Գենադի Անդրեևիչ Զյուգանով (ռուս.՝ Генна́дий Андре́евич Зюга́нов, հունիսի 26, 1944(1944-06-26)[1][2], Միմրինո (գյուղ, Զնամենսկի շրջան), Զնամենսկի շրջան, Օրյոլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային և ռուս քաղաքագետ, 2011 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության նախագահ, ՌԴԿՊ-ի կենտրոնական կոմիտեի Ռուսական դաշնության կոմունիստական պարտիայի նախագահ (1993—19951993 թվականից I—VI պետական դումաների պատգամավոր։ 1996 թվականից Եվրոպական Խորհրդի պառլամենտական ասամբլեայի անդամ։ Չորս տարի անընդմեջ Ռուսաստանի նախագահի քվեարկության արդյունքում, նա ամեն անգամ զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը (1996 2000, 2008 և 2012

Գենադի Զյուգանով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն և Communist Party of the Russian Soviet Federative Socialist Republic?
Կրթություն՝ Օրյոլի պետական համալսարան և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա
Գիտական աստիճան՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, perennial candidate, ռազմական գործիչ, ֆիզիկոս և Պետական Դումայի անդամ
Դավանանք ուղղափառություն և Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 26, 1944(1944-06-26)[1][2] (79 տարեկան)
Ծննդավայր Միմրինո (գյուղ, Զնամենսկի շրջան), Զնամենսկի շրջան, Օրյոլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Քաղաքացիություն  Ռուսաստան
Զավակներ Andrey Zyuganov?
 
Կայք՝ kprf.ru/personal/zyuganov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին» Ազգերի բարեկամության շքանշան
Փառքի և Պատվի շքանշան
Stolypin Medal, 2nd class Պատվո շքանշան
և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր. մի շարք գրքերի հեղինակ, ինչպես նաև մամուլի հրապարակախոս։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Միմրինո գյուղում՝ ուսուցչի ընտանիքում։ Ըստ Զյուգանովի, նա ծնվել է ժամանակից շուտ՝ յոթ ամսական հասկանում[4]։

Գենադիի հայրը՝ Անդրեյ Միխայլովիչ Զյուգանովը (1910—1990), եղել է հաշվարկման հրետանու հրամանատար, ըստ իր խոսքերը, նրա հայրը պատերազմի ժամանակ Սևաստոպոլում կորցրել է ոտքը[5]։ Պատերազմից հետո, նա դասավանդում է տեղի գյուղի միջին դպրոցում առարկաների գրեթե մեծ մասը, այդ թվում գյուղատնտեսության հիմունքները, բացառությամբ օտար և ռուսերեն լեզուներից և գրականությունից։ Մայրը՝ Մարֆա Պետրովնան (1915—2004), դասավանդել է Միմրինո գյուղի դպրոցի տարրական դասարաններում։

Ավարտելով Խոտինեցկի շրջանի Միմրինո գյուղի միջին դպրոցը արծաթե մեդալով, նա մեկ տարի աշխատում է տեղի դպրոցում որպես ուսուցիչ։ 1962 թվականին նա ընդունվել է Օրլովի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի մանկավարժական ինստիտուտը, որը 1969 թվականին ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ Նա եղել է ՈՒՀԱ թիմի խմբապետը[6]։

1963-1966 թվականներին անցավ զինվորական ծառայության Գերմանիայի խորհրդային ուժերի ճառագայթային և քիմիական հետախուզության դասակի խմբերում։

Ըստ պաշտոնական տեղեկությունների, նա 1969 թվականից մինչև 1970 թվականը դասավանդել է Օրլովի մանկավարժական ինստիտուտում։ Միաժամանակ նա զբաղվում էր արհմիությանբ, կոմերիտական և կուսակցական աշխատանքներով։

1966 թվականին նա դարձավ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

1978 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԽՄԿԿ-ի հասարակական գիտությունների համալսարանի ասպիրատուրայի բաժնում։ 1980 թվականին պաշտպանել է իր «Քաղաքական կյանքի սոցիալիստական զարգացման հիմնական ուղղությունները խոշոր քաղաքներում» (ռուս.՝ «Основные направления развития социалистического городского образа жизни на примере крупных городов страны») գիտական թեզը[7]։

Սեփականություն և եկամուտ խմբագրել

Ըստ 2007 թվականի դեկտեմբերի 29ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների

  • Զյուգյանովին է պատկանում Մոսկվայում գտնվող 167,4 կմ² տարածունեցող բնակարան[8]։

Մասնակցությունը նախագահության ընտրություններում խմբագրել

Մասնակցել է Ռուսաստանի Դաշնություններում կայացվող չորս նախագահական ընտրություններին (1996, 2000, 2008, 2012)։ Բոլոր ընտրություններում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը.

Թվական Փայներ % Հորիզոնական Զյուգյանովից առաջ անցավ Զիջեցին Զյուգյանովին
1996 24 211 686 32,03 2/10 Բորիս Ելցին Ալեքսանդր Լեբեդ, Գրիգորի Յավլինսկի, Վլադիմիր Ժիրինովսկի, Սվյատոսլավ Ֆյոդորով, Միխայիլ Գորբաչով, Մարտին Շակում, Յուրի Վլասով, Վլադիմիր Բրինցալով
1996 30 104 589 40,31 2/2 Բորիս Ելցին
2000 21 928 468 29,21 2/11 Վլադիմիր Պուտին Գրիգորի Յավլինսկի, Աման Տուլեև, Վլադիմիր Ժիրինովսկի, Կոնսանտին Տիտով, Էլլա Պամֆիրովա, Ստանիսլավ Գովորուխին, Յուրի Սկուրատով, Ալեքսեյ Պոդբերյոզսկին, Ումար Ջաբրաիլով
2008 13 243 550 17,72 2/4 Դմիտրի Մեդվեդև Վլադիմիր Ժիրինովսկի, Անդրեյ Բոգդանով
2012 12 316 976 17,18 2/5 Վլադիմիր Պուտին Միխայիլ Պրոխորով, Վլադիմիր Ժիրինովսկի, Սերգեյ Միրոնով

Մատենագրություն խմբագրել

  • Зюганов Г.А. Драма власти. — М.: Палея, 1995. — С. 208. — ISBN 5-86020-260-0
  • Зюганов Г. А. Россия и современный мир. — М.: Информпечать, 1996.
  • Зюганов Г.А. Знать и действовать.Ответы на вопросы. — М.: Палея, 1996. — С. 48. — ISBN 5-86020-351-9
  • Зюганов Г.А. Россия, родина, народ. предвыборная платформа кандидата на должность президента Российской Федерации Генадия Андреевича Зюганова. — М.: Палея, 1996. — С. 32. — ISBN 5-86020-347-0
  • Зюганов Г.А. Россия - родина моя. Идеология государственного патриотизма. — М.: Информпечать, 1996. — С. 336. — ISBN 5-88010-028-6
  • Зюганов Г.А. Уроки жизни. — М., 1997. — С. 388. — ISBN 5-900248-52-6
  • Зюганов Г.А. Манифест народно-патриотического Союза России. 1998 г. — М.: Изд-во «Информпечать», ИТРК, 1998. — С. 32. — ISBN 5-58010-063-4
  • Зюганов Г. А. Вера и верность. Русское Православие и проблемы возрождения России. — М., 1999. — С. 88. — ISBN 5-7624-0042-5
  • Зюганов Г.А. Кадры партии в действии. — М.: ИТРК, 2001. — С. 48. — ISBN 5-88010-083-9
  • Зюганов Г.А. Глобализация и судьба человечества. — М.: «Молодая гвардия», 2002. — С. 448. — ISBN 5-235-02545-8
  • Зюганов Г.А. Верность. — М.: «Молодая гвардия», 2003.
  • Зюганов Г.А. Коммунисты и молодежь в современной России. — М.: ЗАО «Газета «Правда», 2003. — С. 32. — ISBN 5-8502-044-9
  • Зюганов Г.А. За единство. Беседа с коммунистами о ситуации в КПРФ. — М.: ИТРК, 2004. — С. 64. — ISBN 5-88010-191-6
  • Зюганов Г.А. Смотреть вперёд. X Съезд КПРФ и «трудные вопросы» российского коммунистического движения. — М.: ИТРК, 2004. — С. 128. — ISBN 5-88010-205-X
  • Зюганов Г.А. Строителю державы. К 125-летию со дня рождения И.В. Сталина. — М.: ИТРК, 2004. — С. 96. — ISBN 5-88010-209-2
  • Зюганов Г.А. О русских и России. — М.: Молодая гвардия, 2004. — С. 207[1]. — ISBN 5-235-02731-0
  • Зюганов Г.А. Большие испытания. КПРФ перед новым избирательным марафоном. — М.: ИТРК, 2005. — С. 126. — ISBN 5-88010-217-3
  • Зюганов Г.А. За воссоединение советских народов. — М.: Издательство ИТРК, 2005. — С. 128. — ISBN 5-88010-212-2
  • Зюганов Г.А. За нашу победу. — М.: ИТРК, 2005. — С. 96. — ISBN 5-88010-213-0
  • Зюганов Г.А. Идти вперед. — М.: Молодая гвардия, 2005. — С. 464: ил.. — ISBN 5-235-02732-9
  • Зюганов Г.А. Время требует перемен // Огонь по своим. — Алгоритм, 2006. — С. 400. — ISBN 5-9265-0252-7
  • Зюганов Г.А. Меморандум «О задачах борьбы против империализма и необходимости международного осуждения его преступлений». — М.: «Правда-пресс», 2006. — С. 24. — ISBN 5-85024-160-4
  • Зюганов Г.А. Об уроках (КПРФ) // Огонь по своим. — Алгоритм, 2006. — С. 400. — ISBN 5-9265-0252-7
  • Зюганов Г.А. Люди вчерашних страстей (КПРФ) // Огонь по своим. — Алгоритм, 2006. — С. 400. — ISBN 5-9265-0252-7
  • Зюганов Г.А. Защищая наш мир. О внешнеполитической деятельности КПРФ. — М.: Издательство ИТРК, 2006. — С. 240: ил.-16 с. — ISBN 5-88010-223-8
  • Зюганов Г.А. 100 Анекдотов от Зюганова. — М.: ИТРК, 2007. — С. 80. — ISBN 5-88010-226-2
  • Зюганов Г. А. Крах контрреволюции — М.։ ИТРК, 2011. — 240 с. — ISBN 978-5-88010-285-3.
  • Зюганов Г.А. Глядя в будущее. — М.: ИТРК, 2013. — С. 352. — 10 000 экз. — ISBN 978-5-88010-299-0
  • Зюганов Г.А. Идейно-теоретические основы партии. — М.: ИТРК, 2013. — С. 352. — 10 000 экз. — ISBN 978-5-88010-298-3
  • Зюганов Г.А. Партия трудового народа. — М.: ИТРК, 2013. — С. 384. — 10 000 экз. — ISBN 978-5-88010-297-6
  • Зюганов Г.А. Пока не поздно.... — М.: ИТРК, 2013. — С. 224. — 5 000 экз. — ISBN 978-5-235-03665-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Mathews J. H. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. Գենադի Զյուգանովը մանիֆեստ է ստացել Վլադիմիր Պուտինից Արխիվացված 2017-08-09 Wayback Machine Новости Владивостока
  5. Марина Озерова. (2012 թ․ օգոստոսի 10). «Геннадий Зюганов: «Наша власть к сложной политике не готова»». «Московский комсомолец» № 26011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. ՈՒՖԱ-յի շրջանավարտներ։ Զյուգանովից մինչև Պելշա
  7. Покровский В. Православный Зюганов «Զավտրա» № 11 (238), 14-03-2000
  8. ЦИК РФ назвал доходы Зюганова и Жириновского " Политика " Короткие новости " Новости " RB.ru
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Զյուգանով» հոդվածին։