Գեղարդ (Կոտայքի մարզ)

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդ (այլ կիրառումներ)

Գեղարդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 40 կմ հարավ։ Գտնվում է Գեղամա լեռների լանջին, Ազատ գետի ակունքի մոտ։

Գյուղ
Գեղարդ
Գեղարդի մոտակայքում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Հիմնադրված էմ.թ. I դար թ.
Այլ անվանումներԱրթիզ
Մակերես11.34 կմ²
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն399 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքkotayk.mtad.am/about-communities/24/
Գեղարդ (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Գեղարդ (Կոտայքի մարզ) (Հայաստան)

Գեղարդ է վերանվանվել 1946 թվականիի ապրիլի 4-ին։ Հենց այնտեղ է նկարահանվել 25 մասանոց «Սև հանքեր» հեռուստասերիալը։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի նախկինում կոչվել է Արթիզ։ Կա մի գեղեցիկ ավանդույթ կապված գյուղի անվան հետ։ Տրդատ Ա հայոց թագավորը իր որդու հետ գժտվել է և նրան բնակության համար հողատարածք է տվել` ասելով. «Առ քեզ մի թիզ հող, գնա ու քեզ համար առանձին ապրիր»։ Այստեղից էլ առաջացել է Առթիզ անվանումը, որը աղավաղվելով դարձել է Արթիզ[2]։

Պատմություն խմբագրել

Արթիզ անունով բնակավայրը հիմնադրվել է I դարում՝ Տրդատ Ա-ի որդու կողմից։

Գեղարդի վանքի շնորհիվ միջնադարում Արթիզը եղել է Հայաստանի գրչության խոշոր կենտրոններից մեկը[2]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության նախնիները 1915-1918 թվականներին գաղթել են Վանի, Բերկրիի և Կարսի գյուղերից, մի մասն էլ 1933 թվականին այստեղ են տեղափոխվել Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղից։

Գեղարդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 221 426 184 356 191 221 218 231 337 363[4]

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։

Կրթություն խմբագրել

Առաջին դպրոցի շենքը Գեղարդում կառուցվել է 1914 թվականին։ Այդ դպրոցն էին հաճախում նաև հարևան 4 գյուղի դպրոցականներ։ 2014 թվականի դրությամբ դպրոցի շենքը դեռևս մնացել է անփոփոխ[2]։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Գեղարդի վանքը

Գյուղում կա IX դարի եկեղեցի, իսկ գյուղից արևելք՝ ձորամիջում, գտնվում է Գեղարդի վանքը (10-17-րդ դդ.)։ Գյուղից 1,5 կմ հյուսիս գտնվում է “Քոզ քյոսա” գյուղատեղին, որտեղ նշմարվում են Արդոս կոչվող հին ջրմուղի հետքերը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 «Գեղարդ». Վերցված է 2014 Փետրվարի 14-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 5» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Փետրվարի 13-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ խմբագրել