ուսուցիչն եղել է Իվան Գենկովը, որն էլ Գենայի համար կանխատեսել է պայծառ ապագա։

Կենսագրություն խմբագրել

Գենա Դիմիտրովան ծնվել է 1941 թվականի մայիսի 6-ին Բուլղարիայում գտնվող Բեգլեժ փոքրիկ գյուղում։ Մասնագիտացված երաժշտությամբ սկսել է զբաղվել գիմնազիայում։ 1959 թվականին ընդունվել է Բուլղարիայի պետական կոնսերվատորիա, որն էլ ավարտել է 1964 թվականին։

Կոնսերվատորիայի ընդունելության քննությունների ժամանակ հեղինակել է «Հե՛յ, Բալկաններ՝ իմ հայրենիք» երգը, որից հետո անմիջապես ընդունվել է ուսումնական հաստատություն։ Այս տարիներին Գենան զուգահեռ աշխատել է նաև կոնսերվատորիայում, որպես աման լվացող և դա է պատճառը, որ իր հարուստ համակուրսեցիները հաճախ ծիծաղում էին իր վրա։

Գենայի երգի ուսուցչուհին՝ Լիլիանա Ժաբլենսկան ասել է. «Այսօր դուք ծիծաղում եք, իսկ նա լվանում է ճաշասենյակը։ Ամենայն հավանականությամբ դուք ևս մի օր ստիպված կլինեք լվանալ այն»։

Գենան երաժշտության բնագավառում խոշոր վերելք ունեցավ Բուլղարիայի օպերային դպրոցում։ Այս շրջանում Գենան համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի մի շարք հսկաների հետ, այդ թվում հայազգի Գեղամ Գրիգորյանի։

Երկարաժամկետ իր կարիերայի ընթացքում Գենա անց է կացրել բազմաթիվ վերապատրաստումներ։ 1964-1966 թվականներին վերապատրաստվել է Բուլղարիայի կոնսերվատորիայում, 1966 թվականին՝ Իտալիայի Միլան քաղաքի «Լա Սկալա» դրամատիկական երաժշտական քոլեջում։

Որպես միջազգային հայտնիություն՝ Գենան վարպետության դասեր է անցկացրել Եվրոպայի մի շարք քաղաքների կոնսերվատորիաներում։ Ուսումնառության նպատակով եղել է Աթենքում, Հռոմում, Բուդապեշտում, Սոֆիայում, Բելգրադում և մի շարք այլ քաղաքներում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Գենան ունեցել է բազմաթիվ համերգներ։ Նրա նշանավոր աշակերտներն են Ելենա Բարիմովան և Բայեր Դաշնիմը։

Մահացել է 2005 թվականին Միլանում՝ քաղցկեղի համախտանիշով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենա Դիմիտրովա» հոդվածին։