Գեղամ Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Բարսեղյան (1883[1][2][3], Գեդիկփաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1915[1][2][3], Այաշ, Օսմանյան կայսրություն), հայ արձակագիր, բանաստեղծ։
Գեղամ Բարսեղյան արմտ. հայ.՝ Գեղամ Բարսեղեան | |
---|---|
Ծնվել է | 1883[1][2][3] |
Ծննդավայր | Գեդիկփաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1915[1][2][3] |
Վախճանի վայր | Այաշ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, գրական քննադատ, բանաստեղծ և խմբագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Պեզճյան մայր վարժարան[2] և Կեդրոնական վարժարան (1896)[2] |
Կուսակցություն | ՀՅԴ |
Աշխատավայր | Ազատամարտ[2], Մեհյան, Ազդակ և Սուրհանդակ |
Գեղամ Բարսեղյան Վիքիդարանում | |
Kegham Parseghian Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կեդրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։ Աշխատակցել է մի շարք պարբերականների։ 1912 թվականի Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։ Փարիզում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա վերադառնալով Կ. Պոլիս` շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1909-1915 թվականներին եղել է «Սուրհանդակ» և «Ազատամարտ» թերթերի գլխավոր խմբագիրը։ 1914 թվականին Հակոբ Օշականի հետ միասին խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։
1915 թվականին ձերբակալվել է Կ. Պոլսի մտավորականների հետ և նահատակվել։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931 թվականին՝ «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով[4]։
Երկեր խմբագրել
- Ամբողջական գործը, Փարիզ, 1931։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 190.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Բարսեղյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Բարսեղյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 337)։ |