Գարեթ Սաութգեյթ

անգլիացի ֆուտբոլիստ

Գարեթ Սաութգեյթ (անգլ.՝ Gareth Southgate սեպտեմբերի 3, 1970(1970-09-03)[1][2][3][…], Ուոթֆորդ, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, այժմ մարզիչ։ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, երկու եվրոպական առաջնությունների (1996, 2000) և երկու աշխարհի առաջնությունների (1998, 2002) մասնակից։ 2016 թվականից Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Գարեթ Սաութգեյթ
անգլ.՝ Gareth Southgate
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1970(1970-09-03)[1][2][3][…] (53 տարեկան)
Ծննդավայր Ուոթֆորդ, Միացյալ Թագավորություն[4]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Գարեթ Սաութգեյթը ծնվել է Ուոթֆորդում 1970 թվականին։ 1988 թվականին ընդունվել է «Քրիսթալ Փելաս»։ Լոնդոնցիների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1990/91 մրցաշրջանում (այդ մրցաշրջանում դառնալով նրա համար միակը)։ Արդեն հաջորդ մրցաշրջանից նա դարձել է կայուն հիմնական խաղացող։ Խաղացել է կենտրոնում, որպես կիսապաշտպան։ Շուտով դարձել է թիմի ավագ։

1995 թվականին 2,5 մլն․ ֆունտով տեղափոխվել է բիրմենգենյան «Աստոն Վիլլա»։ «Աստոն Վիլլա»-ում Սաութգեյթը տեղափոխվել է պաշտպանություն։ Առաջին տարում «Աստոն Վիլլա»-ն տիրացել է Լիգայի գավաթին (եզրափակչում պարտվել է «Լիդս Յունայթեդ»-ին 3։0 հաշվով)։ Առաջնությունում բարձր հաջողությունը՝ 4-րդ տեղն էր նույն մրցաշրջանում 1995/96։ 1997 թվականին «Աստոն Վիլլա»-յի կապիտանն էր։ 2001 թվականին Սաութգեյթը ուզում էր հեռանալ իր թիմից և անցնել ավելի բարձր մակարդակի։

Այնուամենայնիվ, վերջում Սաութգեյթը պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի «Միդլսբրո»-ի հետ։ 2002 թվականից թիմից Պոլ Ինսի հեռանալուց հետո դարձել է ավագ, որը արդեն 3-րդն էր թիմերի իր գործունեության մեջ։ 2004-ին կրկին տիրացել է Լիգայի գավաթիը (ֆինալում հաղթել են «Բոլթոն» 2։1 հաշվով)։ 2006 թվականի մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում Սաութգեյթի «Միդլսբրո»-ի կազմում վերջին հանդիպումն էր, «Սևիլյա»-ն պարտվել է 0։4 հաշվով։

Ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպումը Գարեթ Սաութգեյթը խաղացել է 1995 թվականի դեկտեմբերին Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ։ Ներառվել է ազգային հավաքականում՝ Եվրո-1996-ում։ Գերմանիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում 11 մետրանոցն իրականացնելիս սխալ է թույլ տվել, որը որոշ ժամանակ նրա դեմ տրամադրել է անգլիացի երկրպագուներին։ Հետագայում Սաութգեյթը խաղացել է 1993-ի աշխարհի առաջնությունում (3 խաղ) և Եվրո-2000-ում (1 խաղ)։ 2002 թվականին Սաութգեյթը ընդգրկվել է Ճապոնիայի և Կորեայի Աշխարհի գավաթի հայտում, սակայն դաշտ երբեք դուրս չի եկել։ Գարեթը Եվրո-2004-ի ուղևորության համար դիտարկվել է որպես թեկնածու, սակայն դուրս է մնացել ցուցակից վնասվածքի պատճառով։

2006 թվականին, նախկին մարզիչ Սթիվ Մաքլարեն Անգլիայի հավաքականի մարզիչի պաշտոնին անցնելուց հետո, Սաութգեյթը-ը դարձել է «Միդլսբրո»-ի գլխավոր մարզիչը։ Սակայն այդ պաշտոնում որևէ լուրջ արդյունքների չի հասել։ 2009 թվականի հոկտեմբերի 21-ին Սաութգեյթը բավականին անսպասելի (նրա թիմը տեղափոխվել է չեմպիոնշիփ) հեռացվել է մարզչական աշխատանքից[5]։

2013 թվականին Սաութգեյթը վերադարձել է մարզչական աշախատանքի՝ գլխավորելով Անգլիայի երիտասարդական հավաքականը, որի հետ հաջողվել է որակավորվել երիտասարդական Եվրո-2015-ին որտեղ անգլիացիները չեն կարողացել հաղթահարել խմբային փուլը։

2016 թվականի սեպտեմբերին Անգլիայի գլխավոր մարզչի պաշտոնից Սեմ Էլլարդայսի հեռանալուց հետո Սաութգեյթը նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնակատար, իսկ հետագայում նշանակվել է գլխավոր մարզիչ[6]։ Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը հաջողությամբ որակավորվել է Ռուսաստանում ընթացող Աշխարհի Առաջնությանը։

Անձնական կյանք խմբագրել

Գարեթ Սաութգեյթը ամուսնացած է և ունի երկու երեխա։

Ձեռբերումներ խմբագրել

  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1996
  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր՝ 2003/04
  • ՈւԵՖԱ գավաթի եզրափակչի մասնակից՝ 2005/06

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 4,2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  5. ««Гарет Саутгейт уволен с поста главного тренера "Мидлсбро"»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  6. Саутгейт назначен главным тренером сборной Англии
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեթ Սաութգեյթ» հոդվածին։