Գեղեցկուհին և հրեշը (ֆր.՝ La Belle et la Bête), եվրոպական հեքիաթ, որն ունի մի քանի տարբերակներ։ Առաջին հրատարակված տարբերակը թարգմանել է Գաբրիել-Սյուզան Բարբոտ դե Վիլենեվը և այն հրատարակվել է 1740 թվականին։ Կրճատ թարգմանությունը տպագրվել է Լեպրենս դե Բոմոնը 1757 թվականին «Magasin des enfants, ou dialogues entre une sage gouvernante et plusieurs de ses élèves» ամսագրում[1]։ Ամենահանրաճանաչն անգլերեն տարբերակն է, որը հրատարակվել է 1757 թվականին և ավանդաբար ներկայացվում է Շառլ Պերոյի հեքիաթների հետ։

Գեղեցկուհին և հրեշը
ֆր.՝ La Belle et la Bête
Տեսակհեքիաթային սյուժե և հեքիաթ
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳաբրիել Սյուզաննա Բարբո դը Վիլնյով
ԿերպարներBeauty?
 Beauty and the Beast
Շառլ Պերո (1628-1703 թթ․)

Հեքիաթի տարբերակները ճանաչված են Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում «Zémire et Azor»-ը հեքիաթի օպերային տարբերակն է։ Հեքիաթը տեղ է գտել (425C)[2] Անտի Աարնեի և Սթիթ Թոմփսոնի (Thompson Stith) կազմած Ժողովրդական բանահյուսության դասակարգման ցանկում[3]։

Հեքիաթի սյուժեն խմբագրել

Մի հարուստ վաճառական ապրում է իր տանը 3 որդիների և 3 դուստրերի հետ։ Նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ են, բայց երեք որդիները և կրտսեր դուստրը՝ քսան տարեկան Բելը, մաքուր սիրտ ունեն, իսկ 2 ավագ աղջիկները չար են և եսասեր և գաղտնիորեն խայթում են բարի սիրտ ունեցող Բելին և նրան դարձնում ծառա։

Մի անգամ՝ ուժեղ փոթորիկի ժամանակ վաճառականը կորցնում է իր հարստությունը։ Նա և իր երեխաները ստիպված են լինում ապրել սովորական կյանքով։ Տարիներ հետո վաճառականը լսելով, որ իր ուղարկած նավերից մեկը եկել է, գնում է քաղաք՝ իմանալու` արդյո՞ք որևէ թանկագին բան կա և մեկնելուց առաջ իր աղջիկներին հարցնում է, թե ինչ նվերներ նրանք կցանկանային։ 2 մեծ աղջիկները ցանկանում են թանկագին զարդեր, իսկ Բելը վարդ է ուզում՝ այնպիսին ինչպիսինն իրենց երկրում չկա։ Վաճառականը, հասնելով նավին, պարտավոր է լինում վճարել իր նավի բեռների պարտքը և մնում է առանց գումարի՝ չկարողանալով գնել իր աղջիկների նվերները։

Իր վերադարձի ճանապարհին նա մոլորվում է անտառում և հանկարծ հասնում է ինչ-որ լքված դղյակի։ Ներս մտնելով նա տեսնում է կերակուր և խմիչք։ Վաճառականը որոշում է գիշերել այնտեղ։ Առավոտյան, երբ նա պատրաստվում էր մեկնել, այգում նկատում է մի գեղեցիկ վարդ և որոշում է այն տանել Բելին։ Կպչելով վարդին՝ վաճառականը սարսափում է՝ տեսնելով «հրեշին» (ֆր․ Bête)։ Վաճառականը աղաչում է հրեշին, որ իրեն բաց թողնի։ Հրեշը համաձայնվում է, որ վարդը տանի Բելին, սակայն պայմանով, որ վաճառականը հետ կվերադառնա։

 
Գեղեցկուհին և հրեշը օպերային ներկայացում

Վաճառականը ստիպված ընդունում է այդ պայմանը, և հրեշը նրան տուն է ճանապարհում՝ իր աղջիկների համար թանկագին զգեստներով և ադամանդներով։ Վաճառականը, հասնելով տուն, չի ցանկանում ասել պատահածի մասին, բայց Բելը իմանում է այդ և գնում է հրեշի դղյակ։ Հրեշը տեղեկացնում է Բելին, որ այժմ Բելն իր սիրուհին է և ծառան, բայց ամեն գիշեր Բելը մերժում է ամուսնանալ նրա հետ, որովհետև Բելը միշտ երազել էր ամուսնանալ արքայազնի հետ, ոչ՝ հրեշի։

Եվ մի քանի ամիս Բելը ապրում է հարուստ և արքայական դղյակում, բայց որոշ ժամանակ անց նրան սկսում է տանջել կարոտը, և նա խնդրում է հրեշին թույլ տալ, որ գնա տուն և տեսնի իր հարազատներին։ Հրեշը թույլատրում է, բայց մի պայմանով, որ նա պետք է մեկ շաբաթից վերադառնա։ Եվ Բելը գնում է տուն մի խորհրդավոր հայելիով, որը ամեն վայրկյան ցույց էր տալու, թե ինչ է կատարվում դղյակում, և մի մատանիով, որի շնորհիվ նա վերադառնալու էր դղյակ։ Քույրերը, նրան տեսնելով, զարմանում են, որ նա գեղեցիկ հագնված է և զարդարված, և իմանալով հրեշին տված խոստման մասին՝ նրանք աղերսում են քրոջը ևս մեկ օր մնալ՝ քաջ գիտակցելով, որ հրեշը կբարկանա, և Բելը համաձայնվում է մնալ։

Բելը սկսում է իրեն մեղավոր զգալ խոստումը դրժելու համար և օգտագործում է հայելին՝ տեսնելու համար հրեշին։ Նա տեսնում է, որ հրեշը վարդի կողքին կիսամեռ պառկած է, և նա անմիջապես վերադառնում է դղյակ։

Բելը լալիս է հրեշի կողքին նստած՝ ասելով, որ ինքը նրան սիրում է, և երբ արցունքն ընկնում է հրեշի վրա, հրեշը փոխակերպվում է և դառնում վայելչակազմ արքայազն։

Բելն ու արքայազնն ամուսնանում են և ապրում են երկար տարիներ միասին։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեքիաթը բազմաթիվ անգամ էկրանավորվել է։ Այդ թեմայով ստեղծվել են ֆիլմեր, հեռուստաֆիլմեր, մուլտֆիլմեր, երգեր և արձակ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցկուհին և հրեշը» հոդվածին։