Գեզիրա կամ Էզ-Զամալիկ[1] (արաբերեն՝ الجزيرة), Նեղոս գետի կղզիներից։ Ընկած է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնական մասում, նրա գործարար թաղամասից և Թահրիր հրապարակից դեպի արևմուտք։ Կղզու հարավային հատվածը վարչականորեն ներառված է Գեզիրայի, հյուսիսայինը՝ Զամալեկի շրջանի կազմում։

Գեզիրա
Տեսակգետի կղզի և քաղաքի շրջան
Երկիր Եգիպտոս
ՎարչատարածքԿահիրե
Երկարություն3,9 կմ
Լայնություն0,8 կմ
ԲԾՄ28 մետր
Մակերես2,772 կմ²
Ջրլիցի ափինՆեղոս
Ջրահավաքի տարածքՆեղոսի ավազան
Քարտեզ
Քարտեզ

Գեզիրան ափերի հետ արևմուտքից ու արևլքից կապված է երկուական կամուրջներով։ 19-րդ դարում՝ Խեդիվի Իսմայիլի իշխանության օրոք, կղզին ստացել է Jardin des Plantes (ֆրանսերեն՝ բուսաբանական այգի) մականունը. պատճառը տարաշխարհիկ բազմաթիվ բույսերն են, որոնք բերվել են աշխարհի զանազան ծայրերից[2]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Կահիրեի աշտարակ (1960), բետոնե ամենաբարձր կառույցը Եգիպտոսում. գտնվում է Գեզիրայի մարզական ակումբի մոտ[3]։
  • Օպերայի շենքը (1988), գտնվում է Կահիրեի աշտարակի մոտ[4]։
  • Էլ Սավիի անվան մշակութային կենտրոն (2003) (արաբ․՝ ساقية الصاوى‎‎), գտնվում է Մայիսի 15-ի անվան կամրջի մոտ, համարվում է Եգիպտոսի մշակութային կարևորագույն օջախներից մեկը[5]։
  • Գեզիրայի մարզական ակումբ (1882), Եգիպտոսի ամենահին մարզական ակումբը[6]։

Կրթություն խմբագրել

Կղզում գործող համբավավոր ուսումնական հաստատություններից են՝

  • Ֆրանսիական լիցեյը[7]
  • պակիստանյան միջազգային դպրոցը[8]
  • բրիտանական միջազգային դպրոցը (BISC)[9]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Каир / А. И. Воропаев, Т. Х. Стародуб // Исландия — Канцеляризмы. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 455. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 12). — ISBN 978-5-85270-343-9.
  2. «Zamalek Today». e-dar.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  3. Samir Raafat (1997 թ․ օգոստոսի 16). «The Cairo Tower». egy.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Egypt hosts London's Royal Philharmonic Orchestra for the first time in the region». Albawaba News. 2007 թ․ հունվարի 30. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  5. «El Sawy Culturewheel in Egypt: From a place for beggars to a resort for intellectuals» (արաբերեն). CNN. 2009 թ․ մարտի 17. Վերցված է 2009 թ․ ապրիլի 1-ին.
  6. Helmy, Heba. «Four clubs, four communities: The Gezira Sporting Club». egyptindependent.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  7. "L'administration du lycée Արխիվացված 28 Հունվար 2015 Wayback Machine." Lycée Français du Caire. Retrieved on 23 January 2015. "Zamalek Site primaire 8, rue Ibn Zanki"
  8. "Official public page at Facebook. Pakistan International School Cairo. Retrieved on January 12, 2017. "Taha Hussain Street, Zamalek, Cairo, Egypt"—Map Արխիվացված 2020-02-18 Wayback Machine which shows location on Gezirah Island
  9. "Home." British International School in Cairo. 24 January 2001. Retrieved on 19 July 2018. "Our physical address is: 5 El Yemeni Street Zamalek Cairo Egypt"

Արտաքին հղումներ խմբագրել