«Գեյմեր» կամ «Խաղացողը» (անգլ.՝ Gamer), ամերիկյան ֆիլմ, Մարկ Նևելդայնի և Բրայն Թեյլորի ֆանտաստիկ թրիլլերը։

Գեյմերը
անգլ.՝ Gamer
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], ֆիլմ բանտի մասին և կիբեռպանկ
Թեմահեռուստաներկայություն
Թվականհոկտեմբերի 29, 2009[4], հունվարի 7, 2010[5] և 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Նևելդայն[6][1][3][…] և Բրայն Թեյլոր[1][3][7][…]
ՊրոդյուսերԹոմ Ռոզենբերգ, Գարի Լուչեզի և Սկիփ Ուիլյամսոն
Սցենարի հեղինակՄարկ Նևելդայն[7] և Բրայն Թեյլոր[7]
ԴերակատարներՋերարդ Բաթլեր[6][1][2][…], Մայքլ Հոլ[6][1][2][…], Էմբեր Վալեթա[6][1][3][…], Լոգան Լերման[1][3][7][…], Թերի Քրյուզ[1][3][7][…], Լուդաքրիս[1][2][3][…], Կիռա Սեջվիկ[1][3][7][…], Էլիսոն Լոհման[1][3][7][…], Ջոն Լեգուիզամո[1][7][8][…], Դևիդ Քիթ[1][7][9][…], Աարոն Ձու[10], Մայքլ Ուեսթոն[10], Ջոն դե Լանսի[10], Մայլո Վենտիմիլիա[10], Զոի Բել[10], Մեգի Լոուսոն[10], Ջեյմս Ռոդեյ[10], Էշլի Ռիկարդս[10], Լլոյդ Կաուֆման[10], Էֆրեն Ռամիրես[10], Սեմ Ուիթվեր[10], Ջոնաթան Չեյզ[10], Ջեյդ Ռամզի[10], Սեդի Ալեքսանդրու[10], Քեյթ Ջարդին[10], Նիկիտա Ռամզի[10] և Միմի Մայքլս[10]
ՕպերատորԷքեհարթ Փոլաք
ՄոնտաժՓիթեր Ամունդսոն և Ֆեռնանդո Վիլյենա
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունLakeshore Entertainment և Lions Gate Entertainment
Տևողություն95 ± 1 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի առաջին կարգախոսն է՝ In the near future, you don’t live to play… you’ll play to live (մոտավոր թարգմանություն՝ «Մոտ ապագայում դուք չեք ապրի խաղալու համար... դուք կխաղաք ապրելու համար»), փոխարինվել է՝ Who’s playing you? (թարգմ․՝ «Ով է խաղում քեզնով»)։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 4-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2034 թվականին, որտեղ նանոտեխնոլոգիաների բարձրագույն զարգացումը տեխնոլոգիական հանճար Քեն Քասլին թույլ է տվել տեսախաղը միացնել ռեալիթի-շոուի հետ և մոդելավորել ուլտրաֆունկցիոնալ, բազմաօգտագործող «Մարդասպաններ» խաղը, որը դարձել է տեղի հանցագործների միջավայրը։

Ջոն Թիլմանը (Ջերարդ Բաթլեր), որը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր չկատարած հանցագործության համար,պետք է մասնակցի խաղին, որպեսզի ազատություն ստանա։ Մի հարուստ երիտասարդ խաղացողի համար Ջոն Թիլմանը Քեյբլ է, պարզապես խաղի կառավարվող կերպար։ Իր մարտական ունակությունների և ֆիզիկական ուժի շնորհիվ Քեյբլը դառնում է ազգային հերոս և զբաղեցնում է առաջին տեղը խաղում։

Ամեն շաբաթ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում առցանց հետևում են նրան և հարյուրավոր այլ մահապարտների, որոնք մասնակցւմ են խաղի մարտերին։ Ըստ ապստամբների խմբի, որը դիմակայում է Քասլին, նրա խաղը բարձր տեխնոլոգիական ստրկություն է, և դա այն կարևոր տարրն է, որը պետք է ոչնչացվի։ Քեյբլ/Թիլմանը հայտնվել է երկու հզոր հակառակորդ ուժերի միջև։ Յուրաքանչյուր քայլով, որին հետևում են միլիոնավոր մարդիկ, Ջոն Թիլմանը պայքարում է ազատություն ստանալու, իր ինքնությունը վերականգնելու և այն համակարգը տապալելու համար, որը բանտարկել է նրան։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2007 թվականի մայիսին Lakeshore Entertainment վարձել է Մարկ Նևելդայնին և Բրայն Թեյլորին ֆուտուրիստական թրիլլեր ստեղծելու համար՝ «Խաղ» աշխատանքային անվանումով։ Նևելդայնն ու Թեյլորը գրել են սցենար և զբաղվել են ֆիլմի ռեժիսուրայով, գլխավոր դերը տրվել է Ջերարդ Բաթլերին[11]։

Նկարահանումներն անցկացվել են Ալբուկերկեում (Նյու Մեքսիկո նահանգ)՝ Albuquerque Studios-ում և տևել 53 օր։ Ստուդիայից դուրս նկարահանումների համար օգտագործվել է Ալբուկերկեի բիզնես շրջանը։ Նկարահանումների ժամանակ օգտագործել են Red One թվային տեսախցիկ[12]։

2009 թվականի մարտին ֆիլմի աշխատանքային անվանումը դարձվել է Citizen Game[13][14]։ 2009 թվականի մայիսին ֆիլմի վերնագիրը դարձվել է Gamer[15][16][17]։

Արձագանքներ խմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 29 % դրական արձագանքներ ընդհանուր 73-ից[18]։ Metacritic կայքում ֆիլմն ստացել է 27 միավոր 100-ից 13 վերլուծությունների հիման վրա[19]։

Հասույթ խմբագրել

«Գեյմերը» վարձույթի առաջին օրը հավաքել է 3,3 մլն դոլար՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը վաստակել է 9 156 057 դոլար։ ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 20 534 907 դոլար, իսկ արտասահմանում՝ 18 848 906 դոլար[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 https://www.filmaffinity.com/en/film353520.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/gamer
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.imdb.com/title/tt1034032/
  4. 2009_filmbemutatok_osszes.xls (հունգ.)NMHH, 2010.
  5. http://www.kinokalender.com/film7063_gamer.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/gamer
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 https://www.siamzone.com/movie/m/5542
  8. http://www.fotogramas.es/Peliculas/Gamer#critFG
  9. http://www.imdb.com/title/tt1034032/fullcredits
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. Elizabeth Guider (May 16, 2007). Lakeshore, Butler to play 'Game' Variety. Retrieved December 9, 2007.
  12. Edward Douglas (November 19, 2007). On the Set of Gerard Butler’s New Sci-Fi Action Flick! Արխիվացված 2012-10-01 Wayback Machine ComingSoon. Retrieved December 9, 2007.
  13. «IGN: Citizen Game Trailer, Wallpaper, Pictures, Soundtrack and More». Uk.movies.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.
  14. «Lionsgate Publicity». Lionsgate Publicity. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 5-ին.
  15. «GAMER – In Theaters September 4». Gamerthemovie.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  16. «Exclusive Poster Premiere: Gamer - UGO.com». Movieblog.ugo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  17. «UPDATED: Another name change for GAME + new motion poster + Trailer on Xbox live». Quietearth.us. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  18. «Gamer Reviews». Rotten Tomatoes. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «Gamer Reviews». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  20. Gamer (2009) — Box Office Mojo