Գեյերի և լեսբուհիների թագավորություն

Գեյերի և լեսբուհիների թագավորություն, (անգլ.՝ «Gay and Lesbian Kingdom of the Coral Sea Islands»), վիրտուալ պետություն Մարջանների ծովի կղզիների տարածքում Ավստրալիայի ափերի վրա։

Գեյերի և լեսբուհիների թագավորություն
Դրոշ Զինանշան


ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀիմնI Am What I Am?
Կարգավիճակmicronation?, LGBT place? և թագավորություն
Մտնում էՄարջանների ծովի կղզիների տարածք
Պաշտոնական լեզուներանգլերեն և իսպաներեն
Հիմնադրված էհունիսի 14, 2004 թ.
web.archive.org/web/20180617073325/http://gaykingdom.info/history.htm

Ավստրալիական պառլամենտի կողմից ընդունված նույնասեռ ամուսնությունների արգելքի մասին որոշումից հետո ավստրալիական գեյ ակտիվիստների մի խումբ 2004 թվականի հունիսի 14–ին հայտնել է անմարդաբնակ կղզիների տարածքում «նույնասեռ» պետություն ստեղծելու մտադրության մասին։ Նրանք ուզում էին բաժանվել Ավստրալիայից և անգամ «կայսր» են ընտրել, ով վերցրել է Դեյլ I անունը։ Թագավորության պաշտոնական օրհներգ է դարձել «I Am What I Am» երգը[1]։

Պաշտոնական իշխանությունները այդ դեմարշը լուրջ չեն ընդունել անգամ դրանից հետո, երբ «կայսրը» ժամանել է կղզիներից ամենախոշորը և դրա վերևով ծիածանի դրոշ բարձրացրել։

Թագավորության պատմության մեջ հիմնական իրադարձություններ խմբագրել

  • 2004 թվականի հունիսի 14՝ անկախության հռչակում
  • 2004 թվականի սեպտեմբերի 13՝ պատերազմի հայտարարում Ավստրալիային
  • 2006 թվականի հուլիսի 12՝ թագավորության առաջին նամականիշների թողարկում
  • 2017 թվականի սեպտեմբերի 12 – նոյեմբերի 7՝ փոստային հարցում Ավստրալիայում նույնասեռ ամուսնությունների օրինականացման համար[2][3]։ Ավելի քան 60%–ը աջակցել են այդպիսի ամուսնությունները։
  • 2017 թվականի նոյեմբերի 17՝ թագավորության ցրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «Gay & Lesbian Kingdom». Web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Gay & Lesbian Kingdom». Web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյերի և լեսբուհիների թագավորություն» հոդվածին։