Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն

«Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն» (կորեերեն՝ 봄여름가을겨울 그리고 봄), հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկի գեղարվեստական ֆիլմը։

Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն
կորեերեն՝ 봄 여름 가을 겨울 그리고 봄
Երկիր Հարավային Կորեա[1]
 Գերմանիա[1]
Ժանրդրամա[2][3][4][…]
Թեմամարդու բնույթ[1], ոգեղենություն[1], մարդու կյանք[1], վանականություն[1], հասունություն[1], անմեղություն[1], ցանկություն[1] և ինքնավարություն[1]
Թվականօգոստոսի 14, 2003[5], սեպտեմբերի 6, 2003[5], սեպտեմբերի 19, 2003[5], մարտի 18, 2004[6], մայիսի 28, 2004[5] և 2003
Լեզուկորեերեն
ՌեժիսորԿիմ Կի Դուկ[7][2][3][…]
ՊրոդյուսերԿառլ Բաումգարտներ և Լի Սինջե[1]
Սցենարի հեղինակԿիմ Կի Դուկ[1]
ԴերակատարներԿիմ Կի Դուկ[7][8][4][…], Օ Յոն Սու[1], Kim Jong-ho?[1], Սո Ջեգյոն[1], Պակ Չինա[9], Կիմ Յոնմին[7][9][1], Չոյ Մին, Չի Դեհան[9], Ha Yeo-jin?[1] և Կիմ Ջոնյոն[1]
ՕպերատորBaek Dong-hyeon?[1]
ԵրաժշտությունPark Ji-yong?[1]
ՄոնտաժԿիմ Կի Դուկ[1]
Պատմվածքի վայրՀարավային Կորեա և Չհոնսոն[1]
Տևողություն103 րոպե
Շահույթ8 945 072 $[10] և 2 380 788 $[10]
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Բովանդակություն խմբագրել

Լեռնային խաղաղ վայրում, որտեղ կյանքը ենթարկվում է բնության ռիթմին, լճի մակերեսին գտնվում է պագոդան։ Նրա բնակիչներն են ծեր վանական բժիշկը և նրա երիտասարդ սանը։ Թեև Բարձրագույն Ճշմարտությունից ծերունուն բաժանում է միայն մահկանացու շերտը, սակայն նա ի զորու չէ կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես ոչ ոք չի կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Այդպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն։

Գարուն խմբագրել

Ուսուցիչը դաստիարակում է տասը տարեկան տղային։ Սովորեցնում է, թե ինչպես պետք է տարբերակել բուժիչ և թունավոր խոտաբույսերը։ Մի անգամ տղան չարաճճիություն է անում և քար կապում ձկան, գորտի և օձի վրա։ Կենդանիներից երկուսը սատկում են։ Վանականը, փորձելով հասկացնել տղային իր արարքի դաժանությունը, նրա մեջքին քար է կապում՝ միաժամանակ ասելով, որ գլխավոր պատիժը լինելու է նրա ներսում։

Ամառ խմբագրել

Տղան արդեն մեծացել է, դարձել պատանի։ Մի կին ուսուցչի մոտ է բերում իր հիվանդ դստերը։ Վանականն սկսում է բուժումը, իսկ նրա սանը աչքը չի հեռացնում գեղեցիկ հյուրից։ Սկզբում պատանու ուշադրությունը մերժվում է աղջկա կողմից, սակայն ի վերջո նրանց միջև առաջանում է սիրային կապ։ Ծերունին յուրովի է արձագանքում դրան՝ նշելով, որ կատարվել է այն, ինչ պետք է կատարվեր, սակայն աղջկան ուղարկում է տուն։ Պատանին ևս լքում է ուսուցչին։

Աշուն խմբագրել

Ծերունին ամսագրից տեղեկանում է, որ 30-ամյա մի տղամարդ խանդի հողի վրա սպանել է կնոջը և փախուստի դիմել։ Նա հասկանում է, որ մարդասպանն իր աշակերտն է, ով շուտով վերադառնում է ճգնավորության։ Ուսուցիչը նրան տանջանքների է ենթարկում, մասնավորապես, ստիպում է տախտակամածի վրա փորագրել զայրույթը մեղմող բուդդայական սուտրա։ Այդ ժամանակ հանցագործին ձերբակալելու նպատակով գալիս են ոստիկանները։ Ուսուցիչն ասում է, որ տղամարդը նախ պետք է ավարտի աշխատանքը։ Վերջինս աշխատում է ամբողջ գիշեր և ավարտելով ուժասպառ ընկնում գետնին։ Ուսուցիչը և ոստիկանները սուտրայի բառերը գունավորում են։ Աշակերտին տանելուց հետո ուսուցիչը ինքնահրկիզում է իրականացնում։

Ձմեռ խմբագրել

Պատիժը կրելուց հետո աշակերտը, որն արդեն հասուն տղամարդ է, վերադառնում է պագոդա։ Նա հայտնաբերում է ֆիզիկական վարժությունների կատարման մասին տետրը և սկսում կատարել։ Նրա մոտ է գալիս դեմքը կապած մի կին՝ բերելով իր երեխային։ Գիշերը կինը հեռանում է և խեղդվում լճում։ Տղամարդը սառույցից քանդակում է Բուդդայի արձանը, իսկ մյուսը, որն իրեն էր մնացել իր ուսուցչից, բարձրացնում է լեռան վրա։

Ճգնավորի դերը կատարել է ռեժիսոր Կիմ Կի Դուկը։

Նորից գարուն խմբագրել

Կղզում նորից գարուն է։ Վանականն զբաղվում է նոր աշակերտի դաստիարակությամբ։ Նա այնպիսին է, ինչպիսին ինքն էր։ Տղան գնում է այն վայրը, որտեղ մանուկ հասակում խաղում էր վանականը և տանջում կրիային՝ ծիծաղելով այնպես, ինչպես տղան ֆիլմի սկզբում։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Սյուժեի բոլոր մասերն իրականում զարգանում են տարվա այն եղանակին, որը նշված է։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

  • 2003 - մրցանակ «Հանդիսատեսի համակրանք» Սան Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ[11]
  • 2003 - մրցանակ «European Film Awards»-ում «Միջազգային ֆիլմ» կատեգորիայում
  • 2003 - հինգ մրցանակ Լոկարնոյի կինոփառատոնում[12]
  • 2004 - Գրան պրի Pacific Meridian միջազգային երկրորդ կինափառատոնի ժամանակ լավագույն լիամետրաժ ֆիլմի համար
  • 2006 - «Բոդիլ» մրցանակ լավագույն ոչ ամերիկյան ֆիլմի համար

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի ավարտին հնչող «Չոնսոն արիրան» երգը կատարում է Կիմ Յոնիմը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել